Հմայիչ ու ինքնավստահ ժպիտի երաշխիքն առողջ ու գեղեցիկ ատամներն են, իսկ վերջինիս երաշխավորը՝ հետևողական խնամքը: Շատ հաճախ սեփական ուժերով խնամքը չի հանգեցնում ցանկալի արդյունքի, և օգնության են հասնում նորագույն տեխնոլոգիաները:
Ատամների բուժումն ու խնամքը մեր օրերում մեծապես կախված է նորագույն տեխնոլոգիաներից: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան բազմաթիվ կլինիկաների շարքում առանձնանում է իր մասնագիտական գերժամանակակից մոտեցմամբ և տեխնոլոգիական հագեցվածությամբ: Վերջինիս ապացույցն է MIS ընկերության կողմից առաջարկվող իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող MGUIDE համակարգը: Այն ճշգրիտ վերափոխում է DICOM տվյալները երկչափ և եռաչափ պատկերների: Իմպլանտացիոն «նախանշման» լրացուցիչ ծառայությունը բուժող բժշկին հնարավորություն է տալիս որակյալ կերպով պլանավորել հիվանդի նախավիրահատական բուժումը՝ իմպլանտների կիրառմամբ: Համակարգը նվազագույնի է հասցնում ինվազիվ վիրահատումների անհրաժեշտությունը և երաշխավորում ճշգրիտ իմպլանտավորումը` պրոթեզավորման կանխատեսելի արդյունքով:
Լավ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է եռաչափ (3D) համակարգչային տոմոգրաֆիա: Եթե ատամների սովորական ռենտգենի ժամանակ ստանում ենք հետազոտվող օբյեկտի մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սքանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտը: Կլինիկայում գործող սարքավորումը թույլ է տալիս 20 վայրկյանում իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն, որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը: Ի դեպ, թվային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բավականին նվազեցված է ճառագայթման չափը:
Ամբողջ աշխարհում ստոմատոլոգների անփոխարինելի գործիքն է դարձել մանրադիտակը: Միայն մանրադիտակի միջոցով է հնարավոր ուշադիր զննել լնդերն ու բոլոր ատամները, ախտորոշել ցանկացած հիվանդություն և կազմակերպել ճշգրիտ միջամտություն: DENTAX ընկերության հետ համատեղ «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան առաջինը Հայաստանում ներդրեց «Leica» մանրադիտակը: Բժիշկը պետք է տեսնի այն, ինչ անում է, ուստի ցանկալի է հնարավորինս զինել տեսողականը, որի արդյունքում աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, և կնվազի նաև բժշկի լարվածությունն ու աշխատանքային գերծանրաբեռնվածությունը: Այսպիսով, մանրադիտակի օգնությամբ նկատելիորեն բարձրանում է բուժման որակը, ապահովում գործողությունների անվտանգությունը, երաշխավորում հուսալի արդյունք:
Ալեքսանդր Բաբուրով
Ստոմատոլոգ-օրթոպեդ «Մաստերսկայա ուլըբոկ» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Բաբուրով: Քանի որ սարքը միակն է Հայաստանում, «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան ձեռնամուխ եղավ ծանոթացնել բժիշկներին սարքի հնարավորությունների և առավելությունների հետ: Այդ նպատակով «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա էր հրավիրվել ստոմատոլոգ-օրթոպեդ «Մաստերսկայա ուլըբոկ» ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Բաբուրովը, ով վարպետության դաս անցկացրեց հայ ստոմատոլոգների հետ:
– Դոկտոր Բաբուրով, ավելի մանրամասն ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ սարքավորում է մանրադիտակը և ի՞նչ գործառույթներ է իրականացնում:
– Մանրադիտակը ոչ բարդ օպտիկական սարք է, որը բաղկացած է խոշորացնող ոսպնյակներից և լուսավորող սարքից: Այն թույլ է տալիս բժշկին անհրաժեշտ հեռավորությունից բավականին խոշոր պատկերով զննել բոլոր ատամներն ու լնդերը: Միայն մանրադիտակի միջոցով կարելի է անվրեպ ստուգել ատամները, լնդերը, որոշել կարիեսի, բորբոքումների առկայությունը, ճիշտ ախտորոշել հիվանդությունը և ըստ այդմ` արդյունավետ բուժում իրականացնել:
– Կլինիկական ո՞ր դեպքերում է մանրադիտակի կիրառումն անխուսափելի:
– Այսօր մանրադիտակն անփոխարինելի զենք է ստոմատոլոգի ձեռքում: Ատամների արմատախողովակների որակյալ լիցքը և հատկապես վերալիցքը հաճախ անհնար է դառնում առանց հատուկ մեծացնող ոսպնյակների կիրառման: Մեծամասամբ այն կիրառվում է ատամի արմատի հետազոտման, բուժման, ատամների պրոթեզավորման, վերականգնման գործընթացներում: Մանրադիտակների օգտագործման հիմնական ոլորտն ատամների արմատախողովակների բուժման կազմակերպումն է, նրանց շնորհիվ հեշտանում է դրանց հայտնաբերելը և լիցք կատարելը:
– Ի՞նչ առավելություններ է տալիս սարքը ստոմատոլոգին:
– Ստոմատոլոգին հնարավորություն է տալիս ավելի լավ զննելու, ավելի մանրամասն ծանոթանալու խնդիրներին, և ավելի որակյալ կատարելու իր միջամտությունները: Բացի դրանից` այն նաև նվազեցնում է բժշկի աշխատանքային լարվածությունը, որը հաճախ առաջանում է անհարմար սարքավորումներ կիրառելիս:
– Մանրադիտակի կիրառումը երաշխավորո՞ւմ է արդյունավետ բուժում:
– Արդյունավետ բուժում ոչ-ոք չի կարող երաշխավորել: Մանրադիտակի կիրառումը նվազագույնի է հասցնում բարդությունների առաջացման հավանականությունը: Արդյունավետ բուժման համար բավարար չէ միայն սարքի առկայությունը, անհրաժեշտ է նաև մասնագիտական ճշգրիտ և սրտացավ մոտեցում:
– Այսօրվա վարպետության դասն ի՞նչ կտա ներկա բժշկին, ի՞նչ եք պատրաստվում ներկայացնել:
– Ատամների որակյալ բուժումն այսօր կախված է ո՛չ միայն բժշկի որակավորումից, այլև այն տեխնոլոգիաներից, որոնք օգտագործում են աշխատանքի իրականացման գործընթացում: Մաստեր կլասի նպատակը ստոմատոլոգին մանրադիտակի հետ աշխատելու հմտությունները փոխանցելն է, ծանոթացնելը առաջնային և ետնային ատամների տեղում կերամիկ պսակների պատրաստման եղանակին: Այս դասընթացը թույլ կտա բժշկին հավաքել այն անհրաժեշտ փորձը, որը կօգնի մանրադիտակի հետ աշխատանքում: