Փակել

Ատամների վերականգնում

Բուժում

Ատամների վերականգնումը հնարավորություն է տալիս շտկել ձևը, գույնը և կառուցվածքը առանց պրոթեզավորման՝ էսթետիկ ստոմատոլոգիայի նորագույն նյութերով և մեթոդներով՝ վերադարձնելով բնական և փայլուն ժպիտը անգամ մեկ այցելության ընթացքում։

Ավելին

Ատամների վերականգնում

atamneri-verakangnum

ժամանակակից ստոմատոլոգիայի  ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս շտկել, վերականգնել վնասված ատամների անատոմիական ձևը, կառուցվածքը, ատամի էմալի գույնը, վերացնել ատամնաշարի և բնածին, և ձեռքբերովի թերությունները: Էսթետիկ ստոմատոլոգիան ատամների գեղարվեստական վերականգնումն է, որից հետո պացիենտը ստանում է գեղեցիկ ժպիտ առանց պրոթեզավորման:   Էսթետիկ ստոմատոլոգիայում բազմաթիվ մեթոդներ կան, որոնք հնարավորություն են տալիս պացիենտի ժպիտը դարձնել ձյունաճերմակ: Ժամանակակից նյութերը բավական հարուստ գուներանգներ  ունեն, որը հնարավորություն է տալիս առավել ճիշտ ընտրել վերականգբված ատամի գույնը: Էսթետիկ վերականգնումը կարող է կատարվել մեկ այցելության ընթացքում և վերադարձնել փայլուն ժպիտը:

Ատամների վերականգնումը ցուցված է հետևյալ դեպքերում.

— կարիես,
— ատամի կոտրվածք,
— պաթոլոգիական  մաշվածություն,
— առջևի ատամների վրա բծեր,
— սեպաձև արատներ, էրոզիա, ֆլյուորոզ:

Ատամների վերականգնումը հնարավորություն է տալիս վերականգնել ատամի և ատամնաշարի ձևը, փոխել ատամի գույնը, փակել ատամների միջև գտնվող արանքը:
Գեղարվեստական  վերականգնման տեխնոլոգիայում օգտագործում են նյութերի երկու խումբ` կոմպոզիտներ և կոմպոմերներ: Ընդ որում, կոմպոմերները նոր սերնդի լուսաամրացող վերականգնողական նյութեր են, որոնք ֆտորի օգնությամբ ամրացնում են  ատամի հյուսվածքը, կանխարգելելով պլոմբի շուրջբոլորը կարիեսի առաջացումը:  ժամանակակից նյութերը բավական հարուստ գուներանգներ ունեն, որը հնարավորություն է տալիս առավել ճիշտ ընտրել վերականգնված ատամի գույնը: Արդյունքում ստացվում է պինդ բնական էմալի ճիշտ նմանությունը: Գեղարվեստական վերականգնման ընթացքում կլինիկայի մասնագետները կարող են շտկել նաև ատամի ձևը:
Ատամի վերականգնման ավարտական փուլ է հանդիսանում հղկումն ու փայլեցումը:

Ատամի վերականգնումը հնարավոր է կատարել ստոմատոլոգին մեկ այցելության ընթացքում և բժշկի հմտության ու տաղանդի շնորհիվ վերադարձնել փայլուն ժպիտը:
Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան գեղեցիկ և առողջ ատամներ ունենալու համար առաջարկում է էսթետիկական ստոմատոլոգիական ծառայության լիարժեք համալիր, որը ներառում է.  
—    հավասար ատամնաշարի ստեղծում, փոխելով դրանց ձևը,
—    կոտրվածքների վերացում,
—    հին, գունափոխված պլոմբների վերացում,
—    ատամների միջև շատ մեծ կամ փոքր արանքների վերացում,
—    պրոֆեսիոնալ սպիտակեցում:  

Գեղարվեստական վերականգնումը, ինչպես նշեցինք, կարող է կատարվել մեկ այցելության ընթացքում, առանց ատամի կաղապարը հանելու, շերտ առ շերտ վերականգնելով ատամնապսակը:
Ատամի վերականգնման մյուս մեթոդն ավելի աշխատատար է: Սկզբից հանում են ատամի կաղապարը, որից հետո ատամնատեխնիկական լաբորատորիայում պատրաստում են կերամիկական ատամնապսակը: Այդ ընթացքում պացիենտի ատամի վրա դնում են ժամանակավոր պլաստմասե ատամնապսակը: Հաջորդ փուլն արդեն պատրաստի ատամնապսակի ամրացումն է ստոմատոլոգիական ցեմենտի օգնությամբ:

Ատամների վերականգնում օրթոպեդիկ մեթոդներով

Այնպիսի դեպքերում, երբ ատամի կոտրվածքը բավական մեծ է, կամ կարիեսային խոռոչն է մեծ և կոմպոզիտային նյութերով ատամը վերականգնել հնարավոր չէ, արդեն դիմում են օրթոպեդիկ պրոթեզավորման օգնությանը: Այս դեպքում օգտագործվում է.
—    կերամիկական ներդիրներ
—    վինիրներ և լյումինիրներ
—    ատամնապսակներ (մետաղակերամիկական, առանց մետաղի, ցիրկոնից):

Էսթետիկ վերականգնման տեխնիկայի շնորհիվ  հնարավոր է փոխել դիմացի ատամների գույնը, գեղեցկացնել ատամնաշարը ըստ հաճախորդի ցանկության, ի տարբերություն միկրոպրոթեզավորման և պլոմբավորման: Դիմացի ատամները հիանալի երևում են ժպտալիս, այդ պատճառով էլ էսթետիկական տեսքը պակաս կարևոր չէ գործառութայինից:  
Եթե պետք է վերականգնել դիմացի ատամները, որոնք աննշան արատներ ունեն, ապա վերականգնման համար օգտագործում են վինիրներ, իսկ եթե արատներն ավելի մեծ են, ապա օգտագործում են առանց մետաղի կամ ցիրկոնից ատամնապսակներ, որոնք մետաղե հիմք չունեն և առավել էսթետիկ են:
Մետաղակերամիկական կամ կերամիկական ներդիրները ավելի հաճախ օգտագործվում են  ծամողական խմբի ատամների վերականգնման համար:

Ատամների վերականգնումը հնարավորություն է տալիս շտկել ձևը, գույնը և կառուցվածքը առանց պրոթեզավորման՝ էսթետիկ ստոմատոլոգիայի նորագույն նյութերով և մեթոդներով՝ վերադարձնելով բնական և փայլուն ժպիտը անգամ մեկ այցելության ընթացքում։

Category

Ատամների վերականգնում

atamneri-verakangnum
Klaas - Dentist website Webflow template

You are in good hands

Gallery

Ատամների վերականգնում

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template
atamneri-verakangnum

Այլ բուժում