Իմպլանտոլոգիա

Ի՞նչ է Իմպլանտոլոգիան
Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն բաժինն է,որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտատի տեղադրմամբ:Իմպլանտացիայի նպատակն է վերականգնել ծամողական ֆունկցիան, դեմքի անատոմիան, առողջությունն ու բարձր էսթետիկան:
Ատամնային իմպլանտատը պատրաստված է կենսահամատեղելի բժշկական տիտանից, որը վիրահատական ճանապարհով ներ է դրվում ծնոտոսկրի մեջ: Տեղադրելուց հետո իմպլանտատի շուրջբոլորը ձևավորվում է ոսկրային հյուսվածք, այսպիսով տեղի է ունենում իմպլանտատի սերտաճումը ոսկրային հյուսվածքի հետ, որը հնարավորություն է տալիս իմպլանտատին կատարել բնական ատամի արմատի դերը:
Այնուհետև տեղադրվում է իմպլանտատի բաղադրիչը մասը՝ նեցուկը (աբաթմենտ) , որը պտուտակի օգնությամբ ամրանում է բուն իմպլանտատին՝ հանդիսանալով հիմք հետագա ատամնապսակի համար:
Եվ այսպես, կարող ենք ասել, որ ատամնային իմպլանտատը բազմաբաղադրիչ կոնստրուկցիա է։ Ողջ կոնստրուկցիան իրենից ներկայացնում է հավաքովի կառուցվածք՝ իմպլանտատ-նեցուկ-ատամնապսակ:
Կան նաև այլ բաղադրիչ մասեր, օրինակ՝ լնդի ձևավորիչ, տրանսֆեր, անալոգ և այլն:
Ի՞նչ խնդիրներ կարելի է հարթել ատամների իմպլանտացիայի օգնությամբ
- Վերականգնել մեկ բացակա ատամը: Այս դեպքում հարևան ատամները չեն վնասվում (նյարդերը չեն հեռացվում և այդ ատամները չեն տաշվում):
- Վերականգնել մի քանի ատամների բացակայությունը: Անշարժ կոնստրուկցիայի տեղադրման հնարավորություն այնտեղ, որտեղ նախկինում հնարավոր էր միայն շարժական պրոթեզ տեղադրել:
- Վերականգնել բոլոր ատամների բացակայությունը:
Ինչպե՞ս է կատարվում իմպլանտատ տեղադրելու բուժգործողությունը
Իմպլանտն իրենից ներկայացնում է պտուտակ, որը ներպտուտակվում է անմիջապես ծնոտոսկրի մեջ, ոչ թե լնդի, ինչպես սխալմամբ կարծում են շատերը: Լինդը լորձաթաղանթի բավական բարակ հատվածն է, որը ծածկում է ոսկրի միայն արտաքին մակերեսը, այդ իսկ պատճառով լինդը չի կարող իմպլանտատ ներդնելու համար միջավայր ծառայել: Ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատը տեղադրելու համար հարկ է լնդերի վրա կտրվածք անել և մերկացնել ոսկորը: Դրանից հետո հատուկ գայլիկոնի և ֆրեզի օգնությամբ անհրաժեշտ տրամագծի բացվածք է կատարվում, որտեղ, հետագայում ներպտուտակվելու է իմպլանտատը: Ընդ որում, այդ բացվածքը պետք է խիստ որոշակի տրամագիծ ունենա և խիստ որոշակի խորություն, որպեսզի իմպլանտատն այնտեղ ներպտուտակվի թեթև ջանք գործադրելով, ամուր նստի ոսկրի մեջ, առանց որևէ լրացուցիչ շարժումների:
Արդեն տեղադրված իմպլանտատի մեջ ներպտուտակվում է մանրէազերծ տիտանե կափույրը (դա նուրբ, փոքրիկ պտուտակ է, որը կանխարգելում է ոսկրի և լորձաթաղանթի ներաճն իմպլանտատի մեջ, որը կարող է խանգարել նեցուկի ներպտուտակումն իմպլանտին): Ներդրված կափույրով իմպլանտատը վերևից փակվում է լնդերով (որն առաջին փուլում կտրվել էր ու մի կողմ տարվել` ոսկրը բացելու համար) և լնդերը կարվում է: Այդ գործողություններից հետո իմպլանտատը համարվում է տեղադրված և սկսվում է վիրահատական վերքի ապաքինման փուլը: Այն տևում է միջինը 1-ից 3 շաբաթ, տևողությունը պայմանավորված է կատարված բուժգործողության ծավալից և բարդության աստիճանից: Վերքն ապաքինվելուց հետո բժիշկը ստուգողական զննում է կատարում, անհրաժեշտության դեպքում` նաև ռենտգեն նկարահանում, այնուհետև հանում է կարերը: Անցկացված բուժգործողություններից հետո անհրաժեշտ է սպասել , որպեսզի իմլանտատը սերտաճի, որը սովորաբոր լինում է 2-3 ամսվա ընթացքում:
Այնուհետև, պացիենտը վերադառնում է կլինիկա, որտեղ բժիշկ ստոմատոլոգը երկրորդ անգամ նուրբ կտրվածք է կատարում լնդերի վրա, բացում է սերտաճած իմլանտատը, պտտում-հանում է կափույրը, և տեղադրում է լնդերը ձևավորող սարքը: Տվյալ բուժգործողության իմաստը կարելի է բացատրել հետևյալ կերպ. բժիշկն իմպլանտատը դուրս է բերում բերանի խոռոչի մեջ և այն նախապատրաստում է ատամնապսակով ծածկելուն: Քանի որ իմպլանտատի պարագիծը գործնականում միշտ փոքր է լինում ատամի պարագծից (այն հատվածում, որտեղ այն լնդի մեջ է մտնում), ապա այդ նույն ձևավորող սարքը լրացուցիչ լայնացնում է լինդը այնպես, որպեսզի պատրաստի ատամնապսակը սեփական ատամի տեսքն ունենա: Լնդի ձևավորումը տևում է 1-2 շաբաթ: Այնուհետև, դրոշմաթասակ է պատրաստվում և ուղարկվում ատամնատեխնիկական լաբորատորիա ատամնապսակը պատրաստելու համար:
Լաբորատորիայում ատամնատեխնիկը հարմար նեցուկ է պատրաստում տվյալ իմպլանտատի համար, նեցուկը որոշակի անցումային բաղադրատարրն է, որը նախատեսված է ատամնապսակի և իմպլանտատի ամրացման համար: Եվ այսպես, կարող ենք ասել, որ ողջ կոնստրուկցիան իրենից ներկայացնում է հավաքովի կառուցվածք` իմլանտատ-նեցուկ-ատամնապսակ: Եվ դա պատահաբար չէ արված, այլ որոշակի նպատակով, որպեսզի ատամնապսակը փոխելու անհրաժեշտության դեպքում, բուժգործողությունը դյուրին կատարվի: Քանի որ տվյալ դեպքում ինպլանտատը այլևս չի փոխվում, միայն հին ատամնապսակը փոխարինվում է նորով:
brands
at Aregak clinic







