ԱՏԱՄՆԱՇԱՐԻ Ռենտգեն հետազոտություն
Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան հնարավոր չէ պատկերացնել առանց ռենտգեն ախտորոշման: "Արեգակ"ստոմատոլոգիական կլինիկայում առկա է լավագույնն իր տեսակում, հինգերորդ սերնդի JMorita համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորումը:
Օրթոպանտոմագրություն
Օրթոպանտոմագրությունն ատամնածնոտային հատվածի համայնապատկերային ռենտգեն-նկարահանում է, որը հանդիսանում է ստոմատոլոգիայի ոլորտում մեծ նշանակություն ունեցող ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տեսակներից: Բուժման շատ տեսակներ անհնար է սկսել առանց ախտորոշման այս մեթոդի:
Օրթոպանտոմագրությունն իրականացվում է հետևյալ կերպ. ճառագայթման աղբյուրը (ռենտգենյան խողովակը) և դրա ընդունիչը (ժապավենը կամ մատրիքսը) պտտվում են հետազոտվող օբյեկտի շուրջ՝ հակառակ ուղղություններով և կատարում տոմոգրաֆիան։
Օրթոպանտոմագրությունը անհրաժեշտ է՝
- ատամների բուժման
- պրոթեզավորման
- օրթոդոնտային բուժման ժամանակ
- իմպլանտոլոգիայում
- վիրաբուժությունում
- ռինոլոգիայում (սինուսային խոռոչների հետազոտման համար)
Այսպիսով, համայնապատկերն ատամնածնոտային հատվածի առողջական վիճակի մասին գրեթե ամբողջական պատկեր կարող է տալ, որն անհրաժեշտություն է ստոմատոլոգիական հիվանդությունների որակյալ ախտորոշման համար:
Համակարգչային տոմոգրաֆիա
Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի, քանի որ, եթե ատամաների սովոորական ռենտգենի ժամանակ կարող ենք ստանալ հետազոտվող օբյեկտի միայն մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սկանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտը:
Համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս՝
- Կարճ ժամանակահատվածում իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն
- որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը
- Նվազեցնել ճառագայթման չափը
- Բարձրացնել բուժման որակի հսկողությանը:
Բերանի խոռոչի հետազոտություն
Բերանի խոռոչը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրի հետ փոխհարաբերություններում: Բերանի խոռոչում գտնվող միկրոօրգանիզմները մի կողմից նպաստում են սննդի մարսողությանը և վիտամինների սինթեզին, մյուս կողմից` ատամների հյուսվածքը վնասող նյութեր են արտազատում:
Պրակտիկ բժիշկը պետք է կատարյալ տիրապետի ստոմատոլոգիական հիվանդությունների հետազոտությունների մեթոդներին, առաջին հերթին, բերանի խոռոչի և ատամների հետազոտություններին:
Կատարված լիարժեք հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել ոչ միայն ախտընթացի տեղակայումն ու բնույթը, այսինքն ախտորոշում կատարել, այլև որոշել հիվանդության հետագա ընթացքը, հավանական ելքը: Հետազոտությունների արդյունքների հիման վրա բժիշկն ընտրում է բուժման մեթոդը, այս կամ այն բուժգործողության ցուցումները և հակացուցումները:
Կլինիկական ստոմատոլոգիայում բերանի խոռոչի հետազոտության մեթոդները ներառում են`
- հիվանդի հետ անցկացվող հարցումը
- բերանի խոռոչի և ատամների զննումը
- հարծնոտային փափուկ հյուսվածքների հետազոտությունը
- զոնդով հետազոտությունը
- պերկուսիան
- պալպացիան
Ռենտգենոգրամմայի, էլեկտրոդոնտոմետրիայի, լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված մեթոդները համարվում են լրացուցիչ մեթոդներ, քանի որ երբեմն հնարավոր է լինում ախտորոշում կատարել նաև առանց դրանց օգնության:
Լորձաթաղանթի և պերիօդոնտի հիվանդությունների դեպքում կիրառում են հետազոտության հատուկ մեթոդներ: