Փակել

Վիրաբուժական ստոմատոլոգիա

Բուժում

Ցանկացած բարդության վիրաբուժական միջամտություններ՝ ատամի հեռացումից մինչև բարդ վերականգնումներ։ Ժամանակակից մոտեցում, անցավ ընթացք և արագ ապաքինում՝ լավագույն արդյունքի համար։

Ավելին

«Արեգակ»-ը առանձնահատուկ է ոչ միայն իր պրոֆեսիոնալ ստոմատոլոգիական ծառայությունների մատուցմամբ, այլև բարձր մակարդակի վիրաբուժական հնարավորություններով։ Մեր կլինիկայում բարդ միջամտությունները հնարավոր են առանց հիվանդանոց տեղափոխվելու ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հիվանդանոցի մակարդակին համարժեք։

Ի՞նչ ենք առաջարկում
  • Բարդ վիրահատություններ բորբոքային պրոցեսների կանխարգելման և թերությունների վերացման համար։
  • Իմպլանտացիա, ոսկրային փոխպատվաստում, իմաստության ատամների հեռացում։
  • Վիրահատություններ՝ սանիտարական բարձր ստանդարտներով։
Մեր առավելությունները
  • Միկրոսկոպային ճշգրտություն բարձր լուծաչափով վիրահատական միկրոսկոպ, որը նվազեցնում է վնասները և ապահովում է առավելագույն ճշտգրտություն։
  • Բարձր տեխնոլոգիական միջավայր միկրովիրահատական գործիքներ, օդի մաքրության և սանիտարիզացիայի համակարգեր, թվային մշտադիտարկում։
  • Անզգայացման ամբողջական համակարգ՝ լիցենզավորված անեսթեզիոլոգի մասնակցությամբ։ Հնարավոր է և՛ սեդացիա, և՛ ընդհանուր անզգայացում ինտուբացիայով։

Ընդհանուր անզգայացման առավելությունները

Հատկապես հարմար է այն պացիենտների համար, ովքեր`

  • ունեն ուժեղ վախ կամ տագնապ,
  • պետք է անցնեն մի քանի միջամտություն միաժամանակ,
  • նախընտրում են քնած վիճակում անցկացնել վիրահատությունը,
  • ունեն երկարատև կամ բարդ վիրաբուժական միջամտություն։

Այն թույլ է տալիս մեկ այցելության ընթացքում իրականացնել ամբողջ միջամտությունը՝ առանց ցավի, առանց սթրեսի, առավել արագ և արդյունավետ։

Անկախ նրանից՝ Ձեզ անհրաժեշտ է պարզ իմպլանտ, թե բարդ մաքսիլոֆացիալ վիրահատություն, «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է բարձր մակարդակի վիրաբուժական միջամտություններ՝ ապահովելով հարմարավետություն, անվտանգություն և պրոֆեսիոնալ մոտեցում։

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ