Ծառայություններ

Կոնսուլտացիա
Ախտորոշում
Ռենտգեն հետազոտություն
Բերանի խոռոչի օրգանների հետազոտություն
Ցավազրկումը ստոմատոլոգիայում
Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա
Բերանի խոռոչի անձնական հիգիենա
Հիգիենիկ միջոցներ
Ատամների սպիտակեցում
Պրոֆեսիոնալ սպիտակեցում
Ատամների տնային սպիտակեցում
Լազերային ստոմատոլոգիա
Պարօդոնտոլոգիա
Գինգիվիտ
Պարօդոնտիտ
Պարօդոնտոզ
Լնդերի բուժում
Թերապևտիկ ստոմատոլոգիա
Կարիես
Պուլպիտ
Պերիոդոնտիտ
էնդոդոնտիա
Լորձաթաղանթի հիվանդություններ
Ատամների վերականգնում
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
Վինիրներ
Լյումինիրներ
Կերամիկական ներդիր
Ներարմատային ներդիր
Շարժական պրոթեզներ
Մասնակի շարժական պրոթեզներ
Ֆունկցիոնալ դիագնոստիկա
Ատամնապսակներ
Վիրաբուժական ստոմատոլոգիա
Ատամների հեռացում
Իմաստության ատամների հեռացում
Ատամնապահպանողական վիրահատություններ
Օրթոդոնտիա
Ատամների բրեկետներ
Կծվածքի շտկում
Ատամների մետաղական բրեկետներ
Ատամների կերամիկական բրեկետներ
Ատամների շափյուղյա (սապֆիրե) բրեկետներ
Ատամների incognito/անտեսանելի բրեկետներ
Ատամների Damon բրեկետներ
Իմպլանտոլոգիա
Ատամների իմպլանտացիա
Իմպլանտոլոգիայի մեթոդները
Պրոթեզավորում իմպլանտների վրա
Հոդվածներ և տեսանյութեր իմպլանտացիայի մասին
Մանկական ստոմատոլոգիա
Կաթնատամների բուժում և հիգիենա
Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
Ներբերանային սկանավորում

Damon բրեկետներ

Բրեկետ Դեմոն Մանկուց ձևավորված ոչ ճիշտ կծվածքը չափահաս տարիքում ատամնածնոտային պաթոլոգիաների առաջացման պատճառ կարող է լինել: Եվ ապացուցված փաստ է, որ պաթոլոգիական կծվածքը պարօդոնտի քայքայում է առաջացնում, դժվարացնում է ատամների մաքրումը և դրանով կարիեսի առաջացման պատճառ է դառնում և այլն: Հենց այս պատճառով էլ ստոմատոլոգները հոգատարությամբ խորհուրդ են տալիս  բոլոր պացիենտներին, ովքեր պաթոլոգիկ կծվածք ունեն, կարևոր չէ, թե ինչ բարդության, զբաղվել դրա բուժմամբ:

Մշակելով տարբեր տեսակների կոնստրուկցիաներ, արտադրողները ձգտել են հասնել ոչ միայն սարքի առավելագույն արդյունքին, այլև այն համապատասխանեցնել էսթետիկայի բարձր պահանջներին:
Շնորհիվ գործադրված ջանքերի, ստեղծվել են կերամիկական, շափյուղե բրեկետները, որոնք զրուցելիս, ժպտալիս հնարավորինս անտեսանելի են, քանի որ երանգով համապատասխանում են ատամների երանգին: Բայց իրենց արդյունավետությամբ դրանք որոշ չափով զիջում են սովորական մետաղե բրեկետներին, այն առումով, որ մետաղե բրեկետներով արդյունքը, որպես կանոն, ավելի արագ է լինում, քան կերամիկական կամ շափյուղե բրեկետների ժամանակ:

Իսկ ինչպես անել, որ և գեղեցիկ լինի, և արագ արդյունք, և հարմարավետ: Այս խնդրին օգնության հասան Damon բրեկետները, որոնք նման չեն մինչ այժմ գոյություն ունեցող ոչ մի բրեկետ համակարգի:

Damon բրեկետները կիսով չափ մետաղից են, կիսով չափ կերամիկայից, որի շնորհիվ ատամների վրա գրեթե աննկատ են և ապահովում են արդյունավետությունը:

Damon բրեկետները պացիենտի սովորական կենսակերպի վրա գրեթե չեն ազդում: Պացիենտը բուժման ընթացքում ընդամենը մի քանի անգամ է այցելում ստոմատոլոգին, մյուս հարցերում նա անգամ չի էլ զգում, որ բուժվում է:

Damon բրեկետ-համակարգը շատ էսթետիկ է: Եթե պացիենտի համար արտաքինը կարևոր բաղկացուցիչ տարր է, իսկ բիզնեսի հաջողությունը ուղղակիորեն դրանով է պայմանավորված, Damon բրեկետ-հաակարգը, իր բոլոր տարատեսակներով, միակ ընտրություն է:
Բացի այս ամենից, Damon բրեկետ-համակարգն ինքնակարգավորվող է, որը թույլ է տալիս պացիենտին ոչ այնքան հաճախ այցելել  բժիշկ-օրթօդոնտին սարքն ակտիվացնելու համար: Ինքնակարգավորվող Damon բրեկետները չունեն սովորական ռետիններն ու օղակները, որոնք ձգելու համար են և անհարմարավետություն են ստեղծում: Այդ պատճառով էլ շատ հարմար են օգտագործման համար:

Damon բրեկետների ամեն մի կողպեքի վրա հատուկ Spin Tek մեխանիզմը կա, որը հնարավորություն է տալիս շատ արագ բացել, շտկել ու նորից փակել համակարգը:

Damon բրեկետ-համակարգը տարիքային և այլ սահմանափակումներ չունի:

Damon բրեկետ-համակարգերի տեսակներըDamon բրեկետ

Ինքնակարգավորվող Damon բրեկետ-համակարգերը մի քանի տեսակի են:

Առաջին սերունդ`
Damon 3 և 3MX

Damon 3 բրեկետները պատրաստված են կերամիկայից և մետաղից, չափերով փոքր են, գեղեցիկ են և հուսալի: Այս ամենի շնորհիվ Damon 3 բրեկետ-համակարգը մեծ պահանջարկ է վայելում:

Երկրորդ սերունդ` Damon Q

Damon Q բրեկետ-համակարգը ամբողջությամբ մետաղից է պատրաստված: Դրանք շատ ամուր են: Եթե պացիենտի համար կարևոր է ֆուկցիոնալությունը, ապա նա պետք է ընտրի այս բրեկետ-համակարգը:

Երրորդ սերունդ` Damon Clear բրեկետ-համակարգ

Այս տեսակն արդեն պատրաստված է կերամիկայից: Սա ամենաէսթետիկ և աննկատ բրեկետ-համակարգի տեսակն է, կայուն է գունավորման հանդեպ, ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:

Այս երեք տեսակի համակարգերն էլ նույն ազդեցությունը և արդյունավետությունն ունեն:

Բուժման արդյունավետությունը պայմանավորված է նաև բժիշկ-օրթօդոնտի որակավորումից, այդ պատճառով էլ պետք է այցելել “Արեգակ” ստոմատոլոգիական կլինիկա:
Պետք չէ առողջությունը հարվածի տակ դնել, դիմեք միայն պրոֆեսիոնալներին: