Ժամանակակից ստոմատոլոգիյում ատամնապահպանողական վիրահատությունները զգալիորեն աճում են: Ի վերջո, որևէ կասկած չկա, որ ատամը ոչնչացնող պաթոլոգիկ օջախի հեռացումը, ամբողջ ատամի հեռացման փոխարեն՝ ավելի ճիշտ և խնայող ճանապարհ է առողջ ատամների և գեղեցիկ ժպիտի հասնելու համար:Մեր կենտրոնի բժիշկների բարձր որակավորումը, ժամանակակից սարքավորումները և վիրահատական նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել բարդ վիրահատություններ բորբոքային պրոցեսները կանխելու, թերությունները վերացնելու և ծնոտի համամասնությունների վերականգնելու համար:
Անհրաժեշտության դեպքում բժիշկը կանցկացնի ընթացակարգերը՝
Ցիստէկտոմիա՝ ատամի արմատի գագաթին տեղակայված կիստայի հեռացման գործընթացն է:
Արմատի գագաթի մասնահատում (ատամի արմատի ապիկոէկտոմիա): Վարակի դեմ պայքարի արդյունավետ եղանակ , որը թափանցում է ձեր ատամի արմատի հիմքի մոտ, որը թույլ է տալիս կանխել նրա հետագա տարածումը: