Երեք անհրաժեշտ պայմաններ առողջ ատամներ ունենալու համար
- Ատամի մածուկի ճիշտ ընտրություն
Ատամի մածուկները տարբեր են՝ կանխարգելիչ, բուժիչ և պրոֆիլային, օրինակ լնդերի արյունահոսության, ատամների սպիտակեցման համար և այլն: Եթե ընտրեք Ձեր բերանի խոռոչին համապատասխան մածուկ, ապա առավել արդյունավետ կկարողանաք վերահսկել ատամների առողջությունը:
- Մաքրեք ատամները հաճույքով
Նույնիսկ լավ ատամի մածուկը չի օգնի, եթե Դուք ատամները մաքրեք ինչ-որ կերպ: 30 վայրկյանը քիչ է, որպեսզի հեռացնել փափուկ ատամնափառը: Ատամները պետք է մաքրել առավոտյան և երեկոյան, 3-5 րոպե:
- Ատամի խոզանակի ճիշտ ընտրություն
Կարևոր է ընտրել խոզանակ ճիշտ կոշտության՝ զգայուն ատամների համար անհրաժեշտ են փափուկ (Soft) խոզանակներ, իսկ ատամնափառը ավելի լավ հեռացնում է կոշտ (Hard) խոզանակը: Եթե դուք վստահ չեք, թե որ խոզանակն է համապատասխանում, ապա կարողեք ընտրել միջին կոշտության (Medium) խոզանակ: Եվ հիշեք, որ խոզանակը պետք է փոխել յուրաքանչյուր 2-3 ամիս, և անպայման մրսածությունից հետո: