Ստոմատոլոգիայում լազերի կիրառությունը բացում է նոր ու լայն հորիզոններ: Կիրառության առաջին փորձերը սկսվել են դեռևս 1964 թվականից: Բայց իր իրական զարգացումը լազերային տեխնոլոգիաները ունեցան վերջին տարիներին: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկների տրամադրության տակ է գտնվում վերջին սերնդի գերժամանակակից Waterlase iPlus և BIOLASE EPIC 10 դիոդային լազերը:
Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս պացիենտին առաջարկել մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների այնպիսի մի շրջանակ, որի արդյունքում ունենում ենք բուժիչ և էսթետիկ բարձր արդյունավետություն: Լազերն աշխատանքի ընթացքում ապահովում է առավելագույն մանրէազերծ և անվտանգ միջամտություն բերանի խոռոչում: Լազերի կիրառությունը համընդհանուր է. այն կիրառվում է թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ ստոմատոլոգիայում, ինչպես նաև պարօդոնտոլոգիայում և իմպլանտոլոգիայում. միջամտությունները բազմաթիվ են ու բազմազան: