Փակել

Ախտորոշում

Բուժում

Ժամանակակից ստոմատոլոգիան հնարավոր չէ պատկերացնել առանց ռենտգեն ախտորոշման: «Արեգակ» - ում առկա է լավագույնն իր տեսակում, հինգերորդ սերնդի JMorita համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորումը:

Ավելին

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում օգտագործվում են առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ներառյալ թվային ռենտգեն և եռաչափ համակարգչային տոմոգրաֆիա, որոնք ապահովում են ճշգրիտ, անվտանգ և արդյունավետ բուժում։ Բազում ստոմատոլոգիական խնդիրներ սկսվում են ատամների ներսում, լնդերի տակ կամ ոսկրային հյուսվածքի այն հատվածներում, որոնք տեսանելի չեն։ Այս սարքավորումները տալիս են հնարավորություն տեսնելու ստորադիր հյուսվածքներում թաքնված խնդիրները, ախտորոշել և պլանավորել բուժումը բարձր ճշգրտությամբ։

Համակարգչային տոմոգրաֆիա

Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ժամանակակից և բարձր ճշգրտությամբ ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ատամների, ոսկրային հյուսվածքի և հարակից կառուցվածքների եռաչափ պատկեր։ Ի տարբերություն սովորական ռենտգենի՝ այն  ցույց է տալիս ոչ միայն ընդհանուր պատկերը, այլև բոլոր այն հատվածները, որոնք անհնար է տեսնել երկչափ նկարներում:
առավելությունները՝
 • Եռաչափ ճշգրտություն – բժիշկը տեսնում է ատամների և ոսկորների կառուցվածքը ցանկացած անկյունից։
 • Անվտանգություն – ճառագայթման չափաբաժինը տասնյակ անգամ ավելի քիչ է, քան դասական ռենտգենում։
 • Վաղ ախտորոշում – հնարավորություն է տալիս հայտնաբերել թաքնված բորբոքումներ, կիստաներ, ճեղքեր և այլ խնդիրներ ամենավաղ փուլում։
 • Բուժման պլանավորում – անփոխարինելի է իմպլանտացիայի, օրթոդոնտիկ բուժման, իմաստության ատամների հեռացման և վիրաբուժական միջամտությունների ժամանակ։
 • Հարմարավետություն հիվանդի համար – գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե, ցավազուրկ է և հատուկ նախապատրաստություն չի պահանջում։

Ե՞րբ է նշանակվում ծնոտի hամակարգչային տոմոգրաֆիա․


 • իմպլանտների տեղադրմանը պատրաստման ընթացքում,
 • ոսկրային հյուսվածքի վիճակի գնահատման համար,
 • իմաստության ատամների հեռացման կամ վիրաբուժական միջամտությունից առաջ,
 • կիստաների, ուռուցքների կամ բորբոքային գործընթացների կասկածի դեպքում,
 • բարդ օրթոդոնտիկ և թերապևտիկ դեպքերում։

Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման գրավականն է։ Դրա շնորհիվ բժիշկը տեսնում է ամբողջ պատկերը և ընտրում է Ձեր համար առավել արդյունավետ ու անվտանգ բուժման պլան։

 

Ճիշտ պատկերների առկայությունը թույլ է տալիս՝
  • խուսափել անակնկալ իրավիճակներից բուժման ընթացքում
  • ապահովել անվտանգ և արդյունավետ միջամտություն
  • վաղ փուլում հայտնաբերել խնդիրները՝ մինչև ցավ կամ բարդություն առաջանալը անհատականացնել բուժումը
Անվտա՞նգ է արդյոք

Այո։ Ժամանակակից ստոմատոլոգիայում օգտագործվող ռենտգենն ու համակարգչային տոմոգրաֆիան լիովին անվտանգ են։ Մենք կիրառում ենք թվային տեխնոլոգիա, որը նվազեցնում է ճառագայթման չափաբաժինը մինչև հնարավոր նվազագույնը, և տվյալ հետազոտությունը խորհուրդ ենք տալիս միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է։ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է։

DIAGNOcam

DIAGNOcam-ը նորարարական ախտորոշիչ սարք է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել կարիեսն ու ատամների այլ թաքնված վնասվածքներ՝ առանց ռենտգենի և առանց ճառագայթման։

Այն աշխատում է տրանսիլյումինացիայի սկզբունքով` ատամը սկանավորում է ինֆրակարմիր լույսի ճառագայթով և էկրանին ստեղծում է ատամի ներքին կառուցվածքի պատկեր։ Դրա շնորհիվ բժիշկը կարող է տեսնել՝

  • սկզբնական կարիես (բծի փուլում),
  • թաքնված վնասվածքներ միջատամնային տարածքներում,
  • էմալի և դենտինի ճաքեր,
  • լցոնների և ռեստավրացիաների շուրջ փոփոխություններ։
DIAGNOcam-ի առավելությունները
  • Անվտանգություն – բացարձակապես առանց ռենտգենյան ճառագայթման, կարելի է կիրառել երեխաների և հղիների մոտ։
  • Վաղ հայտնաբերում – թույլ է տալիս գտնել կարիես ամենավաղ փուլում, երբ դեռ հնարավոր է խուսափել հորումից։
  • Հարմարավետություն – պրոցեդուրան անցավ է և չի պահանջում հատուկ պատրաստություն։
  • Ճշգրտություն – տեսանելի են անգամ այն թերությունները, որոնք սովորական ռենտգենը հաճախ չի հայտնաբերում։
  • Տեսանելիություն հիվանդի համար – արդյունքը ցուցադրվում է էկրանին, և հիվանդը անմիջապես տեսնում է իր ատամների վիճակը։
Որտեղ է կիրառվում․
  • կանխարգելիչ զննություններ,
  • միջատամնային կարիեսի ախտորոշում,
  • լցոնների և ռեստավրացիաների վիճակի վերահսկում,
  • կարիեսի զարգացման ընթացքի դիտարկում՝ առանց կրկնակի ռենտգենի։
Թվային ռենտգեն

Թվային ռենտգենը արագ և ցածր ճառագայթով պատկերային մեթոդ է, որը տալիս է ատամների և ծնոտի երկչափ պատկեր։ Կարող է իրականացվել բերանի ներսից (ինտրաօրալ) կամ դրսից՝ պանորամային ձևով։

Ե՞րբ է կիրառվում ռենտգենը

Ռենտգենը սովորաբար արվում է ստուգումների ժամանակ, լցավորումից, արմատաբուժությունից կամ ատամի հեռացումից առաջ։ Այն օգնում է հայտնաբերել թաքնված խնդիրներ և հետևել ատամների աճին, հատկապես երեխաների և դեռահասների մոտ։

Բերանի խոռոչի հետազոտություն

Բերանի խոռոչի առողջությունը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմում: Խոռոչում գտնվող միկրոօրգանիզմները մի կողմից նպաստում են սննդի մարսողությանը և վիտամինների սինթեզին, մյուս կողմից` վնասող նյութեր են արտազատում,որոնք վնասում են ատամների հյուսվածքը: Ստոմատոլոգը պետք է տիրապետի բոլոր ժամանակակից հետազոտական մեթոդներին: Կատարված լիարժեք հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել ոչ միայն ախտաբանության տեղակայումն ու բնույթը,այլև որոշել հիվանդության հետագա ընթացքը և հավանական ելքը: Հետազոտությունների արդյունքների հիման վրա է բժիշկն ընտրում  բուժման մեթոդը:‍

Կլինիկական ստոմատոլոգիայում բերանի խոռոչի հետազոտության մեթոդները ներառում են`
  • հիվանդի հետ անցկացվող հարցումը,
  • բերանի խոռոչի և ատամների մակերեսների զննում՝ հայելու և լուսավորման միջոցով։
  • շոշափում (պալպացիա)`լնդերի, լորձաթաղանթի, լեզվի, լիմֆատիկ հանգուցների և քունք-ծնոտային հոդի շոշափում ՝ փոփոխությունների, ցավի կամ ուռուցքների հայտնաբերման նպատակով։
  • պերկուսիա՝ ատամների զգայունության գնահատում հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով ատամաբուժական մուրճիկով թեթև հարվածելով։

Մեր փորձառու թիմը կուղեկցի Ձեզ յուրաքանչյուր քայլում,  կապահովի Ձեր հարմարավետությունը և վստահությունը  ամբողջ ախտորոշման ու բուժման ընթացքում։

 

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ