Փակել

Լազերային ստոմատոլոգիա

Բուժում

Լազերի կիրառումը թույլ է տալիս առաջարկել նուրբ, ճշգրիտ, անվտանգ բուժում և անցավ միջամտությունների լայն շրջանակ:

Ավելին

«Արեգակ» — ում կիրառում ենք գերժամանակակից Waterlase iPlus լազերային տեխնոլոգիան,մշակված համաշխարհային առաջատար BIOLASE ընկերության կողմից, որը թույլ է տալիս իրականացնել բազմաթիվ ատամնաբուժական միջամտություններ առավել ճշգրիտ, առավել հարմարավետ և առավել արագ ապաքինմամբ՝ համեմատած ավանդական մեթոդների հետ։ Waterlase iPlus-ի միջոցով կարելի է իրականացնել միջամտություններ ինչպես փափուկ (լնդեր), այնպես էլ կարծր (ատամներ, ոսկրային հյուսվածք) հյուսվածքների վրա: Համակարգը հուսալի է, դիմացկուն և ճկուն՝ գրեթե ցանկացած ատամնաբուժական պրակտիկայի համար:

 Waterlase iPlus-ի կլինիկական առավելություններն են՝
  • Մինիմալ ինվազիվությունը՝ շատ դեպքերում անզգայացում անհրաժեշտ չէ։
  • Ավելի արագ վերականգնումը՝ քիչ վնասելով հյուսվածքները՝ պահանջում է ավելի կարճ ապաքինման ժամանակ։
  • Լազերով կատարված կտրվածքը ավելի անվտանգ է և շատ ավելի արագ է ապաքինվում, քան մեխանիկական եղանակով կատարվածը։ Բացի այդ, լազերային ճառագայթումը կոագուլացնում է արյունատար անոթները ազդման կետում՝ թույլ տալով գրեթե արյունազերծ կտրվածք ստանալ։
  • Բարձր ճշգրտությունը՝ առավելագույն չափով պահպանում է առողջ հյուսվածքը։
  • Ավելի լավ տեսանելիությունը՝ ավելի քիչ արյունահոսությամբ պայմանավորված, աշխատանքային դաշտը ավելի պարզ է։
  • Վարակների ռիսկի նվազեցում`լազերը ստերիլիզացնում է հյուսվածքները բուժման ընթացքում։

Լազերով կարող ենք իրականացնել՝
Կարծր հյուսվածքների վրա՝
  • Խոռոչների պատրաստում՝ առանց բորի և վիբրացիայի
  • Երեխաների մոտ կարիեսի բուժում՝ առանց անզգայացման
  • Ատամի պատրաստում ներդիրների, վինիրների և պսակների համար
Էնդոդոնտիա՝
  • Խողովակների բացում և ընդլայնում
  • Խողովակների ախտահանում
  • Ատամի արմատի գագաթի ռեզեկցիա
  • Մինիմալ ինվազիվ ոսկրային մանիպուլյացիաներ (օստեոտոմիա, օստեոպլաստիկա)
Փափուկ հյուսվածքների վրա՝
  • Լնդային հյուսվածքների հեռացում կամ ձևափոխում (գինգիվէկտոմիա / գինգիվոպլաստիկա)
  • Ֆիբրոմաների, պապիլոմաների, հիպերպլազիայի հեռացում
  • Ֆրենէկտոմիա (լեզվի կամ շրթունքի սանձիկի հեռացում)
  • Ռետինացված և շեղված ատամների հեռացում
  • Հյուսվածքների կենսաստիմուլյացիա՝ լավացման խթանման համար
Կոսմետոլոգիա և էսթետիկա՝
  • Ատամների սպիտակեցում (լազերով ակտիվացվող գելերով)
  • Լնդերի պիգմենտացիայի հեռացում (դեպիգմենտացիա)
  • Հյուսվածքների լազերային կենսաստիմուլյացիա՝
    • լավացման արագացման
    • այտուցների նվազեցման համար

Կենտրոնը համալրված է նաև  BIOLASE EPIC 10  դիոդային լազերով,որի օգնությամբ բուժումը հարմարավետ է և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չի առաջացնում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում: Լազերը թույլ է տալիս միջամտություն  կատարել փափուկ հյուսվածքների շրջանում և ունի գործառույթների լայն շրջանակ:

Եթե փնտրում եք ավանդական բուժումներին համարժեք, բայց ավելի նուրբ և տեխնոլոգիապես առաջադեմ լուծում, ապա ժամանակակից լազերային ատամնաբուժությունը կարող է լինել Ձեզ համար ճիշտ ընտրություն։

Կապ հաստատեք մեզ հետ և եկեք  խորհրդատվության, ավելին իմանալու և Ձեր հարցերի պատասխանները լիարժեք ստանալու համար։

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ