закрыть

Էնդոդոնտիա․ ատամի նյարդի բուժում նորագույն մեթոդներով

endodontia

Введение

Ստոմատոլոգիական թերապիայի կարևոր ճյուղերից է որն ուղղված է ատամի ներքին կառուցվածքի՝պուլպայի (նյարդի) հեռացմանն ու արտամախողովակների առողջության պահմանմանը։ Կատարված որակյալ Էնդոդոնտիայից կախված է ատամի կյանքի երկարատևությունը։

Այսօր, ժամանակակից էնդոդոնտիայի շնորհիվ հնարավոր է պահպանել նույնիսկ այն ատամները, որոնք նախկինում անխուսափելիորեն հեռացվում էին։ Թվային ախտորոշումը, բարձր ճշգրտության միկրոտեխնոլոգիաները և լազերային մեթոդները թույլ են տալիս իրականացնել անցավ, արդյունավետ և երկարատև արդյունք ապահովող բուժում.

«Արեգակ» ատամնաբուժարանը համալրված է էնդոդոնտիայի վերջին սերնդի սարքավորումներով, որոնք ապահովում են արմատախողովակների ամբողջական մաքրում, հերմետիկ լցում և բարձր հաջողության տոկոս։

Ի՞նչ է էնդոդոնտիան և ե՞րբ է անհրաժեշտ ատամի նյարդի բուժումը

Էնդոդոնտիան զբաղվում է այն ատամների բուժմամբ, որոնք ունեցել են.

1)տրավմա և նյարդի վնասում,
2)խորանիստ կարիես, որը առաջացրել է նյարդի բորբոքում,
3)թարախային բորբոքում, որը առաջացել է նախկինում բաց թողնված կամ թերի և սխալ իրականացրած էնդոդոնտիկ բուժման պատճառով։

Նպատակը՝ պահպանել ատամը բնական վիճակում, կանխել բորբոքման տարածումը և վերականգնել ֆունկցիան։

Որո՞նք են ատամի նյարդի բորբոքման հիմնական պատճառներն ու ախտանշանները

Պատճառներ

Ատամի նյարդը բորբոքվում է հետևյալ դեպքերում․
• չբուժված խոր կարիես
• լնդերի բորբոքային հիվանդություններ
• էմալի կորուստից առաջացած բաց արմատային հատվածներ
• ատամի վնասվածքներ
• նախկինում թերի իրականացված էնդոդոնտիա

Ախտանշաններ

Պուլպիտի ամենատարածված նշաններն են․
• սուր կամ զարկերակային ցավ
• գիշերային ուժեղացող ցավ
• ցավ՝ տաք/սառը սննդի դեպքում
• ճնշման զգացողություն, այտուց
• ցավ, որը ճառագայթում է դեպի ականջ կամ քունք

Այս ախտանշանները վկայում են, որ նյարդը բորբոքված է և պահանջում է անհապաղ բուժում։

Ի՞նչ առավելություններ ունի նյարդի բուժումը՝ ատամի հեռացման փոխարեն

Շատ մարդիկ կարծում են, թե ցավոտ ատամը հանելը ամենաարագ լուծումն է։ Իրականում էնդոդոնտիկ բուժումն ունի մի շարք առավելություններ․

✔ Պահպանվում է սեփական ատամը (լավագույն «իմպլանտը»)
✔ Խուսափում եք կրծելու ֆունկցիայի խանգարումից
✔ Նվազում է ապագա բարդությունների ռիսկը
✔ Ատամը կարող է ծառայել տասնամյակներ

Ատամի հեռացումը դիտարկվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել բնական կառուցվածքը։

Որո՞նք են վիրաբուժական միջամտության ռիսկերն ու հակացուցումները

Էնդոդոնտիկ բուժումը գրեթե միշտ պահպանողական է և չի պահանջում վիրահատություն.
Վիրահատական բուժումը (ապիկոեկտոմիա) անհրաժեշտ է միայն հետևյալ դեպքերում․

• խողովակների դժվարանցանելիություն
• նախկինում վատ բուժված ատամ
• բորբոքային մեծ օջախ

Հակացուցումներ կարող են լինել․
• ծանր ընդհանուր հիվանդություններ
• ատամի անշրջելի վնաս

Այդ դեպքում բժշկի հետ ընտրվում է այլ բուժման ռազմավարություն։

Ինչո՞ւ է այդքան կարևոր ժամանակին սկսել նյարդի բուժումը

Վաղ փուլում իրականացված բուժումը․
✔ կանխում է բորբոքման խորացումը
✔ նվազեցնում է ցավը
✔ խուսափում է թարախային բարդություններից՝ պերիօստիտ, աբսցես, ֆլեգմոնա
✔ մեծացնում է ատամը պահպանելու հավանականությունը

Ցավի առաջացումը արդեն նշան է, որ բորբոքումը ակտիվ է և բուժումը չի կարելի հետաձգել

Ատամի նյարդի բուժման ընթացքում օգտագործվող տեխնոլոգիաները

Ժամանակակից էնդոդոնտիան ենթադրում է լիարժեք արմատախողովակների մշակում և հերմետիկ ատամնալիցք, որի համար Արեգակ ստոմատոլիգիական կլինիկան ունի . 

1.⁠ ⁠միկրոսկոպ ՝ այն թույլ է տալիս տեսնել բարակ, թաքնված կամ լրացուցիչ արմատախողովակները, ճաքերը։ 

2.⁠ ⁠Նիկել-տիտանե գործիքներ, որոնք ճկվում են ու բարձր արագությամբ և անվտանգությամբ մաքրում են արմատախողովակները։

Առավելությունները՝

ա)լավագույն մեխանիկական մաքրում

բ) նվազում է արմատը վնասելու ռիսկը

գ)կրճատում է բուժման տևողությունը։

3.⁠ ⁠Ախտահանիչ լուծույթի ուլտրաձայնային ակտիվացիա

ա)ավելի լավ է հեռացնում բակտերիան

բ)մաքրում է դժվար հասանելի հատվածները

գ)բարձրացնում բուժման հաջողության տոկոսը։

4.⁠ ⁠Լազերային էնդոդոնտիա
Լազերը ոչնչացնում է խորքում մնացած մանրէները և տալիս է 

ա)ավելի մաքուր արմատախողովակ

բ)նվազեցված ցավ

գ)արագ ապաքինում։

  5. Ապեքսլոկատոր, որը էնդոդոնտիկ սարք է արմատախողովակի ճշգրիտ երկարությունը որոշելու համար։ 

6.⁠ ⁠3D տոմոգրաֆիա ճիշտ ախտորոշման համար, օրինակ՝ եթե ատամը բարդ է կամ նախկինում վատ բուժված՝ 

ա)պարզում է իրական խողովակների քանակը.
բ)տեսնում է թաքնված բորբոքումը
գ)օգնում է ճիշտ պլանավորել բուժումը։

 Այս ամենը ամփոփելով կարող ենք վստահ ասել , որ Արեգակ ստոմատոլոգիական կլինիկան ունի ժամանակակից հագեցվածություն, որպեսզի ապահովի Ձեր համար առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ։

Ինչպե՞ս է ընտրվում էնդոդոնտիկ բուժման մեթոդը, և որոնք են առավել արդյունավետ

Բուժման մեթոդի ընտրությունը կախված է․
✔ բորբոքման աստիճանից
✔ կարիեսի խորությունից
✔ ատամի կառուցվածքից
✔ ռենտգենային տվյալներից

«Արեգակ»-ում յուրաքանչյուր պացիենտ ստանում է անհատական բուժման ծրագիր, որը ներառում է ամենաարդյունավետ և նվազ ինվազիվ մեթոդները։

Заключение

Էնդոդոնտիան հնարավորություն է տալիս պահպանել Ձեր սեփական ատամները՝ վերականգնելով դրանց ֆունկցիան և առողջությունը երկար տարիներով։

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան ունի նորագույն տեխնոլոգիաներ և փորձառու հատուկ թիմ, որը ապահովում է ցավազուրկ, անվտանգ և բարձր ճշգրտությամբ բուժում։🌿 Ձեր առողջ ժպիտը սկսվում է ճիշտ բուժումից։

endodontia