Լազերի կիրառումը բուժման մեջ կօգնի ավելի արդյունավետ պայքարել բերանի խոռոչի մանրէների դեմ:
Լազերային տեխնոլոգիաները կիրառվում է ստոմատոլոգիայում, որպեսզի հնարավոր լինի ապահովել հարմարավետ և մինիմալ ինվազիվ, անցավ միջամտությունների լայն շրջանակ:
Վերջին հետազոտությունը, որի արդյունքները տպագրվել են "Վիրաբուժություն և բժշկություն" մասնագիտական ամսագրում, նվիրված էր բերանի խոռոչի մանրէների դեմ ուղղված լազերի արդյունավետության վերլուծությանը:
Ախտածին մանրէները ձևավորվում են ոչ միայն ատամների և լնդերի մակերեսին, այլ նաև փափուկ հյուսվածքների խորքում, այդ իսկ պատճառով միշտ չէ, որ հնարավոր է դրանցից ազատվել հիգիենայի ստանդարտ եղանակներով:
Օգտագործելով ալիքների տարբեր երկարություններ, ինչպես նաև, փոխելով իմպուլսի տևողությունը, նրանք հետևում էին ճառագայթների ազդեցությանը փափուկ հյուսվածքի մանրէների վրա:
Եզրափակիչ արդյունքները ցույց են տվել, որ սովորական դիոդային լազերը ի վիճակի է ոչնչացնել բոլոր տեսակի ախտածին մանրէները, որոնք գտնվում են 3մմ խորության վրա և հյուսվածքի վնասման ցուցանիշները նվազագույնի էին հասցված: