Փակել

Digital Smile Design (DSD)

Բուժում

Ձեր երազանքների ժպիտը` իրականություն։ DSD տեխնոլոգիայի շնորհիվ մենք նախքան բուժումը ստեղծում ենք Ձեր անհատական ժպիտի մոդելը, որպեսզի վստահ լինեք արդյունքի մեջ։

Ավելին

«Արեգակ» — ում կիրառում ենք ժամանակակից Digital Smile Design (DSD) տեխնոլոգիան՝ ստեղծելով հնարավորություն յուրաքանչյուրին տեսնելու, պատկերացնելու և հասնելու  երազանքի ժպիտին։ Համատեղում ենք գիտությունը և էսթետիկ արվեստը, որ արդյունքները լինեն թե՛ գեղեցիկ, թե՛ բնական։

Digital Smile Design -ը թույլ է տալիս իրականացնել դեմքի և ատամնային կառույցների մանրակրկիտ վերլուծություն` օգտագործելով ժամանակակից վիդեոգրաֆիա և թվային տեխնոլոգիաները:

Թվայնացման ընթացքը՝

  • Տվյալների հավաքագրում առաջադեմ տեխնոլոգիաներով

Օգտագործվում են բարձր լուծաչափով լուսանկարներ, 3D ներբերանային սկանավորում և դեմքի քարտեզագրում՝ ժպիտի և դեմքի համաչափության բոլոր մանրամասները գրանցելու համար։

  • Ժպիտի համակարգչային նախագծում (CAD)

Մեր մասնագետները հատուկ ծրագրային ապահովման միջոցով նախագծում են ժպիտ, որը համահունչ է Ձեր դեմքի էսթետիկային և ֆունկցիոնալ պահանջներին և ամենակարևորը՝ երազանքներին։

  • 3D պատկերում և հիվանդի կողմից հաստատում

Առաջարկվող ժպիտի ֆոտոռեալիստիկ սիմուլյացիան կամ մոկ-ափը հնարավորություն է տալիս նախապես տեսնել և հաստատել նոր ժպիտը՝ անհրաժեշտության դեպքում առաջարկելով փոփոխություններ։

  • Բուժման ճշգրիտ իրականացում

Թվային պլանը ուղղորդում է վերականգնողական կամ էսթետիկ միջամտությունները՝ ապահովելով բարձր ճշգրտություն և կանխատեսելի արդյունքներ։

Digital Smile Design -ի առավելությունները ժամանակակից ստոմատոլոգիայում

  • Կանխատեսելի արդյունքներ՝ թվային պլանավորումը ապահովում է բարձր ճշգրտություն և նվազեցնում անակնկալները։
  • Էսթետիկ կատարելություն՝ համահունչ է Ձեր բնական դեմքի համաչափությանը և հատկանիշներին։
  • Հիվանդի ներգրավվածություն՝ հիվանդները մասնակցում են իրենց ապագա ժպիտի նախագծման գործընթացին։
  • Մուլտիդիսցիպլինար ինտեգրում՝ հատկապես հարմար է բարդ դեպքերի համար, որոնք ներառում են մի քանի մասնագետների համագործակցություն։
  • Արդյունավետ աշխատանքային ընթացք՝ նվազեցնում է բուժման տևողությունը։

 

Digital Smile նախագծումը հիմնված է ստոմատոլոգի և հիվանդի միջև լիարժեք համագործակցության վրա: Ի վերջո, հենց պացիենտի ցանկություններն ու կարիքներն են որոշում վերջնական արդյունքը, որը ցուցադրվում է մոդելավորման ընթացքում:

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ