Հինգերորդ սերնդի JMorita համակարգչային տոմոգրաֆիան Արեգակ ստոմատոլոգիական կլինիկայում:
Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի, քանի որ եթե ատամների սովորական ռենտգենի ժամանակ կարող ենք ստանալ հետազոտվող օբյեկտի միայն մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սքանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտ:
Morita սարքի վրա ատամնաբուժական համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում (20 վայրկյան) իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն, որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը (տոպոգրաֆիան): Ընդ որում, ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման հաշվին ճառագայթման չափը բավականին նվազեցված է, ինչը թույլ է տալիս տվյալ հետազոտությունը ծառայեցնել ո՛չ միայն ախտորոշմանը, այլև բուժման որակի հսկողությանը:
Ինչի՞ համար է անհրաժեշտ համակարգչային տոմոգրաֆիան
Ատամների և ծնոտների համակարգչային տոմոգրաֆիայի կիրառման ցուցումներն են.
- ատամների և ծնոտների վնասվածքներ,
- ատամների և ծնոտների զարգացման արատներ,
- վերծնոտային խոռոչների հիվանդություններ,
- վիրահատություններին, այդ թվում՝ իմպլանտացիային, պատրաստվելը,
- արմատախողովակների բուժումից հետո բարդություններ,
- օրթոդոնտիկ բուժման պլանավորում,
- թերապևտիկ բուժման պլանավորում,
- օրթոպեդիկ բուժման պլանավորում,
- իրականացված բուժման որակի հսկողություն:
JMorita համակարգչային տոմոգրաֆիայի սքաների վերջին մոդելը Լոնդոնում տեղի ունեցած Կլինիկական հետազոտությունների կենֆերանսում ստացել է InnovationAward մրցանակ: Մրցանակը տրվում է ատամնաբուժական շուկայում ամենանորարական արտադրանքին:
Veraviewepocs 3D-R100 մրցանակ է ստացել ողջ ատամնաշարի հեղաշրջումային դիտարկման դաշտի ստեղծած հնարավորության համար (Ռյոլեի եռանկյունի): Բնական ատամնաշարի կառուցվածքին նման լինելու շնորհիվ այցելուի ճառագայթման չափը նվազում է 15%-ով՝ սովորական 100 մմ գլանաձև սքանավորման հետ համեմատած: Ականավոր բժիշկներից կազմված փորձագետների խումբը որոշել է, որ այս առաջընթացը «հզոր խթան է այցելուների անվտանգության բարձրացման համար»: Նրանց որոշման համաձայն Veraviewepocs 3D-R100 հրաշալի առաջընթաց է, ինչը բարձրացնում է հանգամանալից ախտորոշում իրականացնելու և բուժման պլանավորման իսկությունը: Դա ստոմատոլոգներին հնարավորություն է տալիս ստանալու առանց աղավաղումների բարձր պարզությամբ ռենտգենոգրամներ: Ցանկացած կոնաճառագայթային տոմոգրաֆով հետազոտման դեպքում այցելուի միջին ճառագայթումը կազմում է 45 մԶվ, այսինքն, կլինիկապես գրանցվող վնաս հասցնելու համար անհրաժեշտ է ավելի քան վեց հազար վեց հարյուր անգամ տոմոգրաֆիա անցնել, իսկ սարքը վնասելու համար կատարել յոթ հազար ութ հարյուր միջամտություն:
Ապրե´ն ճապոնացիները:
Ի°նչ է օրթոպանտոմոգրամման և ինչի° համար է այն անհրաժեշտ
Օրթոպանտոմոգրամման (ատամնածնոտային համակարգի համայնապատկեր) ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տարատեսակներից է: Ատամնաբուժությունում այն առանցքային նշանակություն ունի. բուժման շատ տեսակներ չի կարելի սկսել առանց այս մեթոդով ախտորոշման: Հետազոտման այս տիպի վնասարարության մասին տարածված կարծիք կա: Իրականում, նույնիսկ ֆիլմային օրթոպանտոմոգրամի ճառագայթման ծավալն այնպիսին է, որ ամբողջ ամսվա ընթացքում ամեն օր կարելի է համայնապատկերներ կատարել՝ առողջությանը շոշափելի վնաս չպատճառելով: Իսկ թվային սարքերի ճառագայթումը մի քանի անգամ ցածր է ֆիլմայինից, և ստացվող ճառագայթման չափն ավելի փոքր է, քան կենթարկվեք երկժամյա օդային ճանապարհորդության ընթացքում:
Ե°րբ է անհրաժեշտ օրթոպանտոմոգրամման
Սկզբունքորեն, այն միշտ էլ հարկավոր է՝ պրոթեզավորման, օրթոդոնտիկ և ընդհանրապես ատամների հետ կապված ցանկացած հիվանդության բուժման ժամանակ, վիրաբուժությունում և իմպլանտոլոգիայում, համայնապատկերների արժեքն անհնար է թերագնահատել նույնիսկ ռինոլոգիայում պարանազալ խոռոչների հետազոտման ժամանակ: Սակայն, որոշ դեպքերում միայն օրթոպանտոմոգրաֆիայով կողմնորոշվել չի կարելի, քանի որ ծավալային պատկերները տեղափոխում ենք հարթության վրա, որի պարագայում հնարավոր են աղավաղումներ: Բայց ամեն դեպքում օրթոպանտոմոգրաֆիան հարկավոր է դիտել որպես առաջնային ռենտգենոլագիական հետազոտություն, ինչի արդյունքների հիման վրա մարտավարություն է կազմվում ինչպես հետագա՝ ավելի խորացված ախտորոշման, այնպես էլ գրագետ բուժման գործընթացում:
Ի°նչ է վիզիոգրաֆը և ո°րն է դրա դերը ատամների բուժման գործընթացում
Վիզիոգրաֆի օգնությամբ կատարված ատամի պատկերն, ըստ էության, «ատամի թվային ռենտգենոգրամման» է, որն արտացոլվում է համակարգչի էկրանին: Այն փաստը, որ, ի տարբերություն ռենտգենյան պատկերների, այս դեպքում պատկերն էկրանին հայտնվում է անմիջապես, առանց նախնական մշակման, 10-16 անգամ նվազեցնում է ռենտգենյան ծանրաբեռնվածությունը: Վիզիոգրաֆի օգնությամբ կատարված թվային հետազոտության յուրահատկությունն այն է, որ մեկ պատկերն իր մեջ պարունակում է ինչպես առանձին ատամների, այնպես էլ ատամի շուրջը գտնվող ոսկրային հյուսվածքի վիճակի մասին տեղեկատվություն: Նկարին նայելով կարելի է ամբողջությամբ պատկերացում կազմել ատամի վիճակի մասին, որի վրա տեսանելի են բոլոր լիցքերը, ատամի մակերեսի բոլոր թերությունները: Շատ հաճախ միայն վիզիոգրաֆի տվյալներով կարելի է որոշել ոսկրային հյուսվածքի ախտահարման մակարդակը, հայտնաբերել պարոդոնտի հյուսվածքում նոր սկսվող բորբոքային գործընթացները, բացահայտել ցանկացած՝ առաջին հայացքից աննկատ փոփոխությունները:
Ցեֆալոմետրիա
Ցեֆալոմետրիայի հիմունքներին տիրապետելը օրթոդոնտներին, դիմածնոտային վիրաբույժներին, իմպլանտոլոգներին, օրթոպեդներին և թերապևտներին կարող է օգնել արագ կողմնորոշվելու այցելուի խնդիրներում: Այսպես, օրինակ, օրթոդոնտային բուժման հնարավորությունների և սահմանափակումների իմացությունն օրթոդոնտին թույլ է տալիս իր առջև հստակ խնդիրներ դնել իմպլանտացման և պրոթեզավորման համար նախապատրաստական միջոցառումներ անցկացնելիս:
Ցեֆալոմետրիայի հիմքում ընկած են անթրոպոմետրիկ համամասնությունները:
Ցեֆալոմետրային հետազոտությունը թույլ է տալիս լայնացնել ատամնաբուժական խնդիրները հասկանալու սահմանները:
Ի°նչ է տելեռենտգենոգրաֆիան
Տելեռենտգենոգրաֆիան (հուն. Tele- հեռու) ռենտգենոգրաֆիայի տեսակ է, որը հնարավորություն է տալիս ստանալու հետազոտվող օբյեկտի չափսերին մոտ ռենտգենային պատկեր մեծ տարածությունից: Օրթոդոնտիոլոգիայում ախտորոշման համար օգտագործում են գանգի տելեռենտգենոգրաֆիան: Բժիշկ-օրթոդոնտին տվյալ պատկերն անհրաժեշտ է ցեֆալոմետրիայի համար:
Ի°նչ է ցեֆալոմետրիան
Ցեֆալոմետրային հետազոտությունն ատամների, ծնոտների և դիմային գանգի չափսերի ու տարածական հարաբերությունների գնահատումն է: Մանկական օրթոդոնտոլոգիայում ցեֆալոմետրիայի կիրառումը հնարավորություն է տալիս որոշել ատամնածնոտային համակարգի առանձին տարրերի աճի ցուցանիշները, ինչը թույլ է տալիս կանխորոշել տարբեր խանգարումների հայտնվելը և ժամանակին կանխարգելիչ բուժում իրականացնելը: Ցեֆալոմետրիայի համար հիմնական ամենածավալուն տեղեկությունը բժիշկը ստանում է գանգի տելեռենտգենոգրամմի հետ աշխատելիս: