Փակել

Aregak

Dental Clinic

Մեր Մասին

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան ավելի քան 25 տարի է, ինչ հոգ է տանում ձեր և ձեր ընտանիքի առողջ ժպիտի մասին։ Մեր փորձառու մասնագետների թիմն ապահովում է բարձրակարգ բուժում՝ համադրելով նորագույն տեխնոլոգիաները և անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ։

Մենք առաջարկում ենք ստոմատոլոգիայի բոլոր ուղղությունները՝ կանխարգելիչ խնամքից և ախտորոշումից մինչև իմպլանտոլոգիա, օրթոդոնտիա և մանկական ստոմատոլոգիա։ Մեր նպատակն է ստեղծել հարմարավետ, անվտանգ և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր այց վերածվում է դրական փորձի։

Մենք հոգ ենք տանում ինչպես Ձե՛ր, այնպես էլ Ձե՛ր ընտանիքի առողջ ատամների համար:

Մեր առաքելությունն է՝
- Ապահովել բարձրորակ ստոմատոլոգիական ծառայություններ՝ հիմնված ժամանակակից գիտական մոտեցումների վրա։
- Ստեղծել վստահություն և հարմարավետություն յուրաքանչյուր պացիենտի համար՝ անկախ տարիքից։
- Խթանել մասնագիտական աճը մեր թիմի անդամների համար՝ շարունակական վերապատրաստումների և նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

Մենք հավատում ենք, որ առողջ ժպիտը ոչ միայն գեղեցկության, այլև առողջության և ինքնավստահության հիմքն է։

2

Know-how

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան արդեն ավելի քան 25 տարի է մատուցում է բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ Երևանում:

Մեր կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր անցել են վերապատրաստումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նրանց փորձը և նվիրվածությունը ապահովում են բարձրակարգ բուժում և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ։

50+

Անձնակազմ

Dental Clinic

about-us-1_1

20K

հազար բուժում ստացած պացիենտ:

Կլինիկան հագեցած է վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով: Մենք ապահովում ենք ձեր բերանի առողջությունը և գեղեցիկ ժպիտը՝ օգտագործելով լավագույն պրակտիկաները և նորագույն տեխնոլոգիաները:​

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template