Menu
Դեմքի պլազմոթերապիա
Սա դեմքի իրական երիտասարդացում է, քանի որ պացիենտի մաշկի տակ ներարկվում է իր սեփական, հատուկ կերպով մշակված արյան պլազման: Պլազման հրաշալի ազդեցություն է թողնում մաշկի վրա:
Պլազմոթերապիայի ցուցումները՝
Պլազմոթերապիան հակացուցված է հետևյալ իրավիճակներում՝
Պլազմոթերապիայի ընթացակարգը բարելավում է նյութափոխանակության պրոցեսները, միկրո շրջանառությունը, սկսում է մաշկի բջիջների ակտիվ բաժանումը, կոլագենի, էլաստինի սինթեզը, կարգավորվում է ջրի հավասարակշռությունը, բջիջները հագեցած են թթվածնով, ծերացման գործընթացները դանդաղում են: Այդ պատճառով, ճիշտ ընտրված բուժման մեթոդի շնորհիվ, դուք կարող եք հասնել 5-10 տարվա տեսողական երիտասարդացման: Պլազմոթերապիայի արդյունքները Ձեզ ուրախություն կպարգևեն 6 ամսից մինչև 2 տարի, կախված ձեր անհատական առանձնահատկություններից:
Բժիշկը 20-40 մլ արյուն է վերցնում պացիենտից, կախված ցուցումից (4 օրվա ընթացքում շատ մաքուր ջուր խմել, խուսափել դեղորայքի ընդունումից): Պլազմայի նախապատրաստումը. Արյունը տեղադրվում է ցենտրիֆուգի մեջ, որի արդյունքում այն բաժանվում է պլազմայի հագեցած թրոմբոցիտներով և աճի գործոններով, էրիտրոցիտների և լեյկոցիտային զանգվածի: Վերականգնում. Միջամտությունից հետո չի կարելի օգտագործել կոսմետիկա, արևայրուք ստանալ, կամ սառեցնել, հաճախել լողավազան և սաունա,մերսել դեմքը: 12 ժամվա ընթացքում չպետք է թրջել դեմքը: