Medical Implant System Armenia (MIS) ընկերությունը` «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի հետ համագործակցությամբ, ապրիլի 19-ին և 20-ին ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս և սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի լավագույն ստոմատոլոգներն ու իմպլանտոլոգները: Զեկուցող բանախոսներն էին Արևմտյան Գալիլեայի պետական հիվանդանոցի Բերանի խոռոչի բժշկության կլինիկայի ղեկավար բժիշկ-ստոմատոլոգ, բ. գ. դ. Գրանոթ Իգալը, Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ Յանիվ Մայերը, MIS ընկերության ներկայացուցիչներ Լիրոն Մոշեն և Ալեքս Ռայչուկը:
Ստոմատոլոգիայի արդի խնդիրների և առաջիկա անելիքների մասին խոսեցինք կոնֆերանսի բանախոս Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ Յանիվ:
– Պարոն Մայեր, ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից ստոմատոլոգիան ամբողջ աշխարհում և ի՞նչ եք ներկայացնելու այսօր հայաստանյան ստոմատոլոգ-իմպլանտոլոգներին:
– Ստոմատոլոգիայի մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում իմպլանտոլոգիան, որի միջոցով էլ այսօր շատ խնդիրներ լուծելի են դարձել: Դրա շնորհիվ այսօր բազմաթիվ խնդրահարույց հիվանդություններ չեն դիտվում որպես հակացուցում իմպլանտացիայի կազմակերպման համար: Մենք մշտապես արդյունք ենք պահանջում, շատ կարևոր է էսթետիկ տեսքը: Մենք ներկայացնում ենք այն ծառայությունը, որը հնարավորություն կտա բժիշկներին ստանալ մաքսիմալ արդյունք: Արդյունքը պետք է լինի գեղեցիկ և որակյալ:Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ Յանիվ Մայեր
– Ինչպիսի՞ն են ձեռքբերումներն այս ոլորտում հատկապես վերջին տարիներին:
– Ժամանակակից իմպլանտոլոգիայում ամենակարևոր ձեռքբերումնեից է` առանց հիվանդին ամիսներ շարունակ սպասեցնելու տեղադրել իմպլանտն անմիջապես: Այս ոլորտում ամեն ինչ օրօրի է զարգանում, շշմեցուցիչ արագությամբ: Վառ օրինակը MIS ընկերությունն է, որը հիմնադրվել է 1995-ին: Այն մի փոքրիկ կազմակերպություն էր, իսկ այսօր հսկայական դեր ունի իմպլանտոլոգիայում, տարեկան վաճառում է շուրջ 1 միլիոն իմպլանտ ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր ոլորտի զարգացում տեղի է ունենում հիվանդի ցանկությամբ, եթե չասենք` պահանջով: Մարդիկ ուզում են որակյալ իմպլանտներ` ունենալու գեղեցիկ ատամնաշար:
– Ի՞նչ ակնկալիք կա կոնֆերանսից:
– Շատ կարևոր է արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումը: Ի սկզբանե նպատակը փորձի փոխանակումն է: Հայաստանին և Իսրայելին շատ բան է կապում դեռ հնագույն պատմությունից: Կարծում եմ` մեր շփումը մեծ հնարավորություն կտա թե´ մասնագիտական աճի, թե´ պարզապես մարդկային փոխհարաբերությունների հարցում:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում MIS ընկերության C1 իմպլանտը:
– Իմպլանտի ոլորտի ձեռքբերումներից է, ունի կոնաձև կառուցվածք, որն ավելի ամուր է նստում ոսկրի խոռոչում` չթողնելով ազատ տարածություն: Շատ պարզ է օգտագործման համար և բարդություններ չի առաջացնում::
Կոնֆերանիսն ներկա էր ԵրՊԲՀ Վիրաբուժական և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Լալայանը, ում հետ զրուցեցինք թեմային հարող մի շարք խնդիրների մասին:
– Պարոն Լալայան, ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից իմպլանտոլոգիան Հայաստանում:
– Խնդիրներ իսկապես կան: Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, ովքեր աշխատում են ժամանակակից սկզբունքներով, լավ տեխնիկայով: Ոլորտի գլխավոր խնդիրը մնում է պայմանագրի բացակայությունը բժշկի և հիվանդի միջև: Չի բացառվում, որ իմպլանտը կարող է բարդություններ առաջացնել, հակացուցված է մի շարք հիվանդությունների դեպքում: Պայմանագրի առկայությունը միանշանակ կկարգավորի մի շարք վիճահարույց խնդիրներ:
– Դուք նշեցիք, որ մենք հիանալի մասնագետներ ունենք իմպլանտոլոգիայի ոլորտում, դա խոսո՞ւմ է այն մասին, որ ամբողջ աշխարհին զուգընթաց Հայաստանում ևս զարգանում է բժկության այս ճյուղը:
– Իհարկե: Իմպլանտոլոգիան զարգանում է շատ արագ քայլերով: Միայն տեսնել է պետք, թե ինչպես են մեր մասնագետներին դիմավորում արտերկրում, ինչպես են գնահատում: Մոսկվայում հայ ստոմատոլոգներին լավագույն են համարում:
– Իսկ գիտական ստամոտոլոգիան զարգացման ո՞ր փուլում է:
– Զարգանում է մեծ քայլերով: Պարբերաբար ներկայացվում են նոր սերնդի բոլորովին նոր իմպլանտներ: Հիմա նույնիսկ նանոտեխնոլոգիական իմպլանտներ կան:
– Եզրափակելով զրույցը` ի՞նչ խորհուրդ կտայիք իմպլանտոլոգներին:
– Խորհուրդ կտայի ի սկզբանե դառնալ ստոմատոլոգ, լինել վիրաբույժ-ստոմատոլոգ, հետո միայն խորանալ իմպլանտոլոգիայի բնագավառում: Կոնֆերանսի ժամանակ մենք արդեն լսեցինք, թե ինչ հակացուցումներ կարող են լինել, ինչ բարդություններ կարող են առաջանալ, ուստի պետք է այդ ամենին տեղկացված լինել, ուսումնասիրել, որպեսզի հետագայում, որպես իմպլանտոլոգ, կարողանան ճիշտ և համակարգված աշխատել:
Մեր զրուցակիցն է Երևան քաղաքի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:
–
Պարոն Եսայան, ի՞նչ խնդիրներ եք տեսնում ստոմատոլոգիայի բնագավառում այսօր,և ինչպիսի՞ն է իմպլանտոլոգիայի զարգացումը Հայաստանում:
– Իմպլանտոլոգիան այսօր ստոմատոլոգիայի ամենազարգացած ճյուղերից է: Ողջունելի է, որ մեծ թվով գիտական աշխատանքներ են ներկայացվել, ինչը խոսում է Հայաստանում այս ոլորտի զարգացման մասին: Ամբողջ աշխարհում իմպլանտոլոգիայի խնդիրները գրեթե նույնն են: Դրանք իմպլանտների տեղադրումից հետո առաջացած բարդություններն են, իմպլանտների անկայունությունը և այլն:
– Ի՞նչ անելիքներ կան իմպլանտոլոգիայում:
– Այսօր ով քնից արթնանում է, որոշում է իմպլանտոլոգ դառնալ: Այս խնդիրը պետք է մեկընդմիշտ կարգավորվի: Մինչ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ դառնալը կան շատ փուլեր, որոնցով պետք է անցնել: Պետք է համապատասխան կրթություն ստանալ, համապատասխան վերապատրաստումներ անցնել: Կան նկուղներում աշխատող բժիշկներ, որոնց աշխատանքը պետք է ոչ թե արգելել, այլ նպաստել, որ նրանք նույնպես կատարելագործվեն որպես մասնգետներ:
Կոնֆերանսին ներկա էր նաև ՆԱԻՐԻ բժշկական կենտրոնի ստոմատոլոգ բ.գ.թ. Էդուարդ Թոխունցը:
– Ծանո՞թ եք MIS Armenia ընկերության գործունեությանը:
– MIS ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ երկար ժամանակ է համագործակցում ենք, համարում եմ լավագույն ընկերություններից, որը երբեք խնդիրներ չի ունեցել ո´չ գործիքների, ո´չ ներկայացվող ապրանքի: Եթե ապրանքատեսակը ընդհատումներով է ներկրվում շուկա, դժվարություններ է առաջացնում բժշկի համար, նման խնդիրներ չկան MIS ընկերության հետ համագործակցելիս:
– Ի՞նչ եք ակնկալում այս կոնֆերանսից:
– Այսօր ներկայացվելու է ընկերության արտադրած նոր իմպլանտը ` C1, որը նորույթ է շուկայում, ուզում եմ ավելի մանրամասն տեղեկանալ այս իմպլանտի մասին: Կոնֆերանսը նաև փորձի փոխանակում է մեր արտասահմանյան գրծընկերների հետ:
– Ի՞նչ ձեռքբերումներ եք նկատում իմպլանտոլոգիայի բնագավառում վերջին մի քանի տարիների ընթացքում:
– Մասնագետների կողմից կարծիք կար, որ հախուռն ու չհամակարգված սկսեց զարգանալ այս բնագավառը, բայց դա որքան էլ վատ է հնչում, ունի նաև իր դրական կողմը. սխալների վրա ստիպված եղանք արագ սովորել, իսկ նման միջոցառումները, փորձի փոխանակումն օգնում են ոլորտն արագ կարգավորվելուն։ Բժիշկները, ովքեր լրջորեն զբաղվեցին իմպլանտոլոգիայով, մեծ հաջողություններ գրանցեցին:
– Շատ հաճախ հիվանդները նախընտրում են բուժում ստանալ արտասահմանում, ստոմատոլոգիայի բնագավառում առկա՞ է այդ տենդենցը:
– Վստահ եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն արտասահմանյան բժշկությունը: Միակ առավելությունը, որ ունեն արտասահմանյան բժիշկները, իրենց համակարգված աշխատանքն է: Տարբերությունը ինքնագործունեության բացառությունն է` nրանք աշխատում են բացառապես համաձայն արձանագրությունների:
Կոնֆերանսի նպատակների մասին զրուցեցինք MIS ընկերության Հայաստանյան ներկայացուցչության աշխատակցի հետ:
– Ի՞նչ նպատակ է հետապնդում կոնֆերանսը:
– Կոնֆերանսը կազմակերպվել է համաշխարհային համբավ ունեցող MIS ընկերության հայաստանյան ներկայացուցչության, «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի կողմից: Այսպիսի միջոցառումներ ընկերությունը կազմակերպում է պարբերաբար: Նպատակն է ծանոթացնել բժիշկներին ընկերության նորամուծությունների, աշխատանքների հետ: Այն, ինչ ընկերությունն անում է Իսրայելում, ցանկանում ենք ներկայացնել նաև հայ բժիշկներին: Փորձում ենք արտասահմանյան փորձը բերել Հայաստան: Ներկայացվող զեկույցներում շատ ակտուալ թեմաներ են շոշափվում:
– Ինչպիսի՞ն է MIS ընկերության ներդրումը իմպլանտոլոգիայի զարգացման գործում:
– Մենք ունենք դինամիկ զարգացող ընկերություն, որը գնալով կատարելագործվում է: Այն պարբերաբար նորամուծություն է ներակայացնում, մշակում է բժիշկների հետ աշխատելու նորագույն մեթոդներ:
– C1 իմպլանտի մասին ի՞նչ կասեք:
– Կոնաձև կառուցվածքով իմպլանտ, ունի switch platform, որը մեծ առավելություն է: Միկրոշարժումները, որոնք հետագայում, որոշ ժամանակ անց կարող են պատճառ լինել իմպլանտի անկայուն դառնալուն, այս իմպլանտի դեպքում բացառվում են:
– Ի՞նչ է առաջարկում MIS Armenia ընկերությունը հայ բժիշկներին:
– Այն բժիշկները, ովքեր համագործակցում են մեր կենտրոնի հետ, հնարավորություն ունեն իմպլանտացիայի հետ կապված յուրաքանչյուր պարագա ունենալ` սկսած իրենց հիվանդների համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունից մինչև ցանկացած գործիք, տեխնիկա, այն ամենը, ինչ անհրաժեշտ է վիրահատության ժամանակ: Ընկերության ստեղծած տեսականին հնարավորություն է տալիս մեր բժիշկներին ցանկացած կլինիկական իրավիճակից գտնել գրագետ և արդյունավետ լուծում: