Վինիրներ
ՎԻՆԻՐՆԵՐ. Գեղեցիկ ժպիտ ժամանակակից աշխարհում
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում վինիրների տեղադրումը, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում, միևնույն ժամանակ հիանալի ֆունկցիոնալ բնութագրում ունեն:
Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական երեսպատիչների <ծառայության ժամկետը> բավական երկարատև է: Եվ վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:
Միկրոպրոթեզավորման մեջ վինիրների օգտագործման ցուցումները.
- անհավասար ատամնաշար,
- տարբեր պատճառներով վնասված էմալ,
- էմալի տարբեր ախտահարումներ, որոնք կարիեսային բնույթ չունեն,
- ատամնաբծեր, ատամի գույնի փոփոխություն:
Վինիրները ըստ պատրաստման նյութերի երկու տեսակի են բաժանվում` կերամիկական և կոմպոզիտային:
Կոմպոզիտային վինիրները կարելի է ամրացնել երկու եղանակով. լաբորատոր մեթոդով (անուղղակի եղանակ), կամ էլ վինիրի շերտը տեղում հատուկ սոսնձով ամրացնելով պացիենտի ատամին (ուղղակի եղանակ): Այս եղանակը կիրառվում է, երբ անհրաժեշտ է վերականգնել մեկ-երկու ատամ, ստոմատոլոգն այն ամրացնում է մեկ այցի ժամանակ և այն պացիենտին ծառայում է մինչև հինգ տարի: Իսկ լաբորատոր մեթոդն առավել լավ արդյունք է ապահովում և ավելի երկար է ծառայում:
Կերամիկական վինիրները պատրաստվում են բացառապես լաբորատոր մեթոդով: Ատամները նախապատրաստելուց հետո ստոմատոլոգը դրոշմաթասակն է պատրաստում, որի հիման վրա էլ պատրաստվում է մշտական վինիրը (իսկ պացիենտի ատամին այդ ժամանակահատվածում ժամանակավորն է ամրացվում):
Ի տարբերություն կոմպոզիտայինի, կերամիկական վինիրները հնարավորություն են տալիս ավելի շատ ատամներ վերականգնել, ավելի ամուր են, երկարատև և երանգը չեն փոխում:
Վինիրների օգտագործումը մի շարք առավելություններ ունի.
- պացիենտի ատամնաշարի բացարձակապես բնական տեսք,
- վինիրները գույնը չեն փոխում սուրճից, ծխախոտից, դրանց վրա բծեր չեն առաջանում, չեն գունազրկվում,
- վինիրների տեղադրումը կանխում է ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը:
Բայց միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը պատկանում է էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտին, նշանակում է` այն ատամների և լնդերի հիվանդությունների դեպքում հիմնական լուծում չի կարող ապահովել: Եվ տվյալ մեթոդի օգնությանը դիմելուց առաջ հարկ է նախապես լրիվ բուժել ատամները:
Պրոֆեսիոնալ ստոմատոլոգի բոլոր հանձնարարականները ճիշտ կատարելու դեպքում վինիրները կարող են ծառայել մինչև տաս տարի:
Եթե Ձեզ մոտ վինիրների վերաբերյալ այլ հարցեր են առաջացել, այցելեք <Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկա խորհրդատվության համար: Դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, բուժման պլան կմշակեք բժշկի հետ:
Լյումինիրներ
Կերամիկական վինիրների առանձին տեսակն են հանդիսանում լյումինիրները: Լյումինիրները գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն: Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավական լայն պահանջարկ ունի, չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով, և երկարատևությամբ:
- դիաստեմաներ (ատամների միջև ճեղքեր) և ատամնաշարի անկանոնություն,
- էմալի ճաքեր կամ կոտրված ատամներ,
- ատամների գույնի փոփոխություն: Լյումինիրները կարելի է նաև օգտագործել որպես սպիտակեցման այլընտրանքային միջոց: Լյումինիրների օգնությամբ կարելի է փոխել ատամների գույնը, որը երկար ժամանակ կպահպանվի, քանի որ լյումինիրները իրենց գույնը երբեք չեն փոխում,
- վերացնել հին օրթոպեդիկ կոնստրուկցիաների թերությունները (մետաղակերամիկական ատամնապսակների կոտրվածքներ, ատամնապսակի եզրին արմատի վզիկի մերկացում) առանց դրանք ատամի վրայից հանելու:
- լյումինիրների ամրացման համար հարկ չկա նախօրոք ատամները տաշել,
- լյումինիրների օգնությամբ հնարավոր է արագ հավասարեցնել ատամները, առանց բրեկետների օգնության:
- լյումինիրները կարելի է օգտագործել սպիտակեցման փոխարեն:
Լյումինիրների տարբերակիչ առաձնահատկությունն այն է, որ դրանք հնարավոր է ամրացնել ցանկացած մակերեսի, լինի այն պլոմբ, ատամնապսակ, կամ էլ դենտին: Նման կոսմետիկական երեսպատիչներն ատամներին ամրացվում են ստոմատոլոգին երկու այցի ընթացքում: Առաջին այցի ժամանակ բժիշկը որոշում է երեսպատիչների գույնը և ձևը, որից հետո ատամների դրոշմաթասակն է պատրաստում: Այն ուղարկվում է ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ գիպսով պացիենտի բերանի խոռոչի մոդելն են ստանում, որի վրա էլ իրականացվում է լյումինիրների պատրաստումը:
Երկրորդ այցն արդեն ամենակարևոր փուլն է, քանի որ տեղադրվում են լյումինիրները: Բժիշկը պատրաստի երեսպատիչները փորձում է պացինետի ատամների վրա, կատարում անհրաժեշտ շտկումները, որից հետո արդեն լյումինիրները հատուկ սոսնձով ամրացվում են պացիենտի ատամներին:
Ամրացնող նյութերը և լյումինիրները մեկ միասնական համակարգ են, որը ապահովում է լյումինիրների հուսալիությունը և երկարատևությունը: Յուրաքանչյուր լյումինիրի ներսի մակերեսը ծակծկեն կառուցվածք ունի, որի շնորհիվ էլ այն շատ ամուր է կպնում ատամի էմալին: Եվ արդյունքում երեսպատիչն ու ատամը մեկ ամբողջություն են կազմում: Միևնույն ժամանակ, եթե անհրաժեշտ է, երեսպատիչը հնարավոր է ատամից հեռացնել առանց ատամը վնասելու, հատուկ գործիքի օգնությամբ, որը ևս այս մեթոդի առավելություններից է:
Կերամիկական
ներդիր
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդ-ստոմատոլոգներն առաջարկում են ատամները վերականգնել ներդիրների օգնությամբ, որոնք ձեր ատամին երկրորդ կյանք կպարգևեն: Ներդիրիների օգնությամբ ատամը վերականգնելը Ձեզանից այնքան էլ շատ ժամանակ չի խլի` շնորհիվ կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցվածության:
Կլինիկան Ձեզ առաջարկում է ատամնային ներդիրների մի քանի տեսակ.
- կերամիկական ներդիրներ
- կոմպոզիտային ներդիրներ
- ցիրկոնիումի օքսիդից ներդիրներ:
Ներդիրները շատ հաճախ են պատրաստվում կերամիկայից, որոնք օգտագործվում են այն դեպքում, եթե քայքայվել է ատամի 1/3 մասը, բայց ատամը դեռ կա:
Կերամիկական ներդիրը լիովին նմանակում է ատամի անատոմիական ձևին,
հնարավորություն է տալիս գտնել ատամին համապատասխան գույնը, թքի և մանրէների ազդեցությամբ չի փոխում գույնը: Կերամիկական ներդիրը կայուն է նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ:
Կոմպոզիտային ներդիրները կառուցվածքով շատ նման են բնական ատամին: Կոմպոզիտային ներդիրները բաղկացած են անօրգանական նյութերի և հեղուկ սինթետիկ նյութի խառնուրդից: Այդպիսի ներդիրները հիանալի պլաստիկ հատկություն ունեն և բարձր էսթետիկ որակ:
Կոմպոզիտային ներդիրների առավելություններն են.
- ամրությունը
- ատամը վերականգնելու մեծ արդյունավետությունը
- մանրամասն մշակելու հնարավորությունը
- առավելագույն էսթետիկ արդյունքը:
Ցիրկոնիումի օքսիդից ներդիրները էսթետիկ ստոմատոլոգիայում ատամի վերականգնման վերջին նվաճումներից է:
Ցիրկոնիումի դիօքսիդից պատրաստված պսակի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ զուգակցվում է առանց մետաղի հիմքը և կերամիկական ծածկույթի նոր տեսակը, որը կատարյալ նմանակում է պացիենտի ատամի էմալի գույնը:
Ցիրկոնիումի դիօքսիդից ներդիրների առավելությունն այն է, որ նման ներդիրի տեղադրումը ատամի դեպուլպացիա չի պահանջում, որը նշանակում է ատամի պահպանում:
Ցիրկոնիումի դիօքսիդը ալերգիա չի հրահրում:
Ներդիրի պատրաստումը սովորաբար երկու այցի ընթացքում է կատարվում: Առաջին այցի ժամանակ ստոմատոլոգը նախապատրաստում է ատամը, դրոշմաթասակ է հանում, ընտրում է ներդիրի գույնը և ժամանակավոր ներդիր է տեղադրում:
Իսկ երկրորդ այցի ժամանակ (որի ժամկետը նշանակում է ստոմատոլոգը) արդեն տեղադրվում է լաբորատորիայում պատրաստված ներդիրը:
Ներարմատային ներդիր
Հաճախ լինում է այնպես, որ կարիեսը շատ խորն ու տարածված է ախտահարում ատամը: Իհարկե, վնասված մասը կարելի է վերականգնել ժամանակակից պլոմբանյութով, բայց նման վերականգնումից հետո ատամի երկար ծառայելու երաշխիքը շատ քիչ է:
Այնուամենայնիվ, առավել ժամանակակից տեխնոլոգիա, որն ավելի հարմարավետ է և ապահովում է ատամի երկարատև ծառայությունը, ներդիրների օգնությամբ միկրոպրոթեզավորումն է:
Եթե ատամը լրիվ է քայքայվել, բայց արմատը դեռ ամբողջական է, ապա դիմում են ներարմատային ներդիրի օգնությանը: Ներարմատային ներդիրը տեղադրվում է ատամի արմատուղու մեջ: Իսկ վրայից էլ պատրաստվում և տեղադրվում է ատամնապսակը: Ներարմատային ներդիրի առավելությունն է, որ այն հնարավորություն է տալիս ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխել այնպես, ինչպես բնական ատամինն է: Ներդիրի տակ կարիեսի զարգացումը քիչ հավանական է, ներարմատային ներդիրը երբեք չի կոտրվում:
Ներարմատային ներդիրի օգնությամբ ոչ միայն վերականգնվում է ատամի կառուցվածքը, այլև ատամն ավելի է ամրանում, ներդիրը կայուն է արտաքին ազդեցության հանդեպ, ժամանակի հետ չի փոխվում, ի տարբերություն սովորական պլոմբի:
Ներդիրները պատրաստվում են լաբորատորիայում, անհատական դրոշմաթասակով և, ըստ էության, իրենցից ներկայացնում են պլոմբ, որը պատրաստված է ճշգրիտ չափերով և ամուր: Ատամին իրենց ֆիզիկական և էսթետիկական հատկություններով շատ մոտ են կերամիկայից կամ կոմպոզիտ նյութերից պատրաստված ներդիրները, որոնք պոլիմերային հիմք ունեն և այնպիսի նյութերից են պատրաստված, որոնք ատամին վերոհիշյալ հատկություններն են ապահովում:
Սկզբից ատամնային ներդիրը մոդելավորում են հատուկ մոմանյութի օգնությամբ, հետո ընտրվում է նյութը, որից պետք է լինի վերջնական արդյունքը, գույնը առավելագույնս համապատասխանեցվում է այն ատամի գույնին, որտեղ պետք է տեղադրվի: Եվ, վերջապես, վերջին փուլը ըստ մոմե մոդուլի ներդիրի պատրաստումն է:
Ստացված ներդիրը ևս մեկ անգամ փորձվում է, տաշվում են, հղկվում թերությունները, մինչև կատարյալ լինելը: Ներատամնային ներդիրները բերանի խոռոչում ամրացվում են ցեմենտի կամ սոսնձի դեր կատարող հատուկ նյութի օգնությամբ:
• Ներատամնային ներդիրը պրոթեզ է, որը հնարավորություն է տալիս վերականգնել կարիեսով ախտահարված, կամ վնասված ատամնապսակի անատոմիական ձևը:
• Ներատամնային ներդիրն ատամի մեծ խոռոչի պլոմբավորման լավագույն եղանակն է:
• Ներատամնային ներդիրն օգտագործում են ատամնապսակներ տեղադրելիս:
• Ներատամնային ներդիրը որպես հիմք է օգտագործվում կամրջաձև պրոթեզի համար:
• Ներատամնային ներդիրը կարող է զուգակցվել արմատային շտիֆտների հետ, խիստ վնասված ատամը վերականգնելու համար:
Ներատամնային ներդիրը զգալի առավելություն ունի, որպես ամուր, ներկող և ագրեսիվ նյութերի հանդեպ կայուն նյութից պատրաստված պրոթեզ, որը դիմացկուն է նաև կարիեսի հանդեպ, որն ավելացնում է նրա հանդեպ վստահությունը:
Ներատամնային ներդիրը կարող է օգտագործվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխոնոլոգիաների հետ զուգակցված: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ նման մեթոդը, ինչպիսին ներատամնային ներդիրով միկրոպրոթեզավորումն է, ոչ միայն պահանջարկ է վայելում, այլև շարունակում է զարգանալ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխնոլոգիաների հետ զուգընթաց:
Շարժական պրոթեզներ
Պինդ, առողջ ատամները ոչ միայն առողջության, այլև մարդու կարգավիճակի ինքնատիպ այցեքարտն են, այդ պատճառով էլ մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը նշանակալիորեն անհարմարավետություն է ստեղծում, խախտում է կծվածքը, էսթետիկ խնդիրներ է ստեղծում և այլն: Ցավոք, հիվանդությունների, վնասվածքների կամ տարիքի հետևանքով ոչ բոլորին է հաջողվում պահպանել ատամները և մարդիկ արդեն դիմում են ստոմատոլոգիական ծառայություններին, որոնց թվում է ատամների պրոթեզավորումը, որը կատարում են բարձրորակ ստոմատոլոգները` թերապևտները, օրթոպեդները և վիրաբույժները: Որակյալ շարժական պրոթեզավորմանը ներկայացվող պահանջները բավական բարձր են և էսթետիկ, և ֆունկցիոնալ առումով: Եվ դրանք հնարավոր է իրականացնել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, նյութերի և սարքավորումների զարգացման և կիրառման:
Ատամնային պրոթեզները, որոնք պատրաստված են ժամանակակից նյութերով, օգնում են պացիենտին վերադարձնել բնական ատամների հիմնական հատկությունները, նաև վերականգնում գեղեցիկ արտաքին տեսքը: Դրանք բավական բարդ կենսաքիմիական կառուցվածք ունեն, քանի որ պետք է ոչ միայն փոխարինեն կորցրած ատամներին, այլև պահպանեն մյուս ատամները` որքան հնարավոր է երկար: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բժիշկ-ստոմատոլոգը կարող է պատրաստել և տեղադրել տարբեր պրոթեզներ`շարժական, մասնակի շարժական կամ անշարժ:
Անշարժ պրոթեզավորում են համարվում վինիրների, ներդիրների, ատամնապսակների, կամրջաձև պրոթեզների, իմպլանտատների տեղադրումը և այլն:
Ատամների բացակայությունը կարելի է վերականգնել տարբեր մեթոդներով և նյութերով, սակայն բավական հաճախ լինում են իրավիճակներ, երբ շարժական պրոթեզը տվյալ պացիենտի համար միակ ընդունելի տարբերակն է լինում: Առանց դրա հնարավոր չէ, օրինակ, երբ հենակետեր չկան, բացակայում են վերջին ատամները, կամ էլ տվյալ պացիենտին այս կամ այն պատճառով չի կարելի իմպլանտատ տեղադրել:
Շարժական պրոթեզները ցուցված են ատամների լրիվ կամ մասնակի բացակայության դեպքում: Ժամանակակից շարժական պրոթեզները գեղեցիկ տեսք ունեն, հուսալի են, ամուր և կարիք չկա դրանք մշտապես հանել բերանից:
Շարժական թիթեղավոր պրոթեզը բաղկացած է հիմքից (պլաստմաս կամ մետաղ), արհեստական ատամներից և կլամերներից: Պրոթեզի հիմքը ճշգրիտ համապատասխանում է պրոթեզավորվող մակերեսի ռելիեֆին և կողմնային ատամների մակերեսին, որոնց վրա տեղադրվում և հենվում է պրոթեզը, ամրանալով կլամերներով: Հիմքի վրա ամրացված արհեստական ատամները լրացնում են ատամնաշարի բացակա ատամները:
Շարժական թիթեղավոր պրոթեզների հիմքը յուրաքանչյուր առանձին կլինիկական դեպքում անհատական չափսեր ունի, հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները:
Շարժական պրոթեզներ
Շարժական պրոթեզները փոխում են ծամողական համակարգի օրգանների ֆիզիոլոգիան: Սկզբնական ժամանակահատվածում պացիենտը պրոթեզը որպես օտար մարմին է ընկալում, որը ինչ-որ չափով նյարդայնացնում է: Պրոթեզը փոքրացնում է բերանի խոռոչի ծավալը, փոխում է ծամողական շարժումների բնույթը, խախտում է հնչյունների հստակ արտասանությունը: Ավելանում է թքարտադրությունը, կարող է սրտխառնոց առաջանալ, որոնց պատճառը պրոթեզի հիմքից բերանի խոռոչի ընկալիչների գրգռումն է: Պրոթեզին ընտելանալու ժամանակը պայմանավորված է նաև ցավի զգացումով, որն առաջանում է, երբ պրոթեզը ճնշում է փափուկ հյուսվածքներին: Պրոթեզը տեղադրելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում այս երևույթները նվազում են, իսկ 3-4 շաբաթ հետո անհետանում են (պրոթեզը տեղադրելու օրվանից):
Բերանի խոռոչի և պրոթեզի ճիշտ խնամքի դեպքում այն երկար ժամանակ կպահպանի իր հիմնական հատկությունները: Երեկոյան, քնելուց առաջ անհրաժեշտ է պրոթեզը լվալ և չորացնել: Հիգիենիկ գործողություններից հետո շարժական ատամնային պրոթեզները կարելի է կրել նաև գիշերը:
Շարժական հատվածների շարքին են դասվում միակողմանի ատամնային պրոթեզները, որոնք ամրացվում են կլամերներով կամ ատտաչմեններով (կողպեք): Երբ ատամնաշարի ամենավերջում թերություն կա (բացակայում են ծամող ատամները) պրոթեզն ամրացվում է միայն կողպեքի օգնությամբ:
Պայմանական շարժական պրոթեզները կիրառում են, եթե մեկ ատամ է բացակայում, հաճախ ծամողական ատամը: Դրանք պատրաստվում են կերամիկայից կամ պլաստմասսայից: Հարևան ատամներին ամրացվում են հատուկ մետաղե տարրերի օգնությամբ, որոնք պինդ ամրանում են որպես հիմք ծառայող ատամին:
“Արեգակ” ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդ-ստոմատոլոգները ձեզ կօգնեն մասնագիտական խորհրդատվությամբ, կընտրեն ձեզ համապատասխան պրոթեզավորման տարբերակը և, իհարկե, կպատրաստեն ձեզ համար եզակի պրոթեզ:
Մասնակի շարժական պրոթեզներ
Պրոթեզների այս տեսակը նպատակահարմար է տեղադրել ծամողական ատամների կորստի, ատամանաշարում մի քանի ատամների բացակայության դեպքում, ինչպես նաև կարող են ծառայել որպես հենք կամրջաձև և ժամանակավոր պրոթեզների համար: Մասնակի շարժական պրոթեզներից են պլաստմասաե թիթեղավոր պրոթեզները և բյուգելային պրոթեզները, ինչպես նաև շարժական հատվածները և պայմանական շարժական պրոթեզները:
Մասնակի պլաստմասե պրոթեզները բնութագրվում են որպես առավել հասարակ և ֆինանսապես մատչելի կոնստրուկցիաներ: Այս պրոթեզները ամրացվում են անհրաժեշտ հատվածի հարևան ատամներին հատուկ մետաղե կլամերների օգնությամբ, որոնք ամրացվում են ատամի հիմքին, պինդ <գրկելով> այն և թույլ չտալով, որ պրոթեզը տեղաշարժվի: Որպես հիմք է ծառայում լնդերը:
Որոշ դեպքերում մասնակի շարժական պրոթեզները կարող են ամրանալ ատտաչմենների (կողպեք) օգնությամբ: Ատտաչմենները հուսալի են շահագործման տեսանկյունից և հիանալի ամրություն են ապահովում: Ամրացման երկու տարբերակն էլ երաշխավորում են էսթետիկ արդյունք և գրեթե աննկատ են կողմնակի աչքի համար:
Պլաստմասե կոնստրուկցիաները, ճիշտ է, մատչելի են, բայց մի շարք թերություններ ունեն, որոնցից կարելի է նշել ցավը և հնարավոր անհարմարավետությունը ստործնոտային հատվածում և այլն: Ատամնային պրոթեզի պատրաստման համար լավագույնը համարվում են կոմպոզիտային և կերամիկական նյութերը:
Բյուգելային պրոթեզները (կամ աղեղային) առավել բարդ և թանկարժեք կոնստրուկցիաներ են: Դրանց էությունը հենց անվան մեջ է, այսինքն կա աղեղ, որը միացնում է արհեստական լնդերը (ավելի ճիշտ, որոշակի հատվածները) միացնում է ատամներին: Դրանք ոչ միայն հուսալի են և հարմարավետ, այլև նպաստում են ծամողական ճնշման հավասարաչափ բաշխմանը ատամների և լնդերի միջև:
Ավելացնենք, որ բյուգելը արտաքնապես կոմպակտ է, հարմարավետ և օգտագործման առումով երկարատև: Ստոմատոլոգիայում օգտագործվում են տելեսկոպիկ մեթոդով ամրացվող բյուգելային պրոթեզներ և կլամերներով ու կողպեքներով ամրացվող բյուգելներ:
Կլամերներով ամրացվող բյուգելային պրոթեզները պատրաստվում են ատամին համապատասխան, այդ պատճառով էլ հիանալի ամրանում են առանց էմալը վնասելու:
Բյուգելային պրոթեզների ամրացման երկրորդ եղանակը, որն ավելի ամուր է, կողպեքներով (ատտաչմեններ)ամրացումն է, որոնք ամրացվում են հենքային ատամին հենց այդպես, կամ էլ հատուկ այդ ատամի համար պատրաստված ատամնապսակին: Կողպեքային ամրացման դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արտաքնապես չեն երևում, քանի որ հիանալի թաքնված են բյուգելային պրոթեզի ներսում:
Այս ամենն ապահովվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` հատուկ նյութերով, ճշգրիտ ձուլվածքով և, իհարկե, բարձրորակ մասնագետների օգնությամբ:
Բնականաբար, բյուգելային պրոթեզը անհատական առանձնահատկություններով է պատրաստվում, քանի որ այն պետք է փոխկապակցված լինի պացիենտի բնական ատամների հետ, համապատասխանելով վերջինիս բերանի խոռոչի առանձնահատկություններին:
Ինչպես արդեն նշել ենք, պրոթեզավորման հիմնական ցուցումը ատամնաշարի արատներն են, մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը:
Ստոմատոլոգը բուժզննումից հետո որոշում է կամրջաձև պրոթեզի, այն պատրաստելու նյութի լավագույն տարբերակը:
Այս ամենի հետ մեկտեղ, հաշվի են առնվում ատամնաշարի արատի տեղակայումը, լնդերի հյուսվածքի վիճակը, կծվածքի, ժպիտի առանձնահատկությունը, հարևան ատամների գույնը, որոնց հետ պետք է առավելագույնս ներդաշնակի կամրջաձև պրոթեզի գույնն ու ձևը: Շատ կարևոր է հարևան ատամների վիճակը, որոնց վրա պետք է ամրացվի պրոթեզը:
Անհրաժեշտության դեպքում, բժիշկը ռենտգեն հետազոտություն է կատարում, հնարավոր բարդությունները կանխարգելելու նպատակով:
Կամրջաձև պրոթեզի տեղադրումից առաջ մշակվում են ատամները, որոնց վրա պետք է տեղադրվեն կամրջաձև պրոթեզի կառուցվածքում ատամնապսակները:
Նախապես անհրաժեշտ բուժում է անցկացվում (հիգիենիկ միջոցառումներ, լնդերի բուժում, հիմքային ատամների պլոմբում և, եթե անհրաժեշտ է, ատամնապսակի տեղադրում): Իսկ հետո էլ տաշվում են անհարթ հատվածները, որոնք կարող են խանգարել պրոթեզի ամրացմանը:
Հաջորդ փուլում փորձվում է պատրաստի պրոթեզը, ստուգվում է պրոթեզի վրա գտնվող ատամների կծվածքը հանդիպակաց ատամների հետ, պրոթեզի գեղեցկությունը (լավ արտաքին տեսքը, մյուս ատամների հետ համապատասխանությունը): Տեղում կատարվում են անհրաժեշտ շտկումները, անհրաժեշտության դեպքում այն նորից ատամնատեխնիկական լաբորատորիա է ուղարկվում թերությունները վերացնելու համար:
Երբ արդեն ամեն ինչ հապատասխանում է, բժիշկն ամրացնում է պրոթեզը ցեմենտով կամ այլ նյութով:
Եթե մի քանի օրից պրոթեզի հետ կապված խնդիրներ են առաջանում, պետք է անպայման դիմել բժշկին, ով խորհուրդ կտա ինչպես վարվել, հարկ եղած դեպքում էլ կշտկի թերությունը:
Ֆունկցիոնալ ախտորոշում
Այցելելով ստոմատոլոգիական կլինիկապացիենտը մտածում է սպասվելիք բուժման արդյունքի, դրա որակի, ճիշտ ախտորոշման մասին: Իսկ բուժման արդյունքը կանխատեսելի դարձնելու, բուժման որակն ամենաբարձր պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է ֆունկցիոնալ ստույգ ախտորոշում կատարել և պացիենտին հետազոտելիս, և բուժման բոլոր փուլերում, կատարված աշխատանքը վերահսկողության տակ պահելու համար` գերժամանակակից և առաջատար բժշկական տեխնոլոգիաների օգնությամբ: Ճիշտ ախտորոշում կատարելով է միայն հնարավոր ճիշտ բուժում իրականացնել: Ախտորոշման մեթոդները լինում են ֆունկցիոնալ և դասական: Դասական ախտորոշման մեթոդներն են ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա), ռենտգեն-հետազոտություն և այլն: Ֆունկցիոնալ ախտորոշումը հետազոտությունների գործիքային և լաբորատոր մեթոդների ամբողջությունն է, որի նպատակն է օբյեկտիվ գնահատել օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթները, որը հիվանդի համար շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշման նպատակով:
<Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկան իր պացիենտներին առաջարկում է հետազոտության գերժամանակակից համակարգչային մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել քունք-ստործնոտային հոդի վիճակը, ծամողական և գլխի և պարանոցի օգնող մկանների համաչափությունը, ինչպես նաև ատամների կծվածքը:
Թվային օրտոպանտոմոգրաֆը (պանորամային լուսանկարի ստացում), ռադիովիզիոգրաֆը (նպատակային ատամի լուսանկարում ), աքսիոգրաֆը(ստորին ծնոտի շարժման անհատական առանձնահատկությունների գրանցում) նույնպես կլինիկայում առկա հետազոտության մեթոդներից են:
Կլինիկայում կա նաև նորագույն համակարգչային տոմոգրաֆիա:
Ատամնապսակներ
Վնասված, թույլ կամ թերություններ ունեցող ատամների վերականգնման համար լավագույն մեթոդներից մեկն է ատամնապսակի տեղադրումը: Շատ դեպքերում պրոթեզավորման տվյալ տեսակը հնարավորություն է տալիս խուսափել մեծ և տգեղ պլոմբաներից, ինչպես նաև ատամի էմալի հետագա քայքայումից:
Տվյալ մեթոդն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ, երկարատևությամբ և պրոթեզի դիմացկունությամբ, որոնք ատամի համար հիանալի պաշտպանություն են ապահովում:
Ատամնապսակն անշարժ ատամնապրոթեզ է, որը պատրաստվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ծնոտի դրոշմաթասակի օգնությամբ, իսկ հետո ամրացվում է: Այդպիսով փոխարինվում է ատամի պսակային կամ տեսանելի հատվածը այն դեպքում, երբ այն խիստ վնասված է, լուրջ էսթետիկական թերություն ունի կամ չկա:
Ատամնապսակը պետք է նաև, որպեսզի հենարանային ատամներին, որոնք կարող են լիովին առողջ լինել, ամրացվի կամրջաձև կամ բյուգելային պրոթեզը: <Պսակադրել> կարելի է ոչ միայն վնասված բնական ատամը, այլև, ատամի բացակայության դեպքում, ատամնային իմպլանտատը:
Ատամնապսակները կիրառվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է.
- վերականգնել ատամի անատոմիական ձևը, որը վնասվել է այս կամ այն
պատճառով (կարիես, մեխանիկական վնասվածք և այլն).
- վերականգնել ատամի կարևոր գործառույթները.
- լավացնել ատամի էսթետիկ տեսքը:
Ատամնապսակը տեղադրվում է մի քանի փուլով: Առաջին այցի ժամանակ ստոմատոլոգը մանրամասն զննում է բերանի խոռոչը, նշում բուժման, վերականգնման ենթակա ատամները, ռենտգեն հետազոտություն կատարում, իսկ հետո սկսում է դրանք նախապատրաստել պրոթեզավորմանը: Եթե հարկ կա բուժելու, ատամը բուժվում է, հետո նոր տաշվում է անհրաժեշտ չափերով: Այնուհետև դրոշմաթասակն է հանվում և ուղարկվում է ատամնատեխնիկական լաբորատորիա:
Հաջորդ փուլին փորձնական տեղադրվում է ատամնապսակը և նշվում են թերությունները, եթե այդպիսիք կան, և վերացվում են դրանք:
Այս ամենից հետո նոր ատամնապսակը հիմնովին ամրացվում է:
Օրթոպեդիայում ատամնապսակների տարբեր տեսակներ կան: Ատամնապսակների տեսակներն առանձնացվում են ըստ դրանց պատրաստման նյութերի:
Ատամնապսակները լինում են մետաղե, մետաղակերամիկական և կերամիկական: Այս կամ այն տեսակի ատամնապսակ ընտրելիս հաշվի են առնվում կլինիկական ցուցումները, պացիենտի ցանկությունը և, իհարկե, վճարունակությունը:
Սրանք պատրաստվում են տարբեր մետաղների համաձուլվածքից` տիտան, պողպատ և այլն: Կիրառվում են նաև ոսկուց կամ պլատինից պատրաստված ատամնապսակներ:
Մետաղե ատամնապսակները լիովին վերականգնում են ատամի ծամողական գործառույթը:
Սրանք լավագույն տարբերակն են, քանի որ զուգակցում են ամրությունը և բնական արտաքին տեսքը: Նման ատամնապսակները բաղկացած են մետաղից, որն արտաքնապես ծածկված է կերամիկայով: Մետաղն ատամնապսակին ամրություն է տալիս, իսկ կերամիկան ապահովում է գեղեցիկ արտաքին տեսքը:
Մետաղակերամիկական ատամնապսակներով վերականգնում են և առջևի, և հետին ատամները:
Մետաղակերամիկական ատամնապսակները գրեթե չեն տարբերվում բնական ատամնաշարից, իսկ ամրությամբ էլ գերազանցում են մետաղե համաձուլվածքին: Մետաղակերամիկական ատամնապսակները նաև շատ դիմացկուն են և երկար ժամանակ են ծառայում մարդուն: Բացի դրանից, դրանք ալերգիա կամ այլ բարդություններ չեն առաջացնում:
Կերամիկական ատամնապսակները պատրաստվում են ստոմատոլոգիական հատուկ ճենապակուց (фарфор): Նման պրոթեզներն ամրության այնքան էլ բարձր ցուցանիշներ չունեն, դրա համար էլ այդ նյութից պատրաստում են միայն առջևի ատամները էսթետիկական տեսքը լավացնելու նպատակով, քանի որ կերամիկական ատամնապսակները ծամողական ճնշմանը չեն դիմանում: Կերամիկական ատամնապսակները իրենց գույնը շատ երկար են պահպանում և կարելի է վստահ ասել, որ դրանք տարիների ընթացքում չեն խունանում, չեն դեղնում:
Ընտրելով ստոմատոլոգիական կլինիկան և ստոմատոլոգին, շատ կարևոր է հասկանալ, որ որակյալ ապրանքը էժան լինել չի կարող և մեկ օրում էլ չի կարող պատրաստվել: Սխալ պատրաստված և տեղադրված օրթոպեդիկ կոնստրուկցիան կարող է տարբեր բարդությունների պատճառ դառնալ, օրինակ, պարօդոնտիտի, կծվածքի խանգարման և այլն: Եթե ատամնապսակը տեղադրելուց հետո անհարմարավետություն է զգացվում կամ սկսում է ցավել ատամը, անհրաժեշտ է անմիջապես վերադառնալ բժշկի մոտ: