Փակել

Թերապևտիկ ծառայություններ

Բուժում

«Արեգակ» - ում բժիշկներն իրականացնում են ախտորոշում և բուժում նույնիսկ ամենաբարդ ու հազվադեպ հանդիպող դեպքերում՝ համատեղելով մասնագիտական փորձը, գիտական պատրաստվածությունը և համալիր մոտեցումը։

Ավելին

Թերապևտիկ ստոմատոլոգիան (կամ՝ բուժական ստոմատոլոգիան) կենտրոնանում է ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և պահպանող բուժման վրա։ Մեր նպատակ է բուժել խնդիրները վաղ փուլում, փրկել բնական ատամները և վերականգնել ժպիտը թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ առումով։

«Արեգակ»  ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները ախտորոշում և բուժում են նույնիսկ ամենաբարդ , պրակտիկայում հազվադեպ հանդիպող դեպքերը: Հաջողության գրավական է հանդիսանում մասնագետների համալիր մոտեցումը, աշխատանքային մեծ փորձը, գիտական հիանալի պատրաստվածությունը և հմտությունները:

Թերապևտիկ ստոմատոլոգիան ներառում է՝

  • Ատամի պլոմբավորում
    Բուժում խոռոչների համար՝ բարձրորակ, ատամի գույնին համապատասխան նյութերով։
  • Ատամի նյարդի հեռացում (էնդոդոնտիա)
    Վարակված կամ բորբոքված նյարդի հեռացում, արմատախողովակների մաքրում և փակում՝ ատամը պահպանելու նպատակով։
  • Զգայունության նվազեցում
    Ատամների գերզգայունության բուժում։
  • Ատամի վերականգնում
    Կոտրված, մաշված կամ ճաքած ատամների վերականգնում՝ բնական ձևով և ամրությամբ։
  • Վերաբուժում
    Նախկինում արված, բայց այլևս արդյունավետ չհամարվող պլոմբների կամ արմատային բուժման վերանայում։
  • Տրավմաների բուժում Վնասվածքների հետևանքով ճաքած կամ տեղաշարժված ատամների վերականգնում:

Թերապևտիկ ստոմատոլոգիան մեր կլինիկայում

  • Մինիմալ ինվազիվ տեխնիկա՝ բնական հյուսվածքների պահպանմամբ։
  • Վերջին սերնդի ախտորոշիչ սարքավորումներ
  • Պրեմիում կենսահամատեղելի նյութեր՝ ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքների երկարաժամկետ ապահովման համար
  • Rubber dam (ռետինե թաղանթ) -ով մեկուսացում՝ յուրաքանչյուր համապատասխան միջամտության ժամանակ: Ռետինե թաղանթը բժշկական բարձրորակ թերթիկ է, որը օգտագործվում է մեկ կամ մի քանի ատամ մեկուսացնելու համար բուժման ընթացքում։ Այն համարվում է ժամանակակից վերականգնողական և էնդոդոնտիկ պրակտիկայի ոսկե ստանդարտը և պարտադիր է բարձրակարգ ստոմատոլոգիայում մի քանի կարևոր պատճառներով`

Մշտական խոնավության վերահսկում՝ ստեղծում է ամբողջովին չոր շխատանքային դաշտ, որը կարևոր է ադհեզիվ միջամտությունների (լցավորումներ, արմատալիցքեր, վերականգնումներ) հաջողության համար։

  • Կանխում է բուժվող ատամի աղտոտումը թքով, արյունով կամ խոնավությամբ՝ ապահովելով երկարատև ամրություն և արդյունքի բարձր որակ։

Հիվանդի անվտանգության բարձրացում՝

  • Պաշտպանում է շնչուղիները՝ կանխելով գործիքների, հեղուկների կամ բեկորների պատահական կուլ տալը կամ ներշնչումը։
  • Բարելավում է հարմարավետությունը՝ նվազեցնելով նյութերի հետ անմիջական շփումը և տհաճ համերը։

Վարակների վերահսկում և ստերիլություն

  • Ապահովում է ստերիլ միջավայր, նվազեցնում է բակտերիալ աղտոտումը բուժվող ատամում։

Տեսանելիության և ճշգրտություն

  • Մեկուսացումը թույլ է տալիս աշխատել աննախադեպ ճշգրտությամբ։

Հարմարավետություն և արդյունավետություն

  • Կրճատում է բուժման տևողությունը՝ ստեղծելով օպտիմալ աշխատանքային դաշտ առանց թքի կամ լեզվի միջամտության։
  • Թույլ է տալիս բժշկին լիովին կենտրոնանալ ճշգրիտ աշխատանքի վրա՝ ապահովելով կանխատեսելի արդյունքներ։

Կիրառվում է՝

  • Էնդոդոնտիկ բուժումների ժամանակ – ստերիլ և ճշգրիտ մաքրման ու լցման համար։
  • Կոմպոզիտային և ադհեզիվ վերականգնումների ժամանակ – առավելագույն ամրություն և երկարակեցություն ապահովելու համար։
  • Պսակների և վինիրների պատրաստման ժամանակ – խոնավությունից զերծ և ճշգրիտ աշխատանքային պայմանների համար։
  • Մանկական ստոմատոլոգիայում – բարձրացնում է անվտանգությունը

.   

Մեր կլինիկայում Rubber dam-ի օգտագործումը մեր աշխատանքի պարտադիր մասն է, որտեղ առաջնահերթությունը տրվում է բարձրակարգ գործիքակազմին։

Լավագույն արդյունքները հնարավոր են միայն իդեալական պայմաններում իրականացված բուժմամբ։ «Արեգակ»-ում այս մոտեցման շնորհիվ յուրաքանչյուր վերականգնում և էնդոդոնտիկ միջամտություն համապատասխանում է երկարակեցության, անվտանգության և էսթետիկայի ամենաբարձր չափանիշներին։

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ