Փակել

Ներբերանային սկանավորում

Բուժում

Ժամանակակից թվայնացված ստոմատոլոգիայի շնորհիվ ճշգրտությունն,արագությունն ու հարմարավետությունը ծառայում են Ձեր ժպիտին:

Ավելին

Ներբերանային սկանավորումը ժամանակակից, ոչ ինվազիվ մեթոդ է, որի միջոցով ստեղծվում է ձեր ատամների, լնդերի և կծելու բարձր ճշգրտությամբ 3D թվային մոդել։ Այլևս անհրաժեշտ չեն տհաճ և անհարմար սիլիկոնային չափսանյութերը։ Փոխարենը մենք օգտագործում ենք ձեռքով աշխատող սկաներ, որը զգուշորեն անցնում է ատամների վրայով և ընդամենը մի քանի րոպեում ապահովում մանրամասն և ճշգրիտ պատկեր։

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան համալրված է վեցերորդ սերնդի նորագույն TRIOS® թվային ինտրաօրալ սկաներով, որը օգտագործվում է բերանի և ատամների թվային ճշգրիտ չափագրումներ կատարելու համար։ Այն փոխարինում է ավանդական սիլիկոնային չափսանյութերը՝ առաջարկելով ավելի արագ, հարմար և հիգիենիկ գործընթաց ինչպես ատամնաբույժի, այնպես էլ պացիենտի համար։

Անկախ նրանից՝ պլանավորվում է բուժում պսակով, կամուրջով, վինիրներով, իմպլանտներով կամ այլ ստոմատոլոգիական կոնստրուկցիաներով, սկանավորումը թույլ է տալիս պլանավորել և իրականացնել բուժումն ամենաբարձր մակարդակով։

Ինչպե՞ս է կատարվում սկանավորումը։

Գործընթացը շատ պարզ և հարմարավետ է՝

  • բժիշկը բացատրում է ընթացքը,
  • փոքր տեսախցիկ-սկաները տեղադրվում է բերանի խոռոչում,
  • բժիշկը աստիճանաբար շարժում է այն ատամնաշարի երկայնքով՝ ֆիքսելով ատամների և լնդերի մակերեսը,
  • սարքը վայրկյանում հազարավոր լուսանկարներ է անում և միավորում է դրանք՝ ստեղծելով եռաչափ պատկեր։
  • Տվյալները մշակվում են հատուկ ծրագրի միջոցով,
  • Էկրանին իրական ժամանակում ձևավորվում է ճշգրիտ 3D մոդել, որը թույլ է տալիս անմիջապես տեսնել ձեր ատամների վիճակը։
  • Պատկերը պահվում է, մանրակրկիտ ստուգվում և ուղարկվում լաբորատորիա, որտեղ պատրաստվում է անհատական լուծում հենց ձեզ համար։

Սկանավորումն ընդամենը տևում է 5–10 րոպե ։

Ե՞րբ ենք օգտագործում սկանավորումը։

Սկանավորումը կիրառվում է մի շարք միջամտությունների ժամանակ, այդ թվում՝

  • Պրոթեզավորում՝ պսակներ, կամուրջներ, վինիրներ, պրոթեզներ
  • Իմպլանտների վերականգնում՝ օգնում է պլանավորել իմպլանտի ճշգրիտ տեղադրումը և դիզայնը
  • Օրթոդոնտիկ բուժում՝ էլայներներ, ֆիքսատորներ կամ բուժման պլանավորում
  • Կծվածքի վերլուծություն,որ գնահատենք՝ ինչպես են Ձեր ատամները միանում միմյանց
  • Ժամանակի ընթացքում փոփոխությունների հետևում՝ օգտակար է տարիների ընթացքում համեմատական մոնիտորինգի համար
Ինչու՞ է թվային սկանավորումը  լավ  ընտրություն։

Հարմարմարավետություն
Թվային սկանավորումը արագ է, մաքուր և չի առաջացնում գրգռում կամ անհարմարություն։

Բարձր ճշգրտություն
Թվային մոդելներն առավել ճշգրիտ են՝ ապահովելով ավելի բնական արդյունք։

Արագություն
Սկաներն ուղարկվում են լաբորատորիա անմիջապես, ինչը կրճատում է սպասման ժամանակը։

«Արեգակ»-ում մեր փորձառու և հոգատար թիմը կապահովի Ձեր բուժման բարձր ճշգրտությունը, հարմարավետությունը և երկարակեցությունը։

Klaas - Dentist website Webflow template

Գրանցվել Օնլայն

Գրանցվե՛ք խորհրդատվության՝ ընտրելով Ձեր նախընտրած օրը և ժամը:

Klaas - Dentist website Webflow template

Այլ Ծառայություններ