Փակել

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Բուժում

«Արեգակ»-ում, համադրելով նորագույն կոսմետիկ տեխնոլոգիաները և դիզայնի նրբանկատությունը,կստեղծենք անհատական, բնական և ինքնավստահ ժպիտներ։

Ավելին

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է կորցրած կամ վնասված ատամների վերականգնմամբ և փոխարինմամբ, ինչպես նաև բերանի խոռոչի ձևախախտումների շտկմամբ։ Դրա հիմնական նպատակն է վերականգնել ոչ միայն ծամելու և խոսքի ֆունկցիաները, այլև ապահովել գեղեցիկ ժպիտ և բարձրացնել կյանքի որակը։

Այս ոլորտը ներառում է`

  • Ատամնային պրոթեզավորում – պսակների, կամուրջների, շարժական և անշարժ պրոթեզների պատրաստում և տեղադրում։
  • Իմպլանտների վրա պրոթեզավորում – կորցրած ատամների փոխարինում իմպլանտների վրա ամրացված կառուցվածքներով։
  • Ատամնաշարի ամբողջական վերականգնում 
  • Էսթետիկ պրոթեզավորում – վինիրներ, և այլ լուծումներ, որոնք բարելավում են ատամների տեսքը։
Արհեստական պսակներ

Արհեստական պսակը ատամի անատոմիական ձևով «շապիկ» է, որը ծածկում է վնասված, թույլացած ատամը: Այն ատամի պրոթեզ է, որով վերականգնվում են ատամի պսակի անատոմիան, ֆունկցիան, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կոսմետիկան: 

Կիրառման ցուցումներն են՝

  • Խիստ քայքայված ատամների վերականգնումը,
  • Կոտրված, վնասված ատամի վերականգնումը,
  • Էսթետիկայի բարելավումը՝ ներառյալ ձևափոխություն կամ սպիտակեցում,
  • Ախտաբանական մաշվածությունը:
Կամուրջներ

Կամուրջը փոխարինում է մեկ կամ մի քանի բացակայող ատամները՝ ամրացնելով արհեստական ատամը (կամ ատամները) հարակից բնական ատամներին կամ իմպլանտներին: Կամրջաձև պրոթեզը բաղկացած է հենակետային տարրերից, որոնք ֆիքսվում են հենակետային ատամներին, և միջանկյալ մասից, որը լրացնում է առկա դեֆեկտը:

Կիրառման ցուցումներն են`

  • Բացակայող ատամների պատճառով առաջացած դեֆեկտի լրացումը, երբ իմպլանտների կիրառումը հակացուցված է,
  • Ատամների տեղաշարժը դեֆեկտը կանխելու համար,
  • Ծամողական և խոսքի ֆունկցիայի վերականգնումը:
Պրոթեզներ

Պրոթեզները արհեստական ատամներ են, որոնք վերականգնում  են մասնակի կամ լրիվ անատամությունը: Դրանք կարող են լինել մասնակի կամ լրիվ շարժական, ինչպես նաև անշարժ ֆիքսված հենարան ատամների կամ իմպլանտների վրա:

Երկարակեցությունը՝

3D սկանավորումը թույլ է տալիս մեր կլինիկային պատրաստել օրթոպեդիկ կոնստրուկցիաներ, որոնք ունեն առավելագույն ճշտգրտություն՝ բարելավելով հարմարավետություն և կայունություն: Հաջող խնամքի դեպքում այս կոնստրուկցիաները կարող են ծառայել շատ տարի՝ հաճախ 10–20 տարի պսակների և կամուրջների դեպքում և 5–10 տարի պրոթեզների դեպքում: Առավելագույն երկարակեցություն ապահովելու համար անհրաժեշտ է ինչպես լավ հիգիենա,այնպես էլ պարբերական ստոմատոլոգիական զննումներ և ճիշտ կիրառում:

Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը Ձեր արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ Ձեզ զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում  էսթետիկ ստոմատոլոգիան:

Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում  վինիրների տեղադրումը, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում:

Ին՞չ է վինիրը

Վինիրը թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում: Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական  երեսպատիչների ծառայության ժամկետը բավականին երկարատև է:Վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ  լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:

 

Միկրոպրոթեզավորման  մեջ վինիրների օգտագործման ցուցումներն են՝

  • անհավասար ատամնաշարը,
  • տարբեր պատճառներով վնասված էմալը,
  • էմալի տարբեր ախտահարումները,որոնք կարիեսային բնույթ չունեն,
  • ատամնաբծերը, ատամների գույնի փոփոխությունը:

 

«Արեգակ»–ում մենք առաջարկում ենք երկու տեսակի բարձրորակ վինիրներ՝ կոմպոզիտային և կերամիկական։ Յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, և մենք կօգնենք ընտրել այն տարբերակը, որը լավագույնս կհամապատասխանի Ձեզ։

 

Կոմպոզիտային վինիրներ
  • Պատրաստվում են ատամի գույնին համապատասխանող կոմպոզիտային նյութից
  • Կիրառվում և ձևավորվում են անմիջապես ատամի վրա
  • Սովորաբար պրոցեսն ավարտվում է մեկ այցելությամբ
  • Ավելի մատչելի տարբերակ է
  • Հարմար է փոքր կոսմետիկ շտկումների համար
  • Ծառայում է մոտ 4–7 տարի՝ պատշաճ խնամքի դեպքում

 

Կերամիկական վինիրներ
  • Պատրաստվում են ամուր և դիմացկուն նյութից
  • Անհատական կերպով պատրաստվում են լաբորատորիայում
  • Պահանջում են 2–3 այց
  • Ունեն բնական տեսք
  • Շատ դիմացկուն են՝ կարող են պահպանվել 10–15 տարի և ավել
  • Հարմար են ամբողջական ժպիտի վերափոխման համար

Անկախ նրանից, թե որ տեսակը կընտրեք, երկու տարբերակն էլ կօգնեն Ձեզ ձեռք բերել գեղեցիկ ու ինքնավստահ ժպիտ:

Միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը պատկանում է էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտին, նշանակում է,որ այն ատամների և լնդերի հիվանդությունների դեպքում հիմնական լուծում չի կարող հանդիսանալ: Տվյալ մեթոդի օգնությանը դիմելուց առաջ հարկ է նախապես լրիվ բուժել ատամները:
 

Եթե ունեք այլ հարցեր, այցելեք «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա խորհրդատվության համար: Դուք կստանաք Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան և անհրաժեշտության դեպքում բուժման պլան կմշակեք բժշկի հետ:

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ