Փակել

Օրթոդոնտիա

Բուժում

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում տրամադրում ենք օրթոդոնտիկ բուժում բոլոր տարիքային խմբերի համար՝ կիրառելով տարբեր ժամանակակից մեթոդներ և սարքեր։

Ավելին

Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի ճյուղերից է, որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների պատճառագիտության և ախտածնության ուսումնասիրմամբ, նրանց ախտորոշման մեթոդների կատարելագործմամբ, բուժման և կանխարգելման միջոցների մշակմամբ, ծնոտների աճի կառավարմամբ, ատամնածնոտային համակարգի ֆունկցիաների կարգավորմամբ, օրգանիզմի զարգացման վրա ատամնածնոտային անոմալիաների ազդեցության ուսումնասիրությամբ։

Օրթոդոնտին դիմելու անհրաժեշտություն կա եթե՝
  • Առկա է վերին և ստորին ծնոտների միջև ոչ ճիշտ փոխհարաբերություն
  • Ատամնաշարում ատամների ոչ ճիշտ տեղակայում 
  • Առկա է ատամների խճողում ինչպես նաև ատամնաշարում ազատ տարածությունների առկայություն, այսպես կոչված տրեմաների և դիաստեմաների դեպքում 
  • Ունեք կծվածքի խնդիրների հետ կապված խոսքի կամ ծամելու դժվարություններ
  • Բերանային շնչառությամբ պայմանավորված օրթոդոնտիկ խնդիրներ
  • Ունեք գանգատներ կապված էսթետիկայի հետ
Ո՞ր տարիքից սկսած պետք է դիմել օրթոդոնտին՝

Օպտիմալ տարիքը օրթոդոնտին այցելելու համար 6-7 տարեկանն է։ Այդ տարիքում կաթնատամները սկսում են փոխարինվել մշտական ատամներով։ Ծնոտների ոչ ճիշտ փոխհարաբերության դեպքում տվյալ տարիքը համարվում է օպտիմալ քանի որ երեխան գտնվում է աճման շրջանում և հնարավոր է կառավարել ինչպես նաև ուղղորդել ծնոտների աճը ճիշտ ուղղությամբ։

Բուժման տարբերակներն են՝

  • Շարժական
  • Ոչ շարժական սարքերի միջոցով

Շարժական սարքերն են՝

  • Թրեյներներ

Թրեյներները սիլիկոնե շարժական երկծնոտային սարքեր են, որոնք կիրառվում են կծվածքի անոմալիաների շտկման ժամանակ և բերանի խոռոչում մկանների աշխատանքը բարելավելու նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

  • Պլաստմասսե թիթեղային սարքեր

Տվյալ սարքերը կիրառվում են կծվածքի անոմալիաների շտկման ժամանակ, երբ երեխան գտնվում է խառը կծվածքի շրջանում՝ 6-11 տարեկան հասակում մինչև բոլոր մշտական ատամների ծկթումը։

 


Մեզ մոտ կարող եք գտնել հետևյալ բրեկետ համակարգերի տեսակները

Մետաղական բրեկետներ

Առավելություններն են՝

  • Ավելի հասանելի են քան կերամիկական բրեկետները
  • Բուժումը առավել կարճատև է

Կերամիկական բրեկետներ

Առավելություններն են՝

  • Կերամիկական բրեկետները գրեթե աննկատ են, քանի որ ընտրվում են ատամների գույնին համապատասխան:
  • Առավել հարմարավետ են, քան մետաղական բրեկետները և լնդերը չեն գրգռում:  
  • Հիպոալերգիկ են

Ժամանակակից օրթոդոնտիան, հետևելով առաջատար տեխնոլոգիաներին, մշակել է հարմարավետ տարբերակ ատամների ուղղման համար՝օրթոդոնտիկ կապպաներ (էլայներներ), որոնք ամբողջովին անտեսանելի են ատամների վրա և չեն առաջացնում որևէ անհանգստություն:

Էլայներներ

Էլայներները կարող են կիրառվել կծվածքի ցանկացած անոմալիաների ուղղման համար:

Առավելություններն են՝

  • Գրեթե անտեսանելի են՝ պատրասված լինելով թափանցիկ բիոպոլիմերային նյութից
  • Պացիենտին հնարավոր է ցույց տալ բուժման վերջնական արդյունքը համակարգչի միջոցով
  • Հիպոալերգիկ են 
  • Բացառում են շուրթերի,լեզվի,այտերի լորձաթաղանթի վնասվածքները
  • Անհատականորեն պատրաստվում են յուրաքանչյուր պացիենտի համար 3D համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ
  • Չեն պահանջում լրացուցիչ հիգիենայի միջոցներ

Ատամնաշարի վիճակով պայմանավորված, բրեկետ համակարգերը կրում են 1-ից մինչև 3 տարի։Բրեկետ համակարգ  օգտագործելը պահանջում է հատուկ զգուշություն և ուշադրություն ուտելիս, բերանի խոռոչի հիգիենան պահպանելիս: Բժշկի ցուցումները կատարելը կօգնի Ձեզ հասնել նպատակին` ունենալ առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ:

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ