Ծառայություններ

Կոնսուլտացիա
Ախտորոշում
Ռենտգեն հետազոտություն
Բերանի խոռոչի օրգանների հետազոտություն
Ցավազրկումը ստոմատոլոգիայում
Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա
Բերանի խոռոչի անձնական հիգիենա
Հիգիենիկ միջոցներ
Ատամների սպիտակեցում
Պրոֆեսիոնալ սպիտակեցում
Ատամների տնային սպիտակեցում
Լազերային ստոմատոլոգիա
Պարօդոնտոլոգիա
Գինգիվիտ
Պարօդոնտիտ
Պարօդոնտոզ
Լնդերի բուժում
Թերապևտիկ ստոմատոլոգիա
Կարիես
Պուլպիտ
Պերիոդոնտիտ
էնդոդոնտիա
Լորձաթաղանթի հիվանդություններ
Ատամների վերականգնում
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
Վինիրներ
Լյումինիրներ
Կերամիկական ներդիր
Ներարմատային ներդիր
Շարժական պրոթեզներ
Մասնակի շարժական պրոթեզներ
Ֆունկցիոնալ դիագնոստիկա
Ատամնապսակներ
Վիրաբուժական ստոմատոլոգիա
Ատամների հեռացում
Իմաստության ատամների հեռացում
Ատամնապահպանողական վիրահատություններ
Օրթոդոնտիա
Ատամների բրեկետներ
Կծվածքի շտկում
Ատամների մետաղական բրեկետներ
Ատամների կերամիկական բրեկետներ
Ատամների շափյուղյա (սապֆիրե) բրեկետներ
Ատամների incognito/անտեսանելի բրեկետներ
Ատամների Damon բրեկետներ
Իմպլանտոլոգիա
Ատամների իմպլանտացիա
Իմպլանտոլոգիայի մեթոդները
Պրոթեզավորում իմպլանտների վրա
Հոդվածներ և տեսանյութեր իմպլանտացիայի մասին
Մանկական ստոմատոլոգիա
Կաթնատամների բուժում և հիգիենա
Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
Ներբերանային սկանավորում

Իմաստության ատամներ

Зубы мудрости

Իմպլանտացիա…  Բուժում…   Հեռացում…

Մարդկանց մոտ հետաքրքիր և յուրօրինակ վերաբերմունք է դրսևորվել իմաստության ատամների հանդեպ, որը մեծ մասամբ տեղեկատվության պակասի հետևանքով է լինում: Մի խոսքով, կարծիք կա, թե իմաստության ատամները խնդիրների աղբյուր են և լավ կլինի դրանցից ազատվել: Հետաքրքիրն այն է, որ նման կարծիքն արդարացված հիմքեր ունի:
Ճիշտ է, նաև հարց է առաջանում. իսկ ինչու, չէ որ կարելի է ստոմատոլոգիայի ժամանակակից նվաճումներին զուգընթաց, պրոթեզավորել նաև իմաստության ատամները: Իմպլանտոլոգիայի ակնհայտ հաջողությունների հետ մեկտեղ, ինչու ստոմատոլոգները նոր տեխնոլոգիա չեն առաջարկում, այլ նախկինի պես հեշտուհանգիստ հեռացնում են իմաստության ատամները:  

Այս հարցերին պատասխանելու համար, սկզբից պարզենք, թե ինչ ասել է իմաստության ատամ:

Իմաստության ատամ անվանում են երրորդ հիմնական ատամը, կամ էլ, ըստ ստոմատոլոգիայի տերմինաբանության, մոլյարը, դրանք վերջին ատամներն են, ինչպես ծնոտի վրա տեղակայությամբ, այդպես էլ ըստ ծկլթման ժամանակի: Հիմնականում դրանք ծկլթում են դեռահասային տարիքի վերջում կամ էլ 20 տարեկանից հետո: Հաճախ իմաստության ատամներն անվանում են նաև ութերորդ, ըստ ստոմատոլոգների մոտ ընդունված համարաբանության:

Պետք է խոստովանել, որ այդ ատամները մեզ ժառանգություն են հասել մեր հեռավոր նախնիներից, ժամանակակից մարդուն, դրանք, ըստ էության, պետք չեն, 25% դեպքերում դրանք ընդհանրապես չեն ծկլթում և մարդիկ դրանից չեն տուժում: Դա պայմանավորված է մարդու էվոլյուցիայով:

Մարդիկ արդեն հազարավոր տարիներ է, ինչ այլ կերպ են սնվում, խոհարարական մշակումը սնունդը ավելի փափուկ է դարձրել, այլևս ջանքեր հարկավոր չեն այն մանրացնելու համար: Դրա հետևանքով իմաստության ատամները վաղուց ի վեր կորցրել են իրենց ի սկզբանե նախատեսված նշանակությունը, ատրոֆիայի են ենթարկվել և բոլորովին այլ պայմաններում են զարգանում, քան սկզբում: Դրանք դարձել են թույլ և փխրուն կալցիումի անբավարարության և իրենց գործառույթի պետք չլինելու պատճառով,  որի հետրանքով էլ ավելի շատ են ենթակա կարիեսով ախտահարվելուն, կոտրվելուն և այլն:
Ի հավելումն, ասենք նաև, որ ժամանակակից մարդու ծնոտը վերջին երկու հազարամյակի ընթացքում 4 մմ-ով կարճացել է և ութերորդների համար այլևս տեղ չի մնացել: Այսպիսի իրավիճակը հանգեցրել է իմաստության ատամների համար բնորոշ խնդիրների:

Իմաստության ատամների հետ կապված խնդիրներըЗубы мудрости

Իմաստության ատամների հետ կապված խնդիրները շատ են, որոնք, այսպես թե այնպես, լուծվում են հեռացնելով, ոչ թե բուժելով և կարող են խանգարել իմպլանտատ տեղադրելուն: Սկսենք ուշ ծկլթումից: Իմաստության ատամներն իրենց նախորդը` կաթնատամը  չունեն և պրոցեսն ավելի բարդ ու ցավոտ է լինում: Բերանի խոռոչում ինֆեկցիայի օջախ է ստեղծվում, որը բորբոքումների և բարդությունների պատճառ է դառնում: Ատամի դիրքը կարող է խիստ շեղվել նորմայից, այն անվանում են դիստոպիա (տեղաշարժ):

Դիստոպիայի դեպքում իմաստության ատամները հաճախ հարևան
ատամների ախտահարման պատճառ են դառնում: Որոշ դեպքերում, աճող իմաստության ատամները սեղմում են ողջ ատամնաշարը և խախտում առաջացնում: Որպես հետևանք, չծկլթած ատամն իրենից դանդաղ գործողության ռումբ է ներկայացնում, որը հայտնի չէ, թե երբ կպայթի:
Նորմալ ծկլթած իմաստության ատամները, որոնք չեն վնասել հարևան ատամներին, շարունակում են տհաճության աղբյուր մնալ: Դա նորից պայմանավորված է դիրքի առանձնահատկությամբ:

Իմաստության ատամները դժվարհասանելի տեղակայում ունեն, խոզանակով մաքրելը դժվար է, բնական ճանապարհով ևս չեն մաքրվում, քանի որ գործնականում գրեթե չեն օգտագործվում: Հարևան ատամների հետ հավասարաչափ տեղակայում չունեն և նրանց շուրջբոլորը արանք է մնում, որն անհնար է մաքրել, բնականաբար, այնտեղ մանրէների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Արդյունքում` կարիես և նորից ինֆեկցիայի կայուն օջախ:

Բուժել, թե՞ հեռացնել

Իմաստության ատամների բուժումը շատ դժվար է: Պատճառը նույն դժվարհասանելիությունն է, ոչ ճիշտ դիրքը, բորմեքենայի օգտագործման դժվարությունը, ավելացրած, որ ատամի արմատն ու ուղիներն անկանխատեսելի տեղակայում ունեն և բուժումն ինքնին դժվարանում է: Բայց հարցը նաև այդ չէ, բարձրորակ ատամնաբույժը կարող է նաև այդ դժվարությունը հաղթահարել, թող որ շատ ժամանակ և հմտություն պահանջվի: Բայց ի±նչ կտա դա:
Բժիշկը կվերացնի հետևանքները, բայց նա չի կարող փոխել ատամի դիրքը և դրա հետևանքները: Հիվանդության պատճառները շարունակելու են <աշխատել>, նշանակում է, նորից ամեն ինչ կրկնվելու է: Եվ վիճակը շտկելու միակ միջոցը մնում է իմաստության ատամների հեռացումը:
Նշենք, որ պատմեցինք դեռ բարվոք վիճակի մասին, բայց այն դեպքում, երբ այն արդեն հարևան ատամներին է վնասել, ապա հեռացումն անխուսափելի է և որքան շուտ, այնքան` լավ:
Շատ դեպքերում իմաստության ատամները հեռացնելը պարզապես պարտադիր է: Օրինակ, երբ հարկ է բրեկետ-համակարգ տեղադրել կծվածքը շտկելու համար, կամ էլ երբ պետք է շտկել ատամանաշարը: Հեռացնելը նաև ցուցված է եռվորյակ նյարդի նևրիտի բուժման դեպքում:

Արդյունքում, կարելի է ասել հետևյալը. իմաստության ատամները մշտական տհաճությունների աղբյուր են, նրանց շուրջբոլորը լիակատար հիգիենա ապահովելն անհնար է, նշանակում է լինելու են և կարիես, և բորբոքումներ: Դրանց բուժումը բարդ է և անարդյունավետ, արդյունքը երկարատև չէ, նշանակում է` պետք է հեռացնել: Դա հիվանդություններից և բարդություններից խուսափելու լավագույն տարբերակն է:

Անիմաստ է իմաստության ատամի տեղում իմպլանտատ տեղադրելը. ինչու՞

Տեսականորեն ոչինչ չի խանգարում իմպլանտատի տեղադրմանը, բնականաբար, տեղակայումը խիստ դժվարացնում է գործը, բայց դա չէ գլխավորը:

Կան նաև այլ պատճառներ

Առաջինը, շատ դժվար է որոշել առանցքի տեղադրման անկյունը, հետո ամեն ինչ անել անհրաժեշտ ճշտությամբ դժվարհասանելի տեղում: Վերջին երկու նկարներում ցույց է տրված, թե ինչ է տեղի ունենում իմպլանտատի նորմալ տեղադրման և փոքր շեղում լինելու դեպքում:
Երկրորդը, ծնոտները սեղմելիս, ծանրաբեռնվածությունը չի համապատասխանելու իմպլանտատի առանցքի հետ, արդյունքում Ft կողմնային թեքման ուժն է առաջանալու: Ft -ի ուժը պարբերաբար ամրությունը խախտելու է, բնականաբար, հետագան արդեն պարզ է, թե ինչ է լինելու:
Սովորական հիմնական ատամը կարող է դիմակայել կողմնային ծանրաբեռնվածությանը, քանի որ այն մի քանի արմատ ունի և ոսկրին պինդ  կպած չէ: Յուրատիպ <պարկը> նրա համար մեղմացնող դեր է կատարում, որը իմպլանտատի դեպքում չի լինում: Նույնիսկ կատարյալ տեղադրման դեպքում, այնուամենայնիվ, պսակի և լնդերի միացման տեղում արանք է մնում, ընդ որում, այն չի մաքրվում և, վաղ թե ուշ, բորբոքում և լուրջ խնդիրներ են առաջանալու:
Երրորդը, այս կետն ամենահետաքրքիրն է, այն շատ կարճ է հնչում. իսկ այս ամենը պետք է±
Իսկապես, հարկ կա՞ արդյոք բավական շատ գումար վատնել միայն բարդություններ ստանալու համար և ոչինչ ավելին: Իմաստության ատամները կարևոր դեր չեն կատարում սնունդը ծամելիս, արտաքին տեսքի վրա ոչ մի ազդեցություն չունեն, մարդն առանց դրա էլ իրեն լավ է զգում: Եվ, բնականաբար, չարժե ժամանակ ու դրամ վատնել  անօգուտ բուժման համար, ավելի լավ է հոգ տանել առողջությանը և հեռացնել իմաստության ատամները: