Լազերային ստոմատոլոգիա
Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ, բուժիչ ազդեցությամբ և էսթետիկական արդյունքով: Մեր մասնագետները վերապատրաստվել են և հաջողությամբ կիրառում են լազերը պացիենտների բուժման ժամանակ:
Ստոմատոլոգիայում լազերի կիրառությունը բացում է նոր ու լայն հորիզոններ: Կիրառության առաջին փորձերը սկսվել են դեռևս 1964 թվականից: Բայց իր իրական զարգացումը լազերային տեխնոլոգիաները ունեցան վերջին տարիներին: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկների տրամադրության տակ է գտնվում վերջին սերնդի գերժամանակակից Waterlase iPlus և BIOLASE EPIC 10 դիոդային լազերը:
BIOLASE EPIC 10 դիոդային լազերի օգնությամբ բուժումը հարմարավետ է և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չեն առաջանում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում: Լազերը թույլ է տալիս միջամտություն կատարել փափուկ հյուսվածքների շրջանում, ունի գործառույթների լայն սպեկտր:
Waterlase iPlus-ը գերժամանակակից լազեր է և համարվում է ամենաառաջնակարգը ժամանակակից ստոմատոլոգիայում: Այն թույլ է տալիս աշխատել ինչպես փափուկ, այնպես էլ կարծր հյուսվածքների հետ:
Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս պացիենտին առաջարկել մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների այնպիսի մի շրջանակ, որի արդյունքում ունենում ենք բուժիչ և էսթետիկ բարձր արդյունավետություն: Լազերն աշխատանքի ընթացքում ապահովում է առավելագույն մանրէազերծ և անվտանգ միջամտություն բերանի խոռոչում: