Մանրադիտակը սարք է, որն արդեն երկար տարիներ օգտագործվում է ողջ աշխարհի ստոմատոլոգների կողմից: Միայն մանրադիտակի միջոցով է հնարավոր ուշադիր զննել բոլոր ատամներն ու լնդերը, որոշել կարիեսի, ճաքերի, բորբոքումների առկայությունը, ախտորոշել ցանկացած հիվանդություն, անցկացնել որոշակի գործողություններ:
Մեր ատամնաբուժական կլինիկան ունի Leica մակնիշի (Գերմանիա) մանրադիտակ
Ատամների որակյալ բուժումն այսօր կախված է ո՛չ միայն բժշկի որակավորումից, այլև այն տեխնոլոգիաներից, որոնք օգտագործում են աշխատանքի իրականացման գործընթացում: Ատամների արմատախողովակների որակյալ լիցքը և հատկապես վերալիցքը հաճախ անհնար է առանց հատուկ մեծացնող ոսպնյակների: Լնդային մանրադիտակն նման ոսպնյակի կիրառման ոլորտում տեխնոլոգիական գագաթնակետն է:
Տեխնոլոգիական առաջընթացին հետաքրքիր է հետևել ինչպես ընդհանուր բժշկության, այնպես էլ ստոմատոլոգիայի բնագավառում: Իհարկե, տրամաբանական է այն, որ բժշկության ձեռքբերումները հետզհետե են ինտեգրվում ստոմատոլոգիայում: Դասական օրինակ է մոտ 20 տարի առաջ ի հայտ եկած ստոմատոլոգիական մանրադիտակը, որն իհարկե, առաջին անգամ կիրառվել է ոչ ստոմատոլոգիայում: Այն օգտագործվել և օգտագործվում է նյարդավիրաբուժության, ակնաբուժության, շատ ավելի վաղուց քիթ-կոկորդ-ականջաբանության մասնագետների կողմից:
Բժիշկը պետք է տեսնի այն, ինչ անում է, ուստի ցանկալի է հնարավորինս զինել տեսողականը, արդյունքում աշխատանքը դարձնել ավելի կանխատեսելի: Այս պարագայում արդեն ակտիվ լույսով որակյալ ոսպնյակը մեծ նշանակություն է ձեռք բերում:
Մանրադիտակների օգտագործման հիմնական ոլորտը ատամների արմատախողովակների բուժման կազմակերպումն է, նրանց շնորհիվ հեշտանում է հայտնաբերել դրանց և լիցք կատարել:
Կլինիկայում ո°ր դեպքերում է անհնար առանց մանրադիտակի
Կոտրված գործիքների խնդիրը: Ինքնին, խնդիրը շատ հետաքրքիր է, ավելին, այդ կոտրված գործիքները ոչ միշտ է անհրաժեշտ հանել, իսկ անհրաժեշտության դեպքում այդմիջոցառումը կատարել առանց օպերատիվ մանրադիտակի երբեմն նույնիսկ անհնար է: Ահա որոշ գործընթացների ժամանակ մանրադիտակի կարևորությունն ապացուցող ևս մեկ փաստ:
Մանրադիտակի կիրառման լրացուցիչ առավելությունները
Պարզվում է՝ կա ևս մեկ փաստ, ինչը նախկինում ուշադրության չէր արժանանում: Բանը նրանում է, որ ստոմատոլոգի մոտ այցելուի հետ դեմ-դիմաց մոտիկ աշխատելն անհարմարություն է առաջացնում, ավելին, հոգեբանները նման դիրքը անձնական դաշտի սահմանային խախտում են համարում և «ինտիմ մոտիկություն» են անվանել՝ թույլատրելի մտերիմներին (ծնող, երեխա, ամուսին): Վերոնշյալը փաստում է, որ այստեղ շատ կարևոր հոգեբանական գործոն կա, որն անվանվում է «վերահսկողության կորուստ», և շատ մարդիկ դա չեն ընդունում և ծանր են տանում: Նման այցելուներին երբեմն առաջարկում են բուժումը կազմակերպել հանգստացնող դեղամիջոցների, նույնիսկ ընդհանուր անզգայացման առկայության պայմաններում:
Այսպես, մանրադիտակն արմատապես փոխում է այցելուի հոգեբանական վիճակը, քանի որ այս դեպքում այցելուն մանրադիտակի ոսպնյակից գտնվում է մոտ 25 սմ հեռավորության վրա, և ևս 30-40 սմ բաժին է ընկնում մանրադիտակին: Այսինքն, բժիշկն այցելուից արդեն կես մետր, շատ դեպքերում ավելի հեռավորության վրա է գտնվում, «ինտիմ մոտիկության» խնդիրը վերանում է, այցելուն իրեն ավելի լավ է զգում: Թե ինչպես է գործընթացը հեշտանում երկարատև բուժում պահանջվող դեպքերում, յուրաքանչյուրը կարող է համոզվել դրանում՝ ծառայությունից օգտվելիս:
Մանրադիտակի հետ աշխատելու առավելությունները ստոմատոլոգի համար
Պարզվում է, մանրադիտակի վրա աշխատող բժիշկն ավելի քիչ է հոգնում, քանի որ աչքի դիստալ շեղ մկանները չեն հոգնում, չի բարձրանում ներակնային և ներգանգային ճնշումը, ուստի, առանց տեսողությունը լարելու հեռուն տեսնում է մանդրադիտակի օգնությամբ:
Կարելի° է արդյոք պնդել, որ մանրադիտակի կիրառումը երաշխավորում է բուժման որակը:
Շատ հնարավոր է, որ կան այնպիսի գտաղանդավոր, հիանալի ստոմատոլոգներ, ովքեր, աշխատելով և´ առանց մանրադիտակի, և´ մանրադիտակով, կստանան նույն որակյալ բուժումը, միաժամանակ կարող է գործել և հակառակ տարբերակը՝ միայն մանրադիտակով շխատելը որակյալ բուժմանգրավական չէ: Ավելին, եթե բժիշկը մանրադիտակով աշխատել չգիտի, դրա ներկայությունը ոչնչով օգնել չի կարող: Ասել կուզե՝ միայն լավ սարքավորումներ ունեանլը բավարար չէ նպատակին ծառայեցնելու համար:
Leica մանրադիտակի օգնությամբ ատամների բուժման առավելություններից են.
- ճաքերի ախտորոշումը,
- արմատախողովակներում փակ պերֆորացիաները (ատամում կամ արմատում արհեստական անցքերի առկայությունը),
- շտիֆտերի հեռացումը,
- ապակեթելքավոր շտիֆտերի հեռացումը,
- արմատախողովակներից գործիքների կոտրտանքների հեռացումը,
- արհեստական շապիկի հետ աշխատանքը,
- հավաքածու նյութերով որակյալ վերականգնում՝ էսթետիկ պահանջներին համաձայն,
- գուտապերչի ջերմային կոնդենսացման բոլոր տիպերը,
- փաստաթղթավորման հնարավորությունը. բուժման կամ հետազոտման ժամանակ ստացված նկարները այցելուներին օգնում են ավելի լավ հասկանալ իրենց ախտորոշումը և առաջարկված բուժումը,
- մինիմալ ինվազիվ միջամտությամբ կարիեսի ախտորոշումը դրա առաջացման սկզբնական փուլում,
- ատամնաբույժի աշխատանքի բարձր ճշգրտությունը:
- բազմակի խոշորացումը հնարավորություն է տալիս հաշվի առնել արմատախողովակների անատոմիայի ամենափոքր մանրունքները, ինչն ապահովում է ճշգրիտ և փայլուն արդյունք նույնիսկ դժվարագույն էնդոդոնտիկ բուժման դեպքում, ինչը չի կարելի անց կացնել առանց մանրադիտակի,
- արմատախողովակների թվի, այդ թվում նաև դրանց ամենաաննկատ ճյուղավորումների որոշումը: Առանց մանրադիտակի աշխատելու դեպքում բժիշկը սխալվելու ռիսկի է դիմում, մասնավորապես, բերանի խոռոչի ատիպիկ կառուցվածքի դեպքում:
Այսպիսով, մանրադիտակի տակ նկատելիորեն բարձրացնում է բուժման որակը, ապահովում գործողությունների անվտանգությունը, երաշխավորում հուսալի արդյունք: