Հմայիչ ժպիտը և գեղեցիկ, առողջ ատամները,անկասկած, գեղեցկացնում են յուրաքանչյուրին: Բայց, ինչպես հայտնի է,ատամների առողջությունը անհրաժեշտ է պահպանել, պարբերաբար այցելելով բժիշկ-ստոմատոլոգին:Իմպլանտոլոգիան հատուկ տեղ է զբաղեցնում ժամանակակից ստոմատոլոգիայում: Իմպլանտոլոգիայի նպատակն է ոչ միայն վերականգնել ծամողական ֆունկցիան, հարմարավետության զգացումը, դեմքի անատոմիան, այլ նաև վերականգնել մարդու առողջությունը և գրավչությունը: Այսօր ատամների որակյալ բուժումը կախված է ոչ միայն բժիշկ-ստոմատոլոգի որակավորումից, այլ նաև, թե ինչ տեխնոլոգիաներ է օգտագործում իր աշխատանքի ընթացքում:Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, բերանի խոռոչի հիվանդությունները նույնպես ունեն զարգացման տարբեր աստիճաններ: Ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս անցավ լուծել խնդիրը, կանխարգելելով բարդությունների առաջացումը, և ատամին վերադարձնել ոչ միայն նրա հիմնական ծամողական ֆունկցիան, այլ նաև նախկին տեսքը: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկների տրամադրության տակ է գտնվում առաջատար էնդոդոնտիկ մանրադիտակ, որի օգնությամբ ստոմատոլոգ-թերապևտը կարող է վիզուալ վերահսկել բուժման առաջընթացը և այդպիսով հայտնաբերել ու վերացնել արմատախողովակների այնպիսի թերությունները, որոնք անզեն աչքով հնարավոր չէ հայտնաբերել: Պատկերի բազմակի մեծացումը թույլ էտալիս հաշվի առնել ատամի անատոմիական առանձնահատկությունները, որը ճշգրիտ արդյունք է ապահովում էնդոդոնտիկ բուժման ժամանակ, նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Էնդոդոնտիկ բուժման արդյունքը լավացնելու համար կիրառվում է նաև լազերային սարքավորումներ: Լազերը օժտված է հակաբակտերիալ ազդեցոիթյամբ, բիոստիմուլացնող հատկությամբ, որը կարող է կիրառվել պաթոգեն միկրոֆլորայի ժամանակ: Արմատախողովակների մշակումը լազերի օգնությամբ անցավ է, իրականացվում է արագ և մի քանի անգամ բարձրացնում է բուժման արդյունավետությունը: