
MIS Armenia կազմակերպությունը «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի հետ համատեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպում է սեմինար, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի «Ընտանեկան ստոմատոլոգիայի և վիրաբուժության» ամբիոնի առաջին կուրսի կլին. օրդինատորների համար:Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն բաժինն է, որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտատի տեղադրմամբ, որի վրա ամրացվում են նոր արհեստական ատամները: Սեմինարի ժամանակ խոսվել է, թե ինչ է իրենից ներկայացնում իմպլանտացիան, բոլոր ցուցումների և հակացուցումների մասին:


Ինչպես նաև, խոսվել է MIS իմպլանտացիոն համակարգի ժամանակակից մեթոդների և նրանց առավելությունների ու տարբերությունների մասին: Ստոմատոլոգիայում և օրթոպեդիայում շատ նյութեր անմիջական շփման մեջ են ոսկրային հյուսվածքի հետ, համապատասխանաբար, ստեղծվում են նոր մակերեսներ, որոնք հատուկ նախատեսված են իմպլանտի և ոսկրային հյուսվածքի միջև փոխազդեցությունը լավացնելու համար: Այդ իսկ պատճառով, սեմինարի ժամանակ քննարկվել է անկախ միջազգային փորձագետների կողմից առաջարկված համեմատական վերլուծություն տարբեր իմպլանտ համակարգերի մակերեսների մասին:


Հետազոտությունը տեղի է ունեցել 2015 թ.-ին Գերմանիայում ՝ Դենտալ Իմպլանտոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո (http://www.liment.ru/research_implants_surface): Մի շարք իմպլանտացիոն համակարգերի հետ միասին, ուսումնասիրվել է նաև MIS իմպլանտ համակարգը, որը ցույց է տվել լավագույն արդյունքներից մեկը, ելնելով իմպլանտի մակարեսի մաքրման և մշակման չափանիշներից: Իմպլանտացիան հնարավոր չի իրականացնել առանց համակարգչային (3D) տոմոգրաֆիայի: Սեմինարը ամփոփվեց M կենտրոնի J. Morita համակարգչային (3D) տոմոգրաֆի մասին տեղեկությամբ: ՀՀ – ում այն միակն է իր որակական և ֆունկցիոնալ առանձնահատկություններով: Այն նաև 15% - ով նվազեցնում է ճառագայթային ծանրաբեռնվածությունը պացինտի վրա: