Կոսմետոլոգիա

Դեմքի պլազմոթերապիա
Սա դեմքի իրական երիտասարդացում է, քանի որ պացիենտի մաշկի տակ ներարկվում է իր սեփական, հատուկ կերպով մշակված արյան պլազման: Պլազման հրաշալի ազդեցություն է թողնում մաշկի վրա:
Պլազմոթերապիայի ցուցումները՝
- Տարիքային փոփոխություններ, մաշկի առաձգականության նվազում
- Հողագույն մաշկ
- Ակնե, հետակնե և մաշկի այլ խնդիրներ
- Մաշկի չորություն, անհամաչափ պիգմենտացիա
- Մուգ շրջանակներ աչքերի տակ
- Վերականգնողական թերապիա (արևի տակ հայտնվելուց հետո, ագրեսիվ կոսմոտոլոգիական պրոցեդուրաներից, պլաստիկ վիրահատություններից հետո)
Պլազմոթերապիան հակացուցված է հետևյալ իրավիճակներում՝
- ներքին օրգանների խրոնիկական հիվանդություններ, որոնք հանգեցնում են այդ օրգանների ֆունկցիաների խանգարման
- իմունային համակարգի հիվանդություններ
- շաքարային դիաբետի ծանր ձևեր
- արյան մակարդելիության խախտումներ և անտիկոագուլյանտների (հակամակարդիչների) ընդունում
- խրոնիկ հիվանդությունների սրացումներ
- ցանկացած ստադիայում գտնվող ինֆեկցիոն հիվանդություններ
- հոգեկան հիվանդություններ
- հղիություն, կրծքով կերակրում
- բուժման ենթակա մաշկի վրա բորբոքային երևույթներ