Menu
Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն բաժինն է,որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտի տեղադրմամբ:
Իմպլանտացիայի նպատակն է վերականգնել ծամողական ֆունկցիան, դեմքի անատոմիան, առողջությունն ու բարձր էսթետիկան:
Ատամնային իմպլանտատը պատրաստված է կենսահամատեղելի բժշկական տիտանից, որը վիրահատական ճանապարհով ներ է դրվում ծնոտոսկրի մեջ: Տեղադրելուց հետո իմպլանտի շուրջբ ձևավորվում է ոսկրային հյուսվածք, այսպիսով տեղի է ունենում իմպլանտի սերտաճումը ոսկրային հյուսվածքի հետ, որը հնարավորություն է տալիս իմպլանտին կատարել բնական ատամի արմատի դերը:
Այնուհետև տեղադրվում է իմպլանտի բաղադրիչը մասը՝ նեցուկը , որը պտուտակի օգնությամբ ամրանում է բուն իմպլանտին՝ հանդիսանալով հիմք հետագա ատամնապսակի համար:
Եվ այսպես, կարող ենք ասել, որ ատամնային իմպլանտը բազմաբաղադրիչ կոնստրուկցիա է։ Ողջ կոնստրուկցիան իրենից ներկայացնում է հավաքովի կառուցվածք՝
Կան նաև այլ բաղադրիչ մասեր, օրինակ՝ լնդի ձևավորիչ:
Այնուհետև, պացիենտը վերադառնում է կլինիկա, որտեղ բժիշկ ստոմատոլոգը երկրորդ անգամ նուրբ կտրվածք է կատարում լնդի վրա, բացում է սերտաճած իմլանտը, պտտում հանում է կափույրը, և տեղադրում է լինդը ձևավորող սարքը: Տվյալ բուժգործողության իմաստը կայանում է նրանում,որ բժիշկն իմպլանտը դուրս է բերում բերանի խոռոչի մեջ և այն նախապատրաստում է ատամնապսակով ծածկելուն: Քանի որ իմպլանտի պարագիծը գործնականում միշտ փոքր է լինում ատամի պարագծից (այն հատվածում, որտեղ այն լնդի մեջ է մտնում), ապա այդ նույն ձևավորող սարքը լրացուցիչ լայնացնում է լինդը այնպես, որ պատրաստի ատամնապսակը սեփական ատամի տեսքն ունենա: Լնդի ձևավորումը տևում է 1-2 շաբաթ: Այնուհետև, դրոշմաթասակ է պատրաստվում և ուղարկվում ատամնատեխնիկական լաբորատորիա ատամնապսակը պատրաստելու համար:
1
Այլ