Փակել

Ատամնաբուժական խորհրդատվություն

Բուժում

Առաջին՝ ամենակարևոր քայլերից մեկը, առողջ ժպիտ կերտելու ճանապարհին

Ավելին

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում Ձեր ճանապարհը սկսվում է համալիր խորհրդատվությամբ։ Այս առաջին հանդիպումը կարևոր փուլ է՝
բերանի խոռոչի առողջության ամբողջական գնահատման և Ձեր անհատական կարիքներին համապատասխան բուժման պլանի մշակման համար։ Այն տալիս է հնարավորություն խնդիրները ժամանակին հայտնաբերելու և բարդությունները կանխարգելելու։

Ինչպես է իրականացվում խորհրդատվությունը

Առաջին խորհրդատվությունը համալիր ախտորոշիչ այց է, որը ներառում է`
 • Բերանի խոռոչի ամբողջական զննում և գնահատում, ինչպես նաև տեղեկատվության հավաքագրում՝ հիվանդի պատմության և առկա խնդիրների վերլուծման հիման վրա։
 • Անհատական ռիսկերի ու առանձնահատկությունների բացահայտում։
 • Կանխարգելման և բուժման անհատական պլանի կազմում։
 • Ուղեցույցներ և խորհուրդներ ճիշտ խնամքի համար։
 • Անձնական խորհրդատու՝ որը կապահովի  շարունակական աջակցություն բուժման ամբողջ ընթացքում։

Այս ամենի շնորհիվ հնարավոր է խուսափել ավելորդ միջամտություններից, խնայել ժամանակն ու միջոցները և ամենակարևորը՝ պահպանել Ձեր ատամների առողջությունն ու գեղեցիկ ժպիտը երկար տարիներ։

Ինչու՞ է կարևոր բժշկական պատմությունը ստոմատոլոգիական խորհրդատվության ժամանակ

Բժշկական պատմությունը  տալիս է այցելուի առողջական վիճակի ամբողջական պատկեր, որը օգնում է բժշկին կատարել ճիշտ գնահատում և անհատական բուժում։
Խնդիրների կամ ռիսկերի մասին տեղեկատվությունը, որը հավաքվում է հիվանդի պատմությունից, թույլ է տալիս`
 • կանխարգելել հնարավոր բարդություններ և անհասցե միջամտություններ,
 • կազմել առավել արդյունավետ անձնական բուժման պլան,
 • ապահովել անվտանգ խորհրդատվություն, հաշվի առնելով առկա հիվանդությունները, ալերգիաները և ընդունված դեղորայքը։

Մասնագետը ուսումնասիրում է այս տեղեկատվությունը՝ նպատակ ունենալով ոչ միայն վերացնել առկա խնդիրները, այլև կանխարգելել ապագա բարդությունները և պահպանել հիվանդի ատամների ու բերանի առողջությունը երկարաժամկետ։


Խորհրդատվության կարևոր բաղադրիչներից մեկը զրույցն է բժշկի հետ։ Մենք խնդրում ենք, որ Դուք կիսվեք հետևյալ տեղեկատվությամբ՝

  • նախկինում ունեցած հիվանդություններ (օրինակ՝ սիրտանոթային խնդիրներ,ներզատիչ համակարգի խանգարումներ),
  • ներկա պահին առկա ուղեկցող հիվանդություններ,
  • տվյալ պահին ընդունվող դեղամիջոցներ,
  • ալերգիաներ (հատկապես դեղորայքի, լատեքսի կամ անեսթեզիայի նկատմամբ),
  • նախկինում կատարված ատամնաբուժական միջամտություններ,
  • տվյալ պահին առկա ցավեր կամ անհանգստություններ,
  • կենսակերպին վերաբերող գործոններ (ծխախոտի օգտագործում, սթրես, սննդակարգ)։

Այս տվյալները խիստ կարևոր են։ Ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելով՝

  • Դուք ստանում եք անվտանգ և ճշգրիտ խնամք։
  • Խուսափում ենք հնարավոր բարդություններից։
  • Ընտրվում են համապատասխան դեղամիջոցներ կամ միջամտություններ՝ ելնելով Ձեր առողջական վիճակից։

Նույնիսկ մանրամասները կարող են մեծ նշանակություն ունենալ։ Օրինակ՝ արյան նոսրացնող դեղամիջոցների ընդունումը կամ  սրտի խնդիրներ առկայությունը, կարող են առաջացնել անհրաժեշտություն փոխելու որոշ միջամտությունների ընթացքը։ Ինչպես նաև դեղորայքային ալերգիաների դեպքում առաջարկվում են լիովին ա նվտանգ այլընտրանքներ։

Ատամնաբույժի այցը երբեմն կարող է հուզական կամ սթրեսային լինել, հատկապես երկարատև ընդմիջումից հետո։ Արեգակի վստահելի, ջերմ և հարգալից միջավայրը կապահովի լսված և հասկացված լինելու զգացողություն։ Ձեր յուրաքանչյուր հարցադրումն ու մտահոգությունն արժեքավոր են մեզ համար։

Իսկ ինչպե՞ս պատրաստվել խորհրդատվությանը

Ճիշտ նախապատրաստությունը օգնում է ստանալ առավել արդյունավետ խորհրդատվություն։ Ահա մի քանի խորհուրդ
• Հնարավորության դեպքում բերեք Ձեր բժշկական պատմությունը կամ նշե՛ք հիվանդությունները, ալերգիաները, ընթացիկ դեղորայքը և այլ առողջական մանրամասներ։
• Գրանցեք առկա ատամնաբուժական խնդիրները և ախտանիշերը։
• Բավարար ժամանակ հատկացրեք խորհրդատվությանը, որ բժիշկն ունենա մանրամասն զննման հնարավորություն։

Մենք այստեղ ենք՝ լսելու, հոգ տանելու և ուղեկցելու Ձեզ ամբողջ ատամնաբուժական ճանապարհի ընթացքում։ Ամրագրե՛ք Ձեր առաջին խորհրդատվությունը այսօր: Վստահ եղե՛ք, որ մեր բանիմաց և հոգատար մասնագետները կանեն հնարավոր ամեն բան, որ Ձեր ատամների բուժման ընթացքն անցնի անցավ և հարմարավետ։

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ