Թերապևտիկ Ստոմատոլոգիա
Թերապևտիկ ստոմատոլոգիան հանդիսանում է ընդհանուր ստոմատոլոգիայի հիմքը: Այն զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ: «Արեգակ» ստոմատոլոգիայի թերապևտիկ բաժանմունքում կատարվող ծառայությունները ներառում են.
- Կարիեսի և վերջինիս բարդությունների բուժում՝ պուլպիտ, պերիօդոնտիտ
- Կոսմետիկական վերականգնում՝ կոմպոզիցիոն նյութերի, կերամիկական վինիրների կիռառմամբ, առջևի ատամների շտկման ձևի շտկման, գույնի լավացման նպատակով
- Ատամի սպիտակեցում
- Պարօդոնտոլոգիական բուժում
- Պացիենտի դիսպանսեր հսկողություն՝ անվճար կանխարգելիչ ստուգում տարին երկու անգամ:
Կարիես
Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, բերանի խոռոչի հիվանդությունները նույնպես ունեն զարգացման տարբեր աստիճաններ: Կարիեսը բազմապատճառային հիվանդություն է, բայց տեղային բացասական գործոնը դա մանրէների ագրեսիվ ազդեցությունն է, ավելի ճիշտ, դրանց կենսագործունեության արտազատուկներից: Եթե ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա պաթոլոգիական ախտընթացը կզարգանա և ատամը լրիվ կքայքայվի, կզարգանան բարդություններ: Հիմնական բարդությունների թվին են պատկանում պուլպիտը, պերիօդոնտիտը: Պոլպիտը ատամի ներսում տեղակայված փափուկ հյուսվածքի (պուլպայի) բորբոքումն է (նյարդաբորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: Ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս անցավ լուծել խնդիրը, կանխարգելելով բարդությունների առաջացումը, և ատամին վերադարձնել ոչ միայն նրա հիմնական ծամողական ֆունկցիան, այլ նաև նախկին տեսքը: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկների տրամադրության տակ է գտնվում առաջատար էնդոդոնտիկ մանրադիտակ, որի օգնությամբ ստոմատոլոգ-թերապևտը կարող է վիզուալ վերահսկել բուժման առաջընթացը և այդպիսով հայտնաբերել ու վերացնել արմատախողովակների այնպիսի թերությունները, որոնք անզեն աչքով հնարավոր չէ հայտնաբերել: Պատկերի բազմակի մեծացումը թույլ էտալիս հաշվի առնել ատամի անատոմիական առանձնահատկությունները, որը ճշգրիտ արդյունք է ապահովում էնդոդոնտիկ բուժման ժամանակ, նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Էնդոդոնտիկ բուժման արդյունքը լավացնելու համար կիրառվում է նաև լազերային սարքավորումներ: Լազերը օժտված է հակաբակտերիալ ազդեցոիթյամբ, բիոստիմուլացնող հատկությամբ, որը կարող է կիրառվել պաթոգեն միկրոֆլորայի ժամանակ: Արմատախողովակների մշակումը լազերի օգնությամբ անցավ է, իրականացվում է արագ և մի քանի անգամ բարձրացնում է բուժման արդյունավետությունը: