Փակել

Ցավազրկումը ստոմատոլոգիայում

Բուժում

Մեր սկզբունքն է՝ ստոմատոլոգիա առանց ցավի և սթրեսի: Ինչի շնորհիվ հիվանդները հանգիստ են և վերադառնում են այցերին առանց վախի:

Ավելին

Բազում հիվանդների համար ցավի վախը պատճառ է, որ հետաձգեն այցը բժիշկի մոտ: «Արեգակ»-ում մենք օգտագործում ենք ժամանակակից և անվտանգ անեսթեզիայի մեթոդներ, որոնք թույլ են տալիս բուժումը իրականացնել առավել հարմարավետ և առանց ցավի: 

Մենք կիրառում ենք անզգայացման տարբեր տեսակներ՝ կախված միջամտության տեսակից և պացիենտի հարմարավետության մակարդակից՝

  • Տոպիկ անզգայացում – ցավազրկման առաջին քայլերից է: Օգտագործվում է գել կամ սփրեյ, որը կիրառվում է ներարկումից առաջ մակերեսային հատվածը ժամանակավորապես թմրեցնելու համար։
  • Տեղային անզգայացում – երբ արգելափակվում է նյարդային ազդակների փոխանցումը։ Այն անզգայացնում է բերանի, լնդերի կամ ծնոտի որոշակի հատված, որ Դուք չզգաք ցավ միջամտության ընթացքում։
  • Ընդհանուր անզգայացում – Մեր կլինիկան առանձնանում է նրանով, որ մենք ունենք լիարժեք հագեցած անզգայացման համակարգ՝ լիցենզավորված անեսթեզիոլոգի մասնակցությամբ և  առանձնացված վիրահատական սենյակով։ Այսինքն Դուք ունեք ընդհանուր անզգայացման հնարավորություն՝ ինտուբացիայով: Այս եղանակով նույնիսկ բարդ միջամտությունները կատարվում են լիովին առանց ցավի և անհանգստության։

Անկախ ընտրված անզգայացման տեսակից, մեր թիմը մանրամասն ուսումնասիրում է՝

  • Ձեր բժշկական պատմությունը
  • Ալերգիաների առկայությունը
  • Օգտագործվող դեղամիջոցները
  • Ուղեկցող հիվանդությունները
  • Անհրաժեշտության դեպքում նաև լաբորատոր հետազոտության տվյալները

Չնայած միջամտության բարդությանը՝ մենք երաշխավորում ենք, որ ձեր բուժումը կլինի հնարավորինս հարմարավետ, անվտանգ և անցավ։

Բոլոր դեղերը սերտիֆիկացված են և ընտրվում են անհատական՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը: Մենք օգտագործում ենք ժամանակակից ներարկման տեխնիկաները, այնպես որ նույնիսկ ներարկումը գրեթե չի զգացվում:

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ