Բրեկետներ և բրեկետ-համակարգեր
Բրեկետները կողպեքների նման խորամանկ սարքեր են, որոնք կարող են աստիճանաբար շտկել ատամնաշարը և, համապատասխանաբար, կծվածքը: Բրեկետները ատամներին ամրացվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամների արտաքին կամ ներքին մակերեսին:
Ատամնաշարի հավասարեցման պրոցեսը սկսվում է այն պահից, երբ «հիշողություն ունեցող» հատուկ աղեղը տեղադրվում է բրեկետների ակոսիկների վրա: Աղեղը գլխավոր դեր է կատարում , քանի որ հենց այն է ճնշում գործադրում ատամների վրա, ստիպելով նրանց տեղաշարժվել:
Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար, որովհետև մանուկների մոտ կծվածքը դյուրին է շտկվում շերտիկների և կապպաների օգնությամբ:
Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորվել է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:
- ատամների միջև արանքների առկայության դեպքում (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում).
- ոչ ճիշտ ծկլթման դեպքում ատամը ձգելու համար.
- երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել, այդ թվում և ատամի կորստի դեպքում:
Ատամնաշարի վիճակով պայմանավորված, բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի, բուժող շերտը մշտապես հսկողության տակ պահելով:
Բրեկետ-համակարգ օգտագործելը պահանջում է հատուկ զգուշություն և ուտելիս, և բերանի խոռոչի հիգիենան պահպանելիս: Բժշկի հանձնարարականները և ցուցումները կատարելը կօգնի հասնել նպատակին` ունենալ առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ:
- Խորհրդատվություն (ռենտգենագրամմա, ախտորոշում, դրոշմաթասակի պատրաստում, բուժման պլանի կազմում, բուժման մեթոդի ընտրություն):
- Բրեկետ-համակարգի տեղադրում:
- Այցելություն բժշկին 4-8 շաբաթը մեկ անգամ, ակտիվացման, շտկման նպատակով:
Ուտելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
-Պինդ միրգ ու բանջարեղեն ուտելիս (գազար, խնձոր և այլն), ինչպես նաև այնպիսի ուտելիք, երբ կծելն անհրաժեշտ է, նախապես ուտեստը մանր կտրտել: Չի կարելի կծել առջևի ատամներով:
- Հրաժարվել կոշտ սննդից` ընկուզեղեն, չորահաց, կոնֆետ, սառնաշաքար, քանի որ դրանք կարող են նպաստել բրեկետի պոկվելուն և սարքի վնասվելուն:
- Չօգտագործել մածուցիկ ու կպչուն մթերք (իրիս, մաստակ):
- Խուսափել շատ տաք կամ շատ սառը ուտելիքից, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է վատացնել օրթօդոնտիկ աղեղի հատկությունները:
- Չօգտագործել թունդ թեյ կամ սուրճ, մուգ գույնի հատապտուղներ, գունավորումից խուսափելու համար:
Հետևյալ կանոնները չպահպանելու դեպքում բրեկետը կարող է պոկվել:
- Անհրաժեշտ է ատամները լվալ օրը երկու անգամ: Ամեն անգամ, սնվելուց հետո, ողողել բերանի խոռոչը:
- Ատամները պետք է մաքրել նվազագույնը 10 րոպե, հայելու առջև, օգտագործելով երկու խոզանակներ:
- Խոզանակով, որը V –աձև կտրվածք ունի, երկայնակի շարժումներով մաքրել ատամները (աղեղի երկայնքով)
- Ցցված մազիկներով խոզանակով մաքրել ատամների կողմնային հատվածները և աղեղի տակ դժվար հասանելի տեղերը:
- Բերանի խոռոչը և խոզանակը ողողել տաք ջրով: Եթե նկատեք, որ մի հատված չի մաքրվել, այն անմիջապես մաքրեք, առանց մտածելու, որ դա էլ հաջորդ անգամ կմաքրեք:
Հատկապես ուշադիր և զգույշ եղեք բրեկետի և լնդերի միջև հատվածը մաքրելիս:
Մաքրելուց հետո ատամները, բրեկետները, օղակները և աղեղը պետք է փայլեն:
Ատամի մածուկը պետք է փրփրուն լինի, որպեսզի կարողանա թափանցել բերանի խոռոչի դժվարհասանելի հատվածները:
Անպայման օգտագործեք ատամնաթել` ֆլոսս :
Կծվածքի շտկում
Կծվածքի շտկումը կանխարգելում է ատամնածնոտային բազմաթիվ հիվանդություններ` կարիեսից մինչև քունք-ստործնոտային հոդ: Շատերին կարող է անհասկանալի թվալ կարիեսի և կծվածքի պաթոլոգիայի կապը, քանի որ միշտ շեշտվում է, որ կարիեսի պատճառը ածխաջրատներն են և մանրէները: Չենք վիճում, բայց ցանկանում ենք նշել, որ ածխաջրատներն ու միկրոօրգանիզմները կարիես առաջացնում են միայն այն դեպքում, երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան:
Եվ փոքրերի, և մեծերի ոչ ճիշտ կծվածքի շտկումով զբաղվում է ստոմատոլոգ-օրթօդոնտը: Այն, որ չափահաս տարիքում արդեն ուշ է զբաղվել կծվածքի շտկմամբ, ճիշտ չէ: XXI դարի ստոմատոլոգները ակտիվորեն զբաղվում են արդեն ձևավորված կծվածքի շտկմամբ: Դրա համար կիրառում են բրեկետ-համակարգեր, որոնք այժմ արդեն լայն տեսականի ունեն:
Բրեկետները միմյանցից տարբերվում են և արդյունավետությամբ, և էսթետիկական որակով: Մանկական պրակտիկայում մինչև 13-14 տարեկանը օգտագործվում են օրթօդոնտիկ շերտիկներ: Ի տարբերություն բրեկետ-համակարգերի, դրանք շարժական են: Նման տարիքային սահմանափակումը պայմանավորված է դեռ չձևավորված կծվածքով, որը զարգացման տվյալ փուլում շատ դյուրին շտկվում է նաև շարժական սարքով: Ավելի ծանր դեպքերում , մինչև 13 տարեկանը երեխան կարող է շարժական շերտիկներ կրել, իսկ հետո կծվածքի շտկումը շարունակել բրեկետ- համակարգով:
Կծվածքի շտկումը անհրաժեշտ, միևնույն ժամանակ, բավական տևական բուժգործողություն է: Տևողությունը պայմանավորված է համակարգի բարդությամբ, ինչպես նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններով:
Բուժգործողության տևողությունը և արդյունքն առավել ճշգրիտ կարող է ասել միայն օրթօդոնտը հետազոտություններից հետո:
Բրեկետի տեսակները
Գոյություն ունեն մի քանի տեսակներ.
Մետաղե բրեկետներ
Մետաղե բրեկետները, ավելի ճիշտ ողջ բրեկետ-համակարգը, անշարժ օրթօդոնտիկ սարք է: Նման սարքի հիմնական տարրերն են բրեկետները ( ինքնատիպ կողպեքներ, որոնք ամրացվում են ամեն մի ատամին հատուկ նյութով) և աղեղը, որը ատամներն ու բրեկետներն ամբողջական համակարգ է դարձնում:
Բացի այդ, կան բազմաթիվ օժանդակ տարրեր` տարբեր կապեր, օղակներ և այլն: Նման սարքն անհրաժեշտ է ատամնածնոտային համակարգի ֆունկցիոնալ և էսթետիկական խախտումները շտկելու համար:
Մասնավորապես, ոչ ճիշտ կծվածքի, ատամնաշարի թերությունների դեպքում, ինչպես նաև, ատամնաշարի կողմնային հատվածներում մեկ կամ մի քանի ատամների բացակայության դեպքում բրեկետ-համակարգի օգնությամբ հնարավոր է փակել արատը մյուս ատամները մեկ բլոկի մեջ հավաքելով: Ֆունկցիոնալ տեսակետից մետաղե բրեկետների առավելությունն այն է, որ ակոսի և աղեղի միջև շփման ուժը նվազագույնն է, որը նշանակալիորեն օգնում է պակասեցնել բուժման ժամկետները:
Պետք է նշել, որ մետաղե բրեկետները նույնպես կարող են միմյանցից տարբերվել:
Առաջինը` ըստ մետաղի տեսակի: Ավելի շատ պահանջարկ են վայելում թանկարժեք մետաղների հիմքի վրա պատրաստված բրեկետները: Դա հատկապես անհրաժեշտ է ալերգիա ունեցող մարդկանց համար, երբ օրթօդոնտիկ միջամտությունն անհրաժեշտ է, իսկ սովորական մետաղների հանդեպ մարդն ալերգիա ունի: Նման մարդկանց համար ելքը ոսկե բրեկետներ պատրաստելն է: Քանի որ ոսկին կենսաբանորեն իներտ նյութ է և ալերգիա չի առաջացնում: Կարևորը նաև այն է, որ ոսկու հիմքի վրա պատրաստվում են ոչ միայն բրեկետները, այլև բոլոր մետաղե բաղկացուցիչ մասերը:
Երկրորդը` իր ֆունկցիոնալ և կազմության առանձնահատկություններով: Գոյություն ունեն ինքնակառավարվող և առանց կապի բրեկետներ: Նման բրեկետներ կրելու դեպքում նշանակալիորեն պակասում է օրթօդոնտին այցելության թիվը, քան որ կապերը մշտապես փոխելու անհրաժեշտություն չի լինում:
Եթե անհրաժեշտ է օրթօդոնտիկ բուժումը և դուք ոչ մի բարդույթ չունեք, ապա լավագույն տարբերակը մետաղե բրեկետներն են և գնի, և որակի առումով:
Կերամիկական բրեկետներ
Դրանք պատրաստվում են կերամիկայից: Կերամիկական բրեկետներն այսօր լայն կիրառություն ունեն: Նրանք չափահաս պացիենտների մոտ լայն պահանջարկ են վայելում, քանի որ առավել էսթետիկ են, քան մետաղե բրեկետները:
Կերամիկական բրեկետների առավելությունները
- Կերամիկական բրեկետները գրեթե աննկատ են, քանի որ ընտրվում են ատամների գույնին համապատասխան: Հենց դրա շնորհիվ էլ կերամիկական բրեկետներն ամենաէսթետիկն են համարվում: Ըստ արտաքին տեսքի ընտրվում է հումքը` մոնո – կամ բազմաբյուրեղային, կերամիկական բրեկետները կարող են լինել թափանցիկ կամ անփայլ:
- Դրանք առավել հարմարավետ են, քան մետաղե բրեկետները և լնդերը չեն գրգռում:
- Ամուր են, չեն կոտրվում, շատ ամուր են կպնում ատամներին:
Կերամիկական բրեկետների թերությունները
- Կերամիկական բրեկետները սովորաբար ավելի թանկ են լինում, քան մետաղե բրեկետները:
- Կերամիկական բրեկետներով բուժումը առավել երկարատև է, քան մետաղե բրեկետներով բուժումը:
- Սովորաբար դրանք չափսերով ավելի մեծ են, քան մետաղե բրեկետները:
XXI դարում բրեկետներն ատամնաշարը շտկելու ամենահայտնի և արդյունավետ միջոցներից մեկն են:
Դրանց շնորհիվ անթերի ժպիտը, ներդաշնակ դիմագծերը, խոսելու, ուտելու հարմարավետությունը երաշխավորված է:
Բնականաբար, բոլորին էլ հուզում է արտաքին տեսքը, և բրեկետ-համակարգերը կրելիս, և դրանից հետո: Շատերը բրեկետներով բուժումից հրաժարվում են, պատճառաբանելով, որ գեղեցիկ չէ: Հենց այդ պատճառով էլ ժամանակակից ստոմատոլոգիան շեշտադրում է կատարում ոչ միայն բուժման արդյունքի, այլև բուժման սարքի էսթետիկ որակի վրա: Եվ բրեկետների էսթետիկ թերությունները շտկելու համար ստեղծվեցին շափյուղե (սապֆիրե) բրեկետները: Ըստ ձևի և չափսերի դրանք մետաղե բրեկետների նման են, բայց ի տարբերություն վերջինների, շափյուղե բրեկետները թափանցիկ են, հետևաբար, ավելի քիչ նկատելի: Հատկապես պետք է շեշտել այն, որ դրանք հարմար են ատամների ցանկացած երանգի համար: Ինչը չի կարելի ասել կերամիկական բրեկետների վերաբերյալ:
Շափյուղե բրեկետների առավելությունները
Շափյուղե բրեկետները լայն պահանջարկ են վայելում անվիճելի առավելությունների համար:
- Ամուր են և հուսալի: Մոնոբյուրեղային շափյուղն մեխանիկական ազդեցության հանդեպ կայուն նյութ է:
- Նրբագեղ են և էսթետիկ առումով հաճելի: Շափյուղե բրեկետ-համակարգերը շատ բարակ են, որի շնորհիվ գրեթե աննկատ են օտար աչքի համար:
- Հիգիենիկ են: Թափանցիկ բրեկետները չեն գունավորվում մթերքից, դրանց վրա ատամնափառ չի առաջանում, դրանք թքի ազդեցությանը չեն ենթարկվում:
- Չեզոք են: Շափյուղե բրեկետները չեն փոխում ուտելիքի և ըմպելիքի համը:
- Անվտանգ են: Ալերգիա չեն առաջացնում և հարմարավետ են օգտագործման համար:
- Շափյուղե բրեկետները բարձրորակ հղկվածություն ունեն, բերանի խոռոչում անհարմարավետության զգացում չեն առաջացնում, այդ պատճառով էլ դրանց հարմարվելը շատ արագ է լինում:
Շափյուղե բրեկետների թերությունները
Շափյուղե բրեկետներն ավելի ամուր են, քան կերամիկականները, այնուամենայնիվ, բուժման ընթացքում կարող են կոտրվել և նորից կպցնելու կարիք զգացվի: Կան նաև առանձին դեպքեր, երբ տարբեր պաթոլոգիաների ժամանակ չի կարելի շափյուղե բրեկետներ օգտագործել: Այս ամենը հաշվի առնելով, ընտրություն կատարելուց առաջ, պետք է խորհրդակցել օրթօդոնտի հետ:
Մեր ժամանակներում բոլորն էլ գեթ փոքր –ինչ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է բրեկետը և ինչի համար են դրանք: Ցանկացած բրեկետ-համակարգ նախատեսված է պաթոլոգիկ կծվածքը շտկելու համար: Դրանց շնորհիվ վերականգնվում են ոչ միայն ատամնածնոտային համակարգի գործառույթները, այլև գեղեցիկ ժպիտը:
Որոշ դեպքերում փոխվում է նույնիսկ խոսքը և, որպես կանոն, դեպի լավը:
Իմանալով իր խնդիրների, այդ խնդիրները հարթելու անհրաժեշտության մասին, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում որոշ մարդկանց հետ է կանգնեցնում դրանց լուծման եղանակը: Եվ այդ խոչընդոտն էսթետիկան է:
Incognito բրեկետներն օրթօդոնտիայի աշխարհում իսկական հեղափոխություն առաջացրեցին: Պացիենտները, ում համար առաջին հերթին կարևոր է էսթետիկան և բուժման գաղտնիությունը, հենց այս բրեկետներն են նախընտրում: Այս բրեկետները հարմար են և դեռահասների, և մեծերի համար:
Incognito բրեկետների առավելությունները
- Անտեսանելի են
- առավելագույնս հարմարավետ են
- պացիենտի համար անզգալի են
- բարձրտեխնոլոգիական սարքեր են
- անվտանգ են
- ալերգիա չեն առաջացնում
- հարմարվողականություն չեն պահանջում, խոսքը չեն փոփոխում
- նրբագեղ են
- անհատական են:
Incognito բրեկետները լավագույնն են, ինչ կարող է առաջարկել օրթօդոնտիան:
Incognito բրեկետները ճշգրտությամբ պատճենում են յուրաքանչյուր ատամի ձևը և առավելագույնս պինդ կպնում են ատամի մակերեսին: Արդյունքում պացիենտը ոչ մի անհարմարավետության զգացում չի ունենում: Ինչպես նշվեց, այս բրեկետ-համակարգերը կատարելապես կրկնում են ատամների առանձնահատկությունները, իսկ դրանց հսկողությունն իրականացվում է բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգնությամբ: Այդպիսով բացառվում են հնարավոր սխալները և անճշտությունները և, որպես հետևանք, տհաճ զգացողությունները:
Մանկուց ձևավորված ոչ ճիշտ կծվածքը չափահաս տարիքում ատամնածնոտային պաթոլոգիաների առաջացման պատճառ կարող է լինել: Եվ ապացուցված փաստ է, որ պաթոլոգիական կծվածքը պարօդոնտի քայքայում է առաջացնում, դժվարացնում է ատամների մաքրումը և դրանով կարիեսի առաջացման պատճառ է դառնում և այլն: Հենց այս պատճառով էլ ստոմատոլոգները հոգատարությամբ խորհուրդ են տալիս բոլոր պացիենտներին, ովքեր պաթոլոգիկ կծվածք ունեն, կարևոր չէ, թե ինչ բարդության, զբաղվել դրա բուժմամբ:
Մշակելով տարբեր տեսակների կոնստրուկցիաներ, արտադրողները ձգտել են հասնել ոչ միայն սարքի առավելագույն արդյունքին, այլև այն համապատասխանեցնել էսթետիկայի բարձր պահանջներին:
Շնորհիվ գործադրված ջանքերի, ստեղծվել են կերամիկական, շափյուղե բրեկետները, որոնք զրուցելիս, ժպտալիս հնարավորինս անտեսանելի են, քանի որ երանգով համապատասխանում են ատամների երանգին: Բայց իրենց արդյունավետությամբ դրանք որոշ չափով զիջում են սովորական մետաղե բրեկետներին, այն առումով, որ մետաղե բրեկետներով արդյունքը, որպես կանոն, ավելի արագ է լինում, քան կերամիկական կամ շափյուղե բրեկետների ժամանակ:
Իսկ ինչպես անել, որ և գեղեցիկ լինի, և արագ արդյունք, և հարմարավետ: Այս խնդրին օգնության հասան Damon բրեկետները, որոնք նման չեն մինչ այժմ գոյություն ունեցող ոչ մի բրեկետ համակարգի:
Damon բրեկետները կիսով չափ մետաղից են, կիսով չափ կերամիկայից, որի շնորհիվ ատամների վրա գրեթե աննկատ են և ապահովում են արդյունավետությունը:
Damon բրեկետները պացիենտի սովորական կենսակերպի վրա գրեթե չեն ազդում: Պացիենտը բուժման ընթացքում ընդամենը մի քանի անգամ է այցելում ստոմատոլոգին, մյուս հարցերում նա անգամ չի էլ զգում, որ բուժվում է:
Damon բրեկետ-համակարգը շատ էսթետիկ է: Եթե պացիենտի համար արտաքինը կարևոր բաղկացուցիչ տարր է, իսկ բիզնեսի հաջողությունը ուղղակիորեն դրանով է պայմանավորված, Damon բրեկետ-հաակարգը, իր բոլոր տարատեսակներով, միակ ընտրությունն է:
Բացի այս ամենից, Damon բրեկետ-համակարգն ինքնակարգավորվող է, որը թույլ է տալիս պացիենտին ոչ այնքան հաճախ այցելել բժիշկ-օրթօդոնտին սարքն ակտիվացնելու համար: Ինքնակարգավորվող Damon բրեկետները չունեն սովորական ռետիններն ու օղակները, որոնք ձգելու համար են և անհարմարավետություն են ստեղծում: Այդ պատճառով էլ շատ հարմար են օգտագործման համար:
Damon բրեկետների ամեն մի կողպեքի վրա հատուկ Spin Tek մեխանիզմը կա, որը հնարավորություն է տալիս շատ արագ բացել, շտկել ու նորից փակել համակարգը:
Damon բրեկետ-համակարգը տարիքային և այլ սահմանափակումներ չունի:
Damon բրեկետ-համակարգերի տեսակները
Ինքնակարգավորվող Damon բրեկետ-համակարգերը մի քանի տեսակի են:
Առաջին սերունդ` Damon 3 և 3MX
Damon 3 բրեկետները պատրաստված են կերամիկայից և մետաղից, չափերով փոքր են, գեղեցիկ են և հուսալի: Այս ամենի շնորհիվ Damon 3 բրեկետ-համակարգը մեծ պահանջարկ է վայելում:
Երկրորդ սերունդ` Damon Q
Damon Q բրեկետ-համակարգը ամբողջությամբ մետաղից է պատրաստված: Դրանք շատ ամուր են: Եթե պացիենտի համար կարևոր է ֆուկցիոնալությունը, ապա նա պետք է ընտրի այս բրեկետ-համակարգը:
Երրորդ սերունդ` Damon Clear բրեկետ-համակարգ
Այս տեսակն արդեն պատրաստված է կերամիկայից: Սա ամենաէսթետիկ և աննկատ բրեկետ-համակարգի տեսակն է, կայուն է գունավորման հանդեպ, ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:
Այս երեք տեսակի համակարգերն էլ նույն ազդեցությունը և արդյունավետությունն ունեն:
Բուժման արդյունավետությունը պայմանավորված է նաև բժիշկ-օրթօդոնտի որակավորումից, այդ պատճառով էլ պետք է այցելել “Արեգակ” ստոմատոլոգիական կլինիկա:
Պետք չէ առողջությունը հարվածի տակ դնել, դիմեք միայն պրոֆեսիոնալներին:
Ժամանակակից օրթօդոնտիա
Օրթօդոնտիկ կապպաներ (Էլայներներ)
Ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ժամանակակից օրթօդոնտիան ապահովում է ատամնաշարի
ոչ միայն էսթետիկ, այլ նաև ֆունկցիոնալ ուղղում, որի նպատակն է ստանալ առողջ
կծվածք:Ժամանակակից օրթօդոնտիան, հետևելով առաջատար տեխնոլոգիաներին, մշակել է
հարմարավետ տարբերակ ատամների ուղղման համար՝թափանցիկ կապպաներ, որոնք ամբողջովին
անտեսանելի են ատամների վրա և չեն առաջացնում որևէ անհանգստություն:Էլայներները, կամ
օրթօդոնտիկ կապպաները կարող են կիրառվել կծվածքի ցանկացած անոմալիաների ուղղման
համար:
Կապպաների օգտագործումը և խնամքը
- Հարմարավետություն՝բացարձակապես հարմարավետ են և չեն խախտում խոսքի
առոգանությունը - Բարձր էսթետիկա՝ կապպաները գրեթե անտեսանելիեն, քանի որ պատրաստված են լիովին թափանցիկ բիոպոլիմերային նյութից
- Անհատականություն՝օրթօդոնտիկ կապպաները պատրաստվում են մեխանիզացված 3D համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ յուրաքանչյուր պացիենտի համար առանձին
- Պարզ խնամք՝ կապպաներ համար անհրաժեշտ չեն հիգիենայի լրացուցիչ միջոցներ
- Անվտանգություն՝ կապպաները պատրաստվում են հիպոալերգեն նյութից և բացառվում են շուրթերի, լեզվի և այտերի լորձաթաղանթի տարբեր վնասվածքները