Ստոմատոլոգները պնդում են բերանի խոռոչի ողողման հեղուկի կանոնավոր օգտագործման անհրաժեշտությունը:
Բերանի խոռոչի հիվանդությունների հիմնական պատճառը մանրէներն են:
Լուծել խնդիրը միայն ատամները մաքրելով անհնար է, քանի որ նրանց մակերեսի վրա կուտակվում են ախտածին մանրէների միայն 20%:
Ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է օգտագործել անհատական պարագաների 4-փուլային համալիր՝
1. ատամի մածուկ
2. խոզանակ
3. ատամնաթել
4. ողողման հեղուկ:
Թերևս, առավել հաճախ մարդիկ անտեսում են վերջինը: Մինչդեռ, բերանի խոռոչի ողողման հեղուկը ատամների առողջության պահպանման կարևոր մասն է: Հեղուկը կարող է ներթափանցել բերանի խոռոչի առավել անհասանելի հատվածները, ինչը թույլ է տալիս մեծացնել ամենօրյա հիգիենիկ միջոցառումների հակաբակտերիալ ազդեցությունը: Բացի այդ, բերանի խոռոչի ողողման հեղուկը մաքրում է ատամնափառը, որը հանդիասանում է ստոմատոլոգիական հիվանդությունների հիմնական պատճառը: