Իմպլանտոլոգիան նոր հնարավորություն է՝ վերականգնելու կորցրած ատամները բնականին ամենամոտ տարբերակով։
Մեր ժամանակակից իմպլանտները ապահովում են դիմացկունություն, էսթետիկ տեսք և լիարժեք ֆունկցիոնալություն՝ վերադարձնելով Ձեզ անհոգ ծամելու և ժպտալու հաճույքը։
Ի՞նչ է իմպլանտոլոգիան
Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն բաժինն է,որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտի տեղադրմամբ:
Իմպլանտացիայի նպատակն է վերականգնել ծամողական ֆունկցիան, դեմքի անատոմիան, առողջությունն ու բարձր էսթետիկան:
Ատամնային իմպլանտատը պատրաստված է կենսահամատեղելի բժշկական տիտանից, որը վիրահատական ճանապարհով ներ է դրվում ծնոտոսկրի մեջ: Տեղադրելուց հետո իմպլանտի շուրջբ ձևավորվում է ոսկրային հյուսվածք, այսպիսով տեղի է ունենում իմպլանտի սերտաճումը ոսկրային հյուսվածքի հետ, որը հնարավորություն է տալիս իմպլանտին կատարել բնական ատամի արմատի դերը:
Այնուհետև տեղադրվում է իմպլանտի բաղադրիչը մասը՝ նեցուկը , որը պտուտակի օգնությամբ ամրանում է բուն իմպլանտին՝ հանդիսանալով հիմք հետագա ատամնապսակի համար:
Եվ այսպես, կարող ենք ասել, որ ատամնային իմպլանտը բազմաբաղադրիչ կոնստրուկցիա է։ Ողջ կոնստրուկցիան իրենից ներկայացնում է հավաքովի կառուցվածք՝
- իմպլանտ
- Նեցուկ
Ատամնապսակ
Կան նաև այլ բաղադրիչ մասեր, օրինակ՝ լնդի ձևավորիչ:
Ատամնային իմպլանտները ծառայում են որպես արհեստական արմատներ, որոնք ամրանում են ծնոտոսկրին։ Ապա պրոթեզային կառուցվածքը տեղադրվում է իմպլանտի վրա և ամբողջությամբ փոխարինում է կորցրած ատամի կամ ատամների տեսքն ու ֆունկցիան։
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում մենք պատրաստում ենք բարձրորակ, անհատականացված պրոթեզային լուծումներ՝ հարմարեցված յուրաքանչյուր պացիենտի կարիքներին՝ լինի դա մեկ ատամի կորուստ, մի քանի ատամների բացակայություն թե ամբողջական վերականգնում։
Ինչպե՞ս է իրականացվում իմպլանտների վրա պրոթեզավորումը
- Մեկ պսակ իմպլանտի վրա
Անհատականացված մեկ պսակ, որը տեղադրվում է մեկ իմպլանտի վրա՝ փոխարինելու մեկ կորցրած ատամը։
Օգտագործվում է մեկ ատամի բացակայության դեպքում՝ առանց հարևան ատամները մշակելու։
Առավելություններ․
- Բնական տեսք և ֆունկցիա
- Չկա հարևան ատամները հղկելու կարիք
- Հեշտ մաքրման և խնամքի հնարավորություն
- Իմպլանտների վրա կամուրջ (Implant-Supported Bridge)
Մշտական կամուրջ, որը հենվում է երկու կամ ավելի իմպլանտների վրա և փոխարինում է մի քանի բացակայող ատամների։
Օգտագործվում է մի քանի ատամների բացակայության դեպքում, երբ անհրաժեշտ չէ յուրաքանչյուր ատամի համար առանձին իմպլանտ տեղադրել։
Առավելություններ․
- Ավելի քիչ իմպլանտներ՝ համեմատած յուրաքանչյուր ատամի առանձին փոխարինման հետ
- Ֆիքսված և կայուն՝ չի շարժվում ինչպես շարժական պրոթեզները
- Կանխում է ատամների շեղումը և ոսկրի կորուստը
- Բարձր էսթետիկ արդյուն
Իմպլանտներով ամրացված շարժական պրոթեզ (Overdenture)
Ամբողջական պրոթեզ, որը ամրացվում է իմպլանտների վրա և կարող է լինել շարժական կամ ֆիքսված։
Օգտագործվում է, երբ բոլոր ատամները բացակայում են մեկ կամ երկու ծնոտում։
Առավելություններ
- Ավելի կայուն, քան ավանդական շարժական պրոթեզները (չի սահում, չի պահանջում սոսինձ)
- Լավացնում է ծամելու և խոսելու ֆունկցիան
- Կարող է լինել հեշտ հանվող մաքրման համար կամ մշտապես ամրացված
- Վերականգնում է դեմքի կառուցվածքը և կանխում է ոսկրի կորուստը
- Մշտական կամուրջ ամբողջ ծնոտի համար (All-on-4 / All-on-6)
Ամբողջական ատամնաշարի վերականգնում՝ 4 կամ 6 իմպլանտի վրա մշտական կամուրջով։
Օգտագործվում է լիարժեք ատամների բացակայության դեպքում, երբ ցանկալի է մշտական և ոչ շարժական լուծում։
Առավելություններ․
- Ամենամոտը բնական ատամների զգացողությանը
- Ակնթարթային էսթետիկ և ֆունկցիոնալ փոփոխություն
- Ավելի քիչ իմպլանտներ՝ ամբողջական ատամնաշար ստանալու համար
- Բարձր կայունություն և երկարատև արդյունք
- Հիբրիդային պրոթեզներ
Ֆիքսված և շարժական լուծումների համադրություն,օրինակ՝ պրոթեզ, որը ամրացված է պտուտակներով և կարող է հանվել միայն ատամնաբույժի կողմից։
Օգտագործվում է, երբ անհրաժեշտ է ֆիքսվածություն, բայց նաև մաքրման և սպասարկման հնարավորություն։
Առավելություններ․
- Համադրում է ֆիքսվածության հարմարավետությունը և սպասարկման հեշտությունը
- Հարմար է ոսկրային մեծ կորուստ ունեցող պացիենտների համար
Իմպլանտների վրա պրոթեզավորման առավելությունները՝
- Բնական տեսք և զգացողություն՝ համընկնում է ձեր ժպիտի գույնին և ձևին
- Երկարակեցություն՝ ճիշտ խնամքի դեպքում ծառայում է տասնյակ տարիներ
- Կայունություն և հարմարավետություն՝ չի շարժվում և չի գրգռում լնդերը
- Ծնոտոսկրի պահպանում՝ կանխում է ոսկրային կորուստը և դեմքի կառուցվածքի փոփոխությունը
- Լիարժեք ֆունկցիա՝ թույլ է տալիս ուտել գրեթե ցանկացած սնունդ
- Ավելի բարձր ինքնավստահություն և կյանքի որակ՝ ազատ ժպիտ և խոսք
Խնամք և պահպանում
Իմպլանտների վրա պրոթեզները պահանջում են նույնպիսի խնամք, ինչ բնական ատամները՝ պարբերական մաքրում, միջատամնային թելեր կամ հատուկ միջոցներ, և կանոնավոր այցեր ատամնաբույժին։ Այսպիսով ապահովվում է երկարատև գեղեցկությունն ու ֆունկցիոնալությունը։
Ատամների սպիտակեցում BEYOND Polus Advanced® Ultra Whitening Accelerator համակարգով
«Արեգակ»-ում առաջարկում ենք ժամանակակից և անվտանգ ատամների սպիտակեցման մեթոդներ, որոնք չեն փոխում ատամների բնական կառուցվածքը և ապահովում են ակնհայտ արդյունք մեկ այցելության ընթացքում։
Ինչու՞ ընտրել BEYOND Polus Advanced
- Արագ արդյունք մեկ այցով – ատամները կարող են սպիտակվել 2–8 երանգով ընդամենը 30–60 րոպեում։
- Անվտանգ և նուրբ – հատուկ ֆիլտրերը հեռացնում են վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներն ու ավելորդ տաքությունը՝ նվազեցնելով զգայունությունը։
- Նորարարական տեխնոլոգիա – համատեղում է հալոգեն և LED լույսը ուլտրաձայնային էներգիայի հետ՝ խորը և երկարատև սպիտակեցման համար։
- Անհատականացված մոտեցում – լույսի հզորությունը հարմարեցվում է Ձեր կարիքներին, հնարավոր է նաև մեկ ատամի սպիտակեցում։
- Միջազգային ճանաչում – գնահատվել է աշխարհի առաջատար սպիտակեցման համակարգերից մեկը։
Ինչպես՞ է իրականացվում
- Ստուգում և նախապատրաստում – գնահատվում է ատամների և լնդերի առողջությունը, լնդերը ծածկվում են պաշտպանիչ նյութով։
- Սպիտակեցնող գելի կիրառումը – ատամներին քսվում է հիդրոգեն պերօքսիդ պարունակող գել։
- Լույսի ակտիվացում – BEYOND Polus Advanced լույսի (LightBridge™️) միջոցով՝ հալոգեն + LED + ուլտրաձայնային էներգիա, արագացնում է սպիտակեցման ազդեցությունը։
- Կարճ ցիկլերի կրկնություն – կախված ցանկալի արդյունքից և զգայունությունից։
- Արագ արդյունք – արդեն նույն օրը դուրս եք գալիս ավելի պայծառ ու սպիտակ ժպիտով։
Պացիենտներին կարևոր ցուցումներ
- Արդյունքը պահպանելու համար առաջին 24–48 ժամ խուսափեք գունավոր սննդից ու ըմպելիքներից (սուրճ, թեյ, կարմիր գինի և այլն)։
- Սպիտակեցումը անվտանգ է բնական ատամների համար, բայց չի փոխում վինիրների, պսակների կամ պլոմբաների գույնը։
- Հնարավոր է փոքր զգայունություն, որը սովորաբար արագ անցնում է։
- Արդյունքները կարող են պահպանվել մինչև մեկ տարի և ավելի՝ ճիշտ խնամքի և պարբերական հսկողության դեպքում։
Հակացուցումներ
Բացարձակ
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան։
- Օնկոլոգիական հիվանդություններ (ներառյալ անցյալում ունեցածը)։
- Լույսի նկատմամբ գերզգայունություն / ֆոտոսենսիտիվ հիվանդություններ։
- Բերանի լորձաթաղանթի և լնդերի սուր բորբոքային հիվանդություններ։
- Ալերգիա սպիտակեցնող գելի բաղադրիչների նկատմամբ (հատկապես ջրածնի պերօքսիդ)։
- 18 տարեկանից փոքր տարիքը։
Հարաբերական
- Կարիես, էմալի ճեղքեր, բաց դենտինային խողովակներ
- Ատամների գերզգայունություն
- Վերջերս արված ստոմատոլոգիական միջամտություններ
- Վինիրներ, պսակներ կամ պլոմբաներ տեսանելի գոտում